Գեորգ Բազելից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հանս-Գեորգ Կյորնից)
Գեորգ Բազելից
գերմ.՝ Georg Baselitz
Ի ծնեգերմ.՝ Hans-Georg Kern
ԿեղծանունHans-Georg Kern և Baselitz, Hans-Georg
Ծնվել էհունվարի 23, 1938(1938-01-23)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրԿամենց, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա[4] և  Ավստրիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս, նկարազարդող և բեմանկարիչ
ԺանրՆեոէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներՄեծ գիշեր դույլի մեջ
ԱշակերտներՔրիստոնեական ակնածանք
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
 Georg Baselitz Վիքիպահեստում

Գեորգ Բազելից (ի ծնե անունը՝ Հանս-Գեորգ Կյորն, գերմ.՝ Georg Baselitz, հունվարի 23, 1938(1938-01-23)[1][2][3][…], Կամենց, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի նկարիչ, քանդակագործ և համալսարանի պրոֆեսոր, համարվում է ներկայումս կենդանի ամենաշատ վարձատրվող նկարիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս-Գեորգ Կյորնը ծնվել է 1938 թվականի հունվարի 23-ին տարրական դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Նկարչությամբ սկսել է զբաղվել 1955 թվականից հաճախելով անհատական պարապմունքների[7]։

1956 թվականին տեղափոխվել է արևելյան Բեռլին, որտեղ ընդունվել է նկարչության բարձրագույն դպրոց, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել դպրոցից[8]։ Հետագայում տեղափոխվում է արևմտյան Բեռլին, որտեղ շարունակում է ուսումը մեկ այլ նկարչական դպրոցում։

1958 թվականին ուսանողական տարիքում հանդիպում է իր ապագա կնոջը՝ Էլկե Կրետչմարին։ 1962 թվականին նրանք ամուսնանում են և այդ տարի ծնվում է նրանց առաջնեկը՝ Դանիելը։ 1966 թվականին ծնվում է նրանց երկրորդ արու զավակը՝ Անտոնը։

1961 թվականին փոխում է անունը դառնալով Գեորգ Բազելից ի հիշատակ հայրենի քաղաքի[9];

1963 թվականին «Բեռլինի Werner & Katz» պատկերասրահում նրա անձնական ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ սկանդալ, որի ժամանակ արգելվեց նրա երկու նկարների ցուցադրումը՝ «Կիսամերկ մարդը» («Naked Man», 1962) և «Մեծ գիշեր » («The Big Night Down The Drain», 1962/1963):

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազելիցի ստեղծագործական կյանքի հասունության գլխավոր եզրագիծը կարելի է համարել 1960֊ական թվականների կեսերը։ Այդ ժամանակ հայտնվում են այսպես կոչված «Ֆրակտուրային նկարները» (գեր․ Frakturbildern), որտեղ մարդկանց մարմինները հայտնվում են մասնատված և անջատ վիճակում։ Իր նպատակը նկարիչը մեկնաբանում է հետևյալ կերպ․

«Իրականությունը՝ ինքը նկարն է, բայց ոչ այն, ինչը պատկերված է նկարում»[10]
- Գեորգ Բազելից

1960 թվականի վերջից սկսած Բազելիցին բնորոշ հատուկ հնարքը դարձավ «Շրջված կերպարը» (մարմինների պատկերումը գլխիվայր)։

1970֊ական թվականների վերջից սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Առաջին փորձը ստացավ «Մոդել քանդակագործության համար» անվանումը, որը իրենից ