Տաքսաֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաքսաֆոն (գերմաներեն Таxе, լատիներեն taxare— գնահատել և ․․․ ֆոն), ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատ, որը ծառայում է վճարովի հեռախոսային խոսակցությունների համար։ Լայնորեն կիրառվում են այն Տաքսաֆոնները, որոնցում, հատուկ տեղում դրված մեկ կամ մի քանի մետաղադրամները կամ էլ ժետոնը ռելեային մեխանիզմի միջոցով խնայատուփ են ուղղվում միայն կայացած խոսակցության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 632 CC-BY-SA-icon-80x15.png