Հանս Հասս
Հանս Հասս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Գերմանական Ավստրիա[4][5] |
Մահացել է | հունիսի 16, 2013[1][2][5][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[5] |
Գերեզման | Հիտցինգեր գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Թերեզային ռազմական ակադեմիա և Թերեզիանում |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, կենդանաբան, սցենարիստ, հեռուստահաղորդավար և կինոռեժիսոր |
Ամուսին | Հաննելորե Շրոտ և Լոտա Հասս |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հանս Հաս |
Hans Hass Վիքիպահեստում |
Հանս Հասս (գերմ.՝ Hans Heinrich Julius Hass[7], հունվարի 23, 1919[1][2][3][…], Վիեննա, Գերմանական Ավստրիա[4][5] - հունիսի 16, 2013[1][2][5][…], Վիեննա, Ավստրիա[5][8]), դայվինգի ասպարեզում առաջին ավստրիացիներից մեկը, ծովային կենսաբան, բնապահպան, կինոռեժիսոր, գրող, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես շնաձկների կյանքի մասին իր նկարահանած կինոնկարներով և ուղեգրություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ 1937 թվականին այստեղ գիմնազիան ավարտելով[9]՝ ամառն անց է կացրել ֆրանսիական ռիվիերայում, որտեղ ծանոթացել ու հրապուրվել է ստորջրյա որսով, ապա նաև ստորջրյա լուսանկարչությամբ։ Ջանացել է բարելավել դայվինգի համար օգտագործվող սարքավորումներն ու հարմարանքները. ստեղծել է ինքնատիպ լողաթաթեր, ստորջրյա նկարահանումների համար հարմարեցված խցիկ... 1939 թվականին ընկերների հետ դայվ-արշավի է մեկնել Կարիբյան ծով ու կղզիներ, որից հետո վճռել է փոխել իր մասնագիտացումը. համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թողնելով՝ տեղափոխվել է կենսաբանության ֆակուլտետ, որն էլ 1943 թվականին ավարտել է մագիստրոսի աստիճանով[10]։
1939 թվականին Կարիբյան ծովում իրականացրած դայվ-արշավի ընթացքում Հանսը նկարահանել է պատմության մեջ առաջին ստորջրյա փաստավավերագրական կինոնկարը՝ “Pirsch unter Wasser” խորագրով[11]։ Universum Film AG (UFA) կինոստուդիան դրա հիման վրա 16-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ է թողարկել և 1940 թվականին ցուցադրել կինոթատրոններում[10]։ 1942 թվականին Կրետե կղզում ու Էգեյան ծովում Հանսը նկարահանել է 84-րոպեանոց “Menschen unter Haien” («Մարդիկ շնաձկների մեջ») փաստավավերագրական կինոնկարը, որը տարբեր երկրների կինոթատրններում ցուցադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին[10]։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկատի առնելով, որ Հանսը ջրասուզակի հմտություններ ունի, նրան պատերազմի տարիներին զորակոչել են գերմանական բանակ և ընդգրկել «Ծովային կործանիչներ» անվանումը կրող գումարտակում, որի մարտիկներն իրենց կոչում էին «գերմանական առաջին գորտ-մարդիկ»։ 1943 թվականին հիմնադրված այդ ստորաբաժանումը, որ ռազմական հետախուզության մաս էր կազմում, 1944-ին արդեն դարձել էր ծովամարտերի՝ Kriegsmarine-ի մասնակցող ամենակարևոր հատուկ ստորաբաժանումներից մեկը՝ “Kleinkampfverband“ անվամբ։ Նրա գլխավոր խնդիրն էր հետախուզել հակառակորդի նավահանգիստները և շարքից հանել խարսխված ռազմանավերը[11]։ Այդ ստորաբաժանման մասին քիչ բան է հայտնի[11], քանի որ նրան վերաբերող փաստաթղթերը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ ողջ մնացած վետերաններն էլ, հավատարիմ մնալով ժամանակին իրենց տված երդմանը, գաղտնիքները չեն բացահայտում[11]։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ աշխարհամարտից հետո վերադառնալով իր ստեղծագործակական աշխատանքին՝ Հասսը 1950 թվականին նկարահանել է «Abenteuer im Roten Meer» («Արկածներ Կարմիր ծովում») ֆիլմը, որին Վենետիկի 1951 թվականի միջազգային կինոփառատոնում առաջին կարգի մրցանակ է շնորհվել «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այդ նույն տարում նա ձեռք է բերել Xarifa առագաստանավը[12], շրջել տարբեր լայնությունների ջրերում։ 1954 թվականին նկարահանել է “Unternehmen Xarifa” ֆիլմը[10], որը, փաստացի, տեխնոկոլոր եղանակով նկարահանված առաջին գերմանական ֆիլմն է[11]։
Դեպի Արևելյան Աֆրիկա և Հարավային Ասիա կատարած գիտարշավներից հետո, օգտագործելով իր կուտակած փաստավավերագրական հարուստ նյութը, Հանս Հասսը 1959 թվականին ստեղծել է իր առաջին հեռուստատեսային ֆիլմաշարը, 1961-ին էլ նկարահանել է ցամաքային ֆաունայի մասին իր առաջին կինոնկարը։ Կենդանիների վարքի վերաբերյալ հավաքած նյութի հիման վրա նա 1963-ից 1966 թվականներին մշակել ու զարգացրել է էներգոն տեսությունը։ 1970 թվականից Հանս Հասսի հետաքրքրությունները շրջվել են դեպի բնապահպանական հիմնախնդիրներ։ Այդ նույն տարում նա ընտրվել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը](ընտրանի)
- 1939: Jagd unter Wasser mit Harpune und Kamera.
