Թզենի բենգալական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թզենի բենգալական
Թզենի բենգալական
Թզենի բենգալական,
հասուն ծառի ընդհանուր տեսքը՝ արմատներով,
Ինդոնեզիայի Բալի կղզում
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույս
Բաժին Ծաղկավոր բույսեր
Ընտանիք Թթազգիներ
Ցեղ Ֆիկուս
Տեսակ Թզենի բենգալական
Լատիներեն անվանում
Fícus benghalénsis


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Թզենի բենգալական (լատ.՝ Fícus benghalénsis), թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում: Աճելով այն կարող է վերածվել մի մեծ ծառի, որը զբաղեցնում է մի քանի հեկտար տարածք, որի սաղարթամասի շրջանը ունի 610 մետր երկարություն[1]:

Կենսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բույսերին բնորոշ է առանձնահատուկ կենսական տեսակ՝ բանյան: Բանյանը ձևավորվում է դեպի վեր խոյացող հորիզոնական արմատների և ճյուղերի հետ, դրանք սովորաբար իրենց մեջ չունեն արմատային մազիկներ: Սակայն ծառի աճման որոշ պահերում հայտնվում են շատ քանակությամբ արմատներ, և նրանք հյուսվում են հորիզոնական ճյուղերի ծաղկաշղթաների հետ: Օդում գտնվող արմատները շատ դանդաղ են աճում, և որոշ ժամանակ անց դրանց մեծ մասը չորանում է՝ այդպես էլ հողին չհասնելով: Օդում գտնվող եզակի արմատներ աճում են և հասնելով հողին արմատ տալիս, որից հետո դրանց վերին մասերը ինտենսիվորեն խտանում են՝ ձեռք բերելով հաղորդակցության գործառույթ: Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Թռչունները հանդիսանում են ծառի սերմերի հիմնական տարածողները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերմերը անցնելով թռչունների մարսողական ուղիներով, ունենում են ավելի լավ բերքատվություն:

Բուսաբանական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոնիմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2013 թվականի The Plant List-ի տեսակի մեջ մտնում են հետևյալ սինոնիմիկաները [2].

  • Ficus banyana Oken
  • Ficus chauvieri G.Nicholson
  • Ficus cotoneifolia Vahl
  • Ficus cotonifolia Stokes
  • Ficus crassinervia Kunth & C.D.Bouché
  • Ficus karet Baill.
  • Ficus krishnae C.DC.
  • Ficus lancifolia Moench
  • Ficus lasiophylla Link
  • Ficus procera Salisb.
  • Ficus pubescens B.Heyne ex Roth
  • Ficus umbrosa Salisb.
  • Urostigma benghalense (L.) Gasp.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга "Как устроен мир", Дж. Бобик
  2. «Ficus benghalensis L. is an accepted name»։ The Plant List (2013). Version 1.1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2013։ Վերցված է 2014-12-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]