Հաորա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Հաորա | ||
| անգլ.՝ Howrah բենգալերեն՝ হাওড়া հինդի՝ हावड़ा | ||
| 22°34′48″N 88°19′46″E / 22.58000°N 88.32944°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Howrah Sadar subdivision? | |
| Մակերես | 63,55 կմ² | |
| ԲԾՄ | 9±1 մետր | |
| Բնակչություն | ▲1 077 075 մարդ (2011)[1] | |
| Ժամային գոտի | UTC+5:30 | |
| Հեռախոսային կոդ | 33 | |
| Փոստային դասիչ | 711101 | |
| Ավտոմոբիլային կոդ | WB-11, WB-12, WB-13 և WB-14 | |
| Պաշտոնական կայք | myhmc.in | |
|
| ||
Հաորա ( բենգալերեն .হাওড়া , Hāoṛā IAST ; Անգլերեն ՝ Howrah ), քաղաք Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում, Գանգեսի բազուկներից մեկի՝ Հուգլիի արևմտյան ափին։ Դիմացի ափին ընկած է Կալկաթա քաղաքը[2], որի հետ կապված է երեք կամրջով և լաստանավային հաղորդակցությամբ։ Այդ կամուրջներից Ռաբինդրա Սեթուն սույն քույր քաղաքների տեսարժան վայրերից մեկն է, համարվում է աշխարհի ամենաբանուկ կամուրջը։ Հաորան նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Կալկաթայի ագլոմերացիայի բաղկացուցիչ մասը։ Զբաղեցնում է 63,55 քառակուսի կիլոմետր տարածք[3][4][5]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակն անցել էր մեկ միլիոնից՝ կազմելով 1 077 075 մարդ[6] (այդ ցուցանիշով երկրորդն է Արևմտյան Բենգալիա նահանգում՝ զիջելով միայն Կալկաթային[7][8]):
Ունի մետրո, երկաթուղային կայարան, որը պատկանում է «Արևելյան երկաթուղուն» ՝ Հնդկական երկաթուղիների 16 տարածաշրջանային ընկերություններից մեկին։ Երկաթուղով է ապահովվում քաղաքի հիմնական կապը հարավային և արևմտյան Հնդկաստանի հետ;
1785 թվականին Հաորայի տեղում ընդամենը մի փոքրիկ գյուղ կար, բայց այն արագ զարգացավ Կալկաթային մոտ գտնվելու շնորհիվ։ 19-րդ դարում քաղաքում գերակշռում էին ջութի և բամբակի գործարանները, բնակավայրը դարձել էր կարևոր կանգառ այն ժամանակվա Արևելահնդկական երկաթուղու վրա՝ Ալլահաբադով դեպի Հնդկաստանի կենտրոնական և արևմտյան նահանգներ տարանցման ճանապարհին։ Այսօր Հաորան արդյունաբերական խոշոր կենտրոն է՝ մետաղի և տեքստիլ արդյունաբերությամբ, ունի նավաշինարան և գետային նավահանգիստ։ Թեյը, որ աճեցվում է Դարջիլինգի և Ասամի շրջակայքում, առաջին անգամ ներմուծվել և մշակվել է Հաորայում։

Այստեղ է գտնվում Հնդկաստանի ամենահին բուսաբանական այգին ( Acharya Jagadish Chandra Bose հնդկական բուսաբանական այգի )։ Այն գոյություն ունի 1786 թվականից, և նրա հիմնական գրավչությունը 200-ամյա բանյան ծառն է, որն իր տեսակի մեջ երկրորդն է Հնդկաստանում։
Քաղաքի կարևոր հաստատություններից և զբոսաշրջային գրավչություններից մեկն էլ նրա հյուսիսային հատվածում գտնվող Բելուր Մաթն է, որտեղ Ռամակրիշնայի առաքելությունն ունի իր կենտրոնակայանը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաորային բնորոշ է արևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw): Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 26.3 °C: Ամառներն առանձնապես տեղումնառատ են։ Տեղումների տարեկան միջին քանակը՝ 1744 մմ[11]։
| Հաորա, 1981–2010ի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Միջին բարձր °C (°F) | 25.8 (78.4) |
29.2 (84.6) |
33.5 (92.3) |
35.3 (95.5) |
35.3 (95.5) |
33.8 (92.8) |
32.4 (90.3) |
32.2 (90) |
32.4 (90.3) |
32.2 (90) |
30.1 (86.2) |
27.0 (80.6) |
31.6 (88.9) |
| Միջին ցածր °C (°F) | 14.1 (57.4) |
17.8 (64) |
22.4 (72.3) |
25.3 (77.5) |
26.4 (79.5) |
26.8 (80.2) |
26.5 (79.7) |
26.4 (79.5) |
26.0 (78.8) |
24.1 (75.4) |
19.7 (67.5) |
15.2 (59.4) |
22.6 (72.7) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 10.4 (0.409) |
20.9 (0.823) |
35.2 (1.386) |
58.9 (2.319) |
133.1 (5.24) |
300.6 (11.835) |
396.0 (15.591) |
344.5 (13.563) |
318.0 (12.52) |
180.5 (7.106) |
35.1 (1.382) |
3.2 (0.126) |
1836,4 (72,3) |
| Միջ. անձրևոտ օրեր | 1.1 | 1.7 | 2.2 | 3.4 | 7.0 | 12.8 | 17.7 | 16.9 | 13.9 | 7.4 | 1.3 | 0.5 | 85.9 |
| աղբյուր: India Meteorological Department[12] | |||||||||||||
Քաղաքի անվանի որդիներն ու դուստրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաիլեն Մաննա (1924–2012), ֆուտբոլիստ
- Ամբիկա Բաներջի (1928–2013), քաղաքական գործիչ
- Տարուն Բհատաչարյա (* 1957), սանթուրահար
- Սուսովան Սոնու Ռոյ (ծն. 1994), դերասան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամուրջը գիշերով
- Տեսարան բուսաբանական այգուց
- Մարզապալատը
- Երկաթուղային կայարանն ու կամուրջը
- Ռամակրիշնա Բելուր Մաթ տաճարը
- Մեծ բանյա ծառը
- Մետրոյի կայարաններից մեկի շինարարությունը
- Կենտրոնական փոստատունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Census of India 2011 (West Bengal): Haora District Primary Census Abstract — Office of Registrar General & Census Commissioner of India.
- ↑ «West Bengal Heritage Commission». wbhc.in. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Howrah Corporation». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «HMC» (PDF).
- ↑ «Bally Municipality». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Bally 2011 census». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Haora City Population 2024 | Literacy and Hindu Muslim Population». www.census2011.co.in. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Asansol City Population 2024 | Literacy and Hindu Muslim Population». www.census2011.co.in. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «52nd Report of the Commissioner for Linguistic Minorities in India» (PDF). Nclm.nic.in. Ministry of Minority Affairs. էջ 85. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Fact and Figures». Wb.gov.in. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Howrah climate: Average Temperature, weather by month, Howrah weather averages - Climate-Data.org». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Howrah climate 1981-2010». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաորա» հոդվածին։ |
| ||||||||||