- 1941: Unter Korallen und Haien.
- 1942: Fotojagd am Meeresgrund.
- 1947: Drei Jäger auf dem Meeresgrund.
- 1949: Menschen und Haie.
- 1952: Manta, Teufel im roten Meer.
- 1954: Ich fotografierte in den 7 Meeren.
- 1957: Wir kommen aus dem Meer.
- 1958: Fische und Korallen.
- 1961: Expedition ins Unbekannte.
- 1968: Wir Menschen. Das Geheimnis unseres Verhaltens.[13]
- 1970: Energon. Das verborgene Gemeinsame.[14]
- 1971: In unberührte Tiefen. Die Bezwingung der tropischen Meere.
- 1972: Vorstoß in die Tiefe. Ein Magazin über Abenteuer bei der Erforschung der Meere.
- 1973: Welt unter Wasser. Der abenteuerliche Vorstoß des Menschen ins Meer.
- 1976: Eroberung der Tiefe. Das Meer – seine Geheimnisse, seine Gefahren, seine Erforschung.
- 1976: Der Hans-Hass-Tauchführer. Das Mittelmeer. Ein Ratgeber für Sporttaucher und Schnorchler.
- 1977: Der Hai. Legende eines Mörders.
- 1978: Zusammen mit Horst Lange-Prollius: Die Schöpfung geht weiter. Station Mensch im Strom des Lebens.[15]
- 1979: Wie der Fisch zum Menschen wurde. Die faszinierende Entwicklungsgeschichte unseres Körpers.
- 1980: Im Roten Meer. Wiederkehr nach 30 Jahren.
- 1985: Stadt und Lebensqualität.
- 1986: Abenteuer unter Wasser. Meine Erlebnisse und Forschungen im Meer.
- 1987: Der Ball und die Rose.
- 1988: Der Hai im Management. Instinkte erkennen und kontrollieren.[16]
- 1991: Vorstoß in unbekannte Meere.
- 1994: Die Hyperzeller. Das neue Menschenbild der Evolution.[17]
- 1996: Aus der Pionierzeit des Tauchens. In unberührte Tiefen.
- 2004: Erinnerungen und Abenteuer.
- 2005: Lebe deinen Traum.
- 2016 (posthum): Aufbruch in eine neue Welt.
1939-ից 2005 թվականն ընկած ժամանակահատվածում Հանս Հասսը հեղինակել է 32 գիրք, որոնց մի մասը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել ու լույս են ընծայվել 1957 թվականին առաջին անգամ գերմաներեն հրատարակված Wir kommen aus dem Meer գիրքյ (12 թարգմանված հրատարակություն) և բնագրով 1947 թվականին առաջին անգամ լույս տեսած Drei Jäger auf dem Meeresgrund-ը (11 թարգմանված հրատարակություն)։
Հոդված
- Die Welt im Blauen Licht. (տպագրվել է «Գեո» ամսագրում. Geo (Zeitschrift), Hamburg, 1980, 4, S. 106–124 (Text zu Fotos von Leni Riefenstahls Tauchausflügen).
