Հանրային գրապահարան

Հանրային գրապահարան, հասարակական վայրերում օգտագործված գրքերը պահելու հարմարանք, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան այս գրքերից մեկ կամ մի քանիսը վերցնել անվճար օգտագործման համար կամ «փոխանակել» այլ գրքերի հետ իրենց հայեցողությամբ։ Հասարակական գրապահարանների մասին գաղափարը առաջացել է 1990-ականների սկզբին և վերջին տարիներին լայն տարածում է ստանում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում
Պատմություն, նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես հանրային գրապահարանները հանրային վայրերում ստեղծվել են որպես ինստալյացիա և տեղադրվել են որպես այդ արվեստի մաս, մասնավորապես լուսանկարիչներ Քլեգը և Գուտմանը 1990-ականների սկզբներին, սկզբում ավստրիական Գրացում, այնուհետև Գերմանիայի Համբուրգում և Մայնցում քաղաքներում։ 1996 թվականին՝ համացանցի և գրքաշրջանառության արագ զարգացման և հայտնիության ժամանակ, Քլեգի և Գուտմանի գաղափարը ընդօրինակել է դարմշտադտցի ուսանող Նիկոլաս Մյուլլերը՝ փորձնական տեղադրելով մշտական «բաց գրադարան» սկզբում հայրենի քաղաքում, իսկ հետո նաև Հաննովերում։ 2003 թվականին առաջին հանրային գրապահարանը (գերմաներեն՝ «öffentlicher Bücherschrank») հայտնվել է Բոնում, որտեղ այսօրվա դրությամբ գրապահարանների քանակը արդեն մոտ տասն է։ 2000-ականների վերջերին նման հարմարանքներ մեծ քանակով սկսեցին հայտնվել Գերմանիայի քաղաքներում, այդ թվում նաև փոքր քաղաքներում։ 2010 և 2011 թվականներին գերմանական օրինակով հանրային գրապահարաններ սկսեցին հայտնվել նաև Ավստրիայում և Շվեյցարիայում։ Այս բոլոր պահարանների նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր ցանկացող կարող է այնտեղ դնել ցանկացած գիրք (օրինակ, եթե այն կարդացել է և իրենց այլևս պետք չէ), նույն է, թե անվճար այնտեղից վերցնել մեկ կամ մի քանի իրեն հետաքրքրած գրքեր։ Միևնույն ժամանակ գոյություն չունի ինչ-որ քանակական, ժամանակային կամ այլ սահմանափակումներ. մասնավորապես, պահարանից օգտվողտ կարող է վերցնել գիրքը ժամանակավոր կամ ընդմիշտ, միևնույն ժամանակ նա կարող է իր հերթին այտեղ դնել ինչ- որ այլ գիրք, չնայած վերջինս միշտ մնում է նրա սեփական հայեցողությանը։
Որպես օրենք, հանրային գրապահարանը իրենից ներկայացնում է ապակյա կամ բաց պահարան մի քանի դարակներով, մեկ կամ մի քանի իրար միացված դարակներից։ Եթե պահարանը տեղադրված է փակ տարածքում (օրինակ, սրճարանում կամ համալսարանի շենքում), ապա հաճախ օգտագործվում են փայտե գրապահարաններ, ինչ-որ չափով կամ ընդհանրապես չտարբերվող տան կահույքից։ Միայն թե վերջին տարիներին Գերմանիայում հայտնված հանրային գրապահարանների մեծ մասը տեղադրված են հենց քաղաքների փողոցներում։ Այդպիսի պահարաններով, մի կողմից կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող օրվա յուրաքանչյուր ժամին, որը ավելի շատ նման է «բաց գրադարանի» գաղափարին կամ, ինչպես գրքաշրջանառության դեպքում, գրքերի «ազատագրմանը»։ Մյուս կողմից, հասարակական վայրերում հենց բաց երկնքի տակ պահարանի պաշտպանության և նրա պահպանման համար ցրտից և վատ եղանակից, ինչպես նաև վանդալիզմից պաշտպանելու համար ստեղծվել են հատուկ շինվածքներ գրքերի երկարաժամկետ պահպանման համար։ Այդպես դրսում տեղադրված գրապահարանների մեծամասնությունը ունեն խոնավությանը և սառնամանիքին դիմանալու մետաղյա ծածկույթ, ինչպես նաև հատուկ փականներով փակվող ապակիներ կամ դռներ։ Նման պահարանների տեղադրման ֆինանսավորումը, իր մեջ ներառում է նաև նրանց պահպանումը և խնամքը, որպես օրենք կատարում են կամավորները, որպես կամավոր կարող են ներկայանալ ինչպես ոչ առևտրային հասարակական կազմակերպությունները, այնպես էլ անհատական դեմքեր՝ ինքնակամ իրենց հովանավորության և պահպանության տակ վերցնելով որոշ գրապահարաններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հանրային գրապահարան Հաննովերում
-
Տաքսաֆոն վերակառուցված որպես հանրային գրապահարան Իտցեխոյում
-
Հանրային գրապահարան IKEA խանությում, Բրաունշվայգ
-
Շարժական հանրային գրապահարան Քյոլնում. վանդալիմզը կանխելու նպատակով գրապահարանը գիշերները տեղափոխում են փակ տարածք
-
Հանրային գրապահարան Վիեննայում
-
Առաջին հանրային գրապահարանը Բազելում։ Ապակու վրա երևում են «Գրքեր» բառը գրված մի քանի լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prof. Dr. Michael-Burkhard Piorkowsky, Sandra Bichler, Kerstin Hilt, Olga Reger Der Bonner Bücherschrank auf der PoppelsdorferAllee – Ein merkwürdiges Versorgungssystem . Kurzfassung der Ergebnisse des Projekts „Das Nutzungsverhalten am Poppelsdorfer Bücherschrank“
- Ulrike Klopp. Bonner "Gemeinschaftsmöbel" Studienobjekt: Offener Bücherschrank als soziales System(չաշխատող հղում) // forsch / Bonner Universitäts-Nachrichten 2/2009. (S.27)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը
- Քո «վազող» գրքերի հետքերով
- Hannover.de: Die Geschichte der Offenen Bibliotheken (գերմաներեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրային գրապահարան» հոդվածին։ |