Հանրապետության օր
Հանրապետության օր | |
---|---|
Տեսակ | պետական տոն |
Ամսաթիվ | Մայիսի 28 |
Տոնվում է | Հայաստան |
Հանրապետության օր, 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոն Հայաստանում, որը նշվում է մայիսի 28-ին։ Տոնը սովորաբար նշվում է հրավառությունով, համերգներով, շքերթներով և այլ միջոցառումներով։ Օրը Հայաստանում համարվում է ազգային տոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Հանրապետությունն անմիջապես զգաց զանգվածային սով և փախստականների զանգվածային հոսք։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին[1]։
Տոնախմբություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տոնակատարությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության օրվա առաջին տոնակատարությունները տեղի ունեցան արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը[2]։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետը (այն ժամանակ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը)։ Այդ միջոցառման ընթացքում տոնի ուղերձը փոխանցեց պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:
Ընդհանուր տոնակատարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության օրվա տոնակատարությունները համընկնում են Սարդարապատի ճակատամարտի տարեդարձի հետ, որով օսմանյան զավթիչ բանակը դուրս մղվեց Հայաստանից։ Ամեն տարի Հայաստանի նախագահը, վարչապետը և Արցախի նախագահը այցելում են Սարդարապատի հուշահամալիր։ Հանրապետությունում տեղի են ունենում նաև մշակույթի և ռազմական տարբեր միջոցառումներ։
100-ամյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին լրացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ Հայաստանը 618 միլիոն դրամ է ծախսել տոնակատարությունների միջոցառումների վրա[3]։ «Հաղթանակների դար» անվանումով միջոացառումներին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն[4][5]։
Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսավոր զորահանդես[6]։
Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ 3D ցուցադրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը
- ↑ Verluise, 1995, էջ 92
- ↑ http://hetq.am/eng/news/85987/armenia-will-spend-$1285-million-to-celebrate-100th-anniversary-of-first-republic.html
- ↑ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը
- ↑ Հայաստանի և Արցախի ղեկավարները ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրին
- ↑ https://massispost.com/2018/05/armenia-celebrates-100th-anniversary-of-first-republic/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանը նշում է Հանրապետության օրը ռազմական շքերթով
- Հեծելազորից մինչև «Սմերչ»: զինվորական շարանցում ՝ Հայաստանի և Արցախի ԶՈՒ-ի մասնակցությամբ
- Առաջին հանրապետության օրվա շքերթը 1992 թ., Մաս 1 և մաս 2