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը](ընտրանի՝ շուրջ 70 հեռուստաֆիլմերից)
- 1942: Pirsch unter Wasser
- 1947: Menschen unter Haien
- 1951: Abenteuer im Roten Meer
- 1954: Unternehmen Xarifa
- 1956: Dving to Adventure. հեռուստատեսային 6 սերիա, յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ, անգլերեն, BBC-ի համար, նախորդած գիտարշավների մասին
- 1958–1962: Expedition ins Unbekannte
- 1966: Wir Menschen
- 1971: Das Geheimnis der Cheviot Bay. Reise mit Hans Hass zur Cheviot Bay bei Melbourne, (59 րոպե).
- 1971: Unsere Reise mit Kapitän Cook. Erster Teil der Reise mit Irenäus Eibl-Eibesfeldt, Gattin Lotte und Tochter Meta zum Großen Barrierriff, wo das Team zweihundert Jahre nach James Cook dessen Reise bis Kap York nachvollzieht (59 րոպե).
- 1972: Die verzauberten Inseln. Fortsetzung der Reise nach Tahiti (59 րոպե).
- 1972: Die Pirateninsel. Über die Geschichte von Jamaika und das moderne Jamaika der Touristen (59 րոպե).
- 1972: Die Teufelsinsel. Hass durchforscht die Inseln vor der Küste von Französisch-Guayana und folgt den Spuren von Alfred Dreyfus und Henri Charrière (59 րոպե).
- 1974: Schüsse in der Tiefe. Hass plädiert für ein weltweites Verbot der Unterwasserjagd (55 րոպե).
- 1974: Das Wrack der Toten. Über ein 1943 von der US-Luftwaffe versenktes japanisches Unterseeboot bei Truk und der Bergung der darin umgekommenen Besatzung (45 րոպե).
- 1976: Wohnen im Meer. Über die schwimmenden Städte des japanischen Architekten Kiyonori Kikutake und eine vor der japanischen Küste errichtete Unterwasservilla (45 րոպե).
- 1977: Rausch ohne Drogen. Rückkehr nach Curaçao, wo 1939 die Unterwasser-Abenteuer von Hass begannen (45 րոպե).
- 1977: Fisch unter Fischen. Über den Tauchtourismus auf Bonaire (45 րոպե).
- 1979: Tauchen nach Geld. Über den amerikanischen Unterwasserkameramann Stan Waterman (45 րոպե).
- 1980: Das Monstrum. Über den Korallenwuchs an zwei Wracks bei Port Sudan (45 րոպե).
- 1983: Ein Herr und sein Hund. Über den Panzertauchanzug JIM und ein Unterwasserfahrzeug (45 րոպե).
- 1983: Komm ins Meer! 3-teilige Serie, je 30 Min. über die Evolution des Menschen.
- 1984: Das verwandelte Paradies. Über die Untersuchung der ökologischen Veränderungen durch den Tauchtourismus auf den Malediven.
- 1985: Meine Abenteuer und Forschungen im Meer. 13-teilige Serie, je 45 Min. des Süddeutscher Rundfunk (SDR)
- 2011: Das Mädchen auf dem Meeresgrund
Ֆիլմեր Հանս Հասսի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994: Ein Leben zwischen Abenteuer und Wissenschaft (50 րոպե). Hans-Hass-Special zum 75. Geburtstag. Buch und Regie: Helmut Edelmann. Produktion: Mavis Film, München.
- 1995: Zeugen des Jahrhunderts (60 րոպե). Հանս Հասսի հարցազրույցը Վոլկեր Պանցերի հետ
- 1999: Tierzeit – Hans Hass wird 80 (30 րոպե). Հանս Հասսի հարցազրույցը Հելմուտ Մյուլֆարտի հետ
- 1999: Hans Hass – der Mann, der das Meer entdeckte (52 րոպե). Փաստավավերագրական ֆիլմ Հանս Հասսի կյանքի մասին։ ORF-ի, Telcast International München-ի և Cosmos Factory Wien-ի համատեղ արտադրություն։ Ռեժիսորներ՝ Մանֆրեդ Քրիստ և Հարալդ Պոկիսեր։
- 2006: Dem Paradies auf der Spur (15 րոպե)
- 2011: Das Mädchen auf dem Meeresgrund (90 րոպե), ZDF-ի և ORF-ի համատեղ արտադրություն։ Ռեժիսոր՝ Բեն Վերբոնգ
- 2014: Wilde Reise: Der letzte Tauchgang (45 րոպե)
- 2019: Exploring Hans Hass (100 րոպե)[18][19]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949: Դաշնային կանցլերի առաջին կարգի մրցանակ
- 1950: Վիեննայի լուսանկարիչների ընկերության ոսկե մեդալ
- 1951: Վենետիկի միջազգային կինոփառատոնի առաջին կարգի մրցանակ Abenteuer im Roten Meer(«Արկածներ Կարմիր ծովում») փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի համար
- 1956: Diving to Adventure ֆիլմաշարը ճանաչվել է BBC-ի «Տարվա լավագույն ծրագիր»
- 1959: ճանաչվել է Outstanding Underwater Photographer of the Year (Underwater Photographic Society, USA, International Underwater Filmfestival 1959)
- 1974: ակվալանգիստների գերմանական ընկերության պատվավոր անդամ
- 1977: պրոֆեսորի կոչում
- 1978: Կրթության եվրոպական ընկերակցության պատվավոր անդամ -Verlags GmbH, Stuttgart
- 1984: ջրասուզակների համադաշնության (Confédération Mondiale des Activités Subaquatiques - (CMAS)) ոսկե մեդալ
- 1987: Լինց քաղաքի մեդալ՝ գիտական վաստակի համար
- 1989: IADS Lifetime Achievement Award՝ դայվինգի դպրոցների միջազգային ընկերակցության կողմից
- 1994: գերմանացի մարզիկ-դայվերների ընկերության (VDST) ոսկե պատվանշան, Մարզական դայվինգի ընկերակցության պատվավոր նախագահ, բրիտանական Reg Vallintine պարգև
- 1995: Մալդիվներում ջրասուզման համար ընտրած վարը կոչվել է Hans Hass Place[20]
- 1997: Reaching out-Award DEMA (Diving Equipment & Marketing Association) USA. Diving Pioneer-Trophy ամերիկյան Historical Diving Society-ից, Diving Pioneer-Award իտալական Historical Diving Society-ից, ավստրիական պատվո մեդալ գիտության և արեստի համար (Österreichisches Ehrenzeichen für Wissenschaft und Kunst)[21]
- 1998: երկու NOGI-Awards մրցանակ՝ գիտական վաստակի համար (ԱՄՆ)
- 1999: դաշնայինմայրաքաղաք Վիեննայի պատվո ոսկե մեդալ, Լիխտենշտեյնի PEN-Club-ի պատվավոր նախագահ, Konrad-Lorenz-Preis շրջակա միջավայրի պահպանության համար, Լուսանկարիչների ավստրիական համադաշնության ոսկե պատվանշան
- 2001: Dieter Plage Lifetime Achievement Award կինոյում առանձնահատուկ նվաճումների համար (Jackson Hole Wildlife Film Festival, Վայոմինգ, ԱՄՆ)
- 2004: Christopher Parsons Award կինոյում առանձնահատուկ նվաճումների համար (Wildscreen-Festival, Բրիսթոլ)
- 2005: մասնավոր դպրոցների ու համալսարանների ընկերակցության մրցանակ
- 2006: Կայմանյան կղզիներում գործող Ջրասուզակների փառքի սրահում տեղի հատկացում, Wyland ICON Award մրցանակ, ստորջրյան գիտական աշխատանքի համար հատուկ մրցանակ, Pannatura-Preis՝ վայրի բնության մասին նկարահանած ֆիլմերի համար
- 2009: Schmitz-Salue-Medaille, Դյուսելդորֆ
- 2009: Elisabeth-Mann-Borgese-Meerespreis մրցանակ
- 2011: DIVA մրցանակ (Deutscher Entertainment Preis)[22]
- 2012: Romy Platin՝ ողջ կյանքի վաստակի համար[23], ֆիլիպինյան ջրերում տարածված ոստրեի մի տեսակ Հանս Հասսի պատվին անվանվել է (Protoconus hanshassi)[24][25]
- 2018: Վեննայի զբոսայգիներից մեկը անվանակոչվել է ի պատիվ նրա՝ „Hans-Hass-Park“ getauft.[26]
