Գրքաշրջանառություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրքաշրջանառություն կամ բուքքրոսինգ (անգլերեն՝ bookcrossing), գրական-հասարակական նախաձեռնություն, որի մասնակիցները իրենց ընթերցած գիրքը թողնում են «պատահական» վայրերում (այգի, սրճարան, գնացք, մետրոյի կայարան), որպեսզի մեկ ուրիշը վերցնի այն և կարդա։ Կարդալուց հետո այդ մարդը նախորդի նման պետք է գիրքը թողնի հասարակական վայրում։ Գրքերի «շրջանառությանը» շատերը հետևում են ինտերնետային հատուկ կայքերի միջոցով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համացանցային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Հորնբեկերը առաջարկեց գրքաշրջանառության կամ բուքքրոսինգի գաղափարը դեռևս 2001 թ.։ Թողնելով 20 գիրք հյուրանոցի նախասրահում՝ նա սկիզբ դրեց ֆլեշմոբի այս յուրահատուկ տեսակին։ Կես տարի անց Հորնբեքերի կայքում հայտնվեցին 300 անդամներ, որոնք «բաց էին թողնում» գրքեր և հրավիրում նոր անդամներ։
Հայաստանում գրքաշրջանառությունը հիմնադրվեց 2011 թ. հունիսի 1-ին ուսանողներ Արման Ղազարյանի և Ինեսսա Սաղեյանի կողմից։ BookCrossing Armenia Ֆեյսբուքյան էջում գրանցված են 1000-ից ավելի անդամ, և թիվը շարունակում է աճել։ Երևանում գրքաշրջանառության ամենահայտնի վայրերն են Հյուսիսային պողոտան և Artbridge սրճարանը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրքաշրջանառողների հայերեն կայքէջ Archived 2012-09-28 at the Wayback Machine.
- Այս գիրքը չի կորել(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրքաշրջանառություն կատեգորիայում։ |
|