ԱՄՆ-ի Historical Diving Society ընկերությունը 2002 թվականին սահմանել է Հանս Հասսի անվան հատուկ մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է օվկիանոսի հետազոտման գործում նվաճումների հասած անձանց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://soundcloud.com/hans-hass
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Gradwohl-Schlacher K. Literatur in Österreich 1938-1945 — Böhlau Verlag, 2018. — P. 323—325. — ISBN 978-3-205-20492-3
- ↑ https://www.friedhoefewien.at/verstorbenensuche-detail?fname=Hans+Heinrich+Julius+Hass&id=0904FC4AIU&initialId=0904FC4AIU&fdate=2013-06-22&c=018&hist=false
- ↑ Michael Jung: Hans Hass – Ein Leben lang auf Expedition. Naglschmid, Stuttgart 1994, ISBN 3-927913-63-4, S. 20, 315. S. 315: „Hans Heinrich Julius Hass wird am 23. Januar 1919 als einziges Kind des Rechtsanwaltes Dr. Hans Hugo Hass (geb. 18.4.1879) und der Fabriksbesitzertochter Margaretha Antonia (Meta) Brausewetter (geb. 16.6.1890) geboren und am 13. April 1919 in der Votivkirche getauft.“
- ↑ http://www.dw.de/diving-icon-and-lord-of-the-sharks-hans-hass-is-dead/a-16900038 |título=Diving icon and 'Lord of the Sharks' Hans Hass is dead |fechaacceso=23 de junio de 2013 |fecha=22 de junio de 2013 |idioma=inglés}}
- ↑ Joachim Scholz, Emmy Wöss: Hans Hass – ein Leben für die Unterwasserwelt. In: Biologie in unserer Zeit. 39 (2), S. 138. 2009.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Hans-Hass-Institut für Submarine Forschung und Tauchtechnik: Die Filme von Prof. Dr. Hans Hass
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 ZCO1999: Hans Hass: el auténtico pionero del buceo y de la filmación subacuática
- ↑ "Louis Empain et L’Oiseau-Blanc" jeudi 1.er juin 2006, par Pierre Chartrand
- ↑ http://www.hans-hass.de/Menschen/Inhalt_Menschen.html Արխիվացված 2012-11-27 Wayback Machine |wayback=20121127050324 |text=Wir Menschen. Das Geheimnis unseres Verhaltens.}}. Auszug.
- ↑ http://www.hans-hass.de/Energon/Inhalt_Energon.html Արխիվացված 2012-11-27 Wayback Machine |wayback=20121127021532 |text=Energon. Das verborgene Gemeinsame.}}.
- ↑ http://www.hans-hass.de/Schoepfung/Inhalt_Schoepfung.html Արխիվացված 2012-11-27 Wayback Machine |wayback=20121127021532 |text=Die Schöpfung geht weiter. Station Mensch im Strom des Lebens.}}.
- ↑ http://www.hans-hass.de/Hai/Inhalt_Hai.html Արխիվացված 2012-11-27 Wayback Machine |wayback=20121127025908 |text=Der Hai im Management. Instinkte erkennen und kontrollieren.}}.
- ↑ http://www.hans-hass.de/Hyperzeller/Inhalt_Hyperzeller.html Արխիվացված 2012-11-27 Wayback Machine |wayback=20121127045235 |text=Die Hyperzeller. Das neue Menschenbild der Evolution.}}.
- ↑ Isabelle Engels (2019-01-23). «Auf Tauchgang zu einer Legende». oe1.orf.at (Radiobericht in Ö1). Վերցված է 2019-01-29-ին.
- ↑ Filmteam hob Schätze des Unterwasserpioniers. In: Kleine Zeitung. 27. Jänner 2019, S. 36.
- ↑ Gulhifalhu Medhuga onna kohlavaanee. Auf: epa.gov.mv.
- ↑ «Liste der Mitglieder der Kurie für Wissenschaft». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ http://www.diva-award.de/2011/home.php?id=22 Արխիվացված 2012-07-24 archive.today |archive-is=20120724092712 |text=HANS HASS DIVA – Earth Award 2010.}}.
- ↑ Barbara Schöneberger moderiert KURIER ROMY.
- ↑ Protoconus hanshassi. Lorenz & Barbier, 2012.
- ↑ The Cone Collector. Auf: seashell-collector.com. PDF, S. 48.
- ↑ Hans-Hass-Park. In: GeschichteWiki.Wien.gv.at.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * KLEPAL, Jaroslav. Hans Hass [online]. Dostupné online.
- Osobní stránka Hanse Hasse
- Hans-Hass-Institut für Submarine Forschung und Tauchtechnik Արխիվացված 2013-02-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Հասս» հոդվածին։ |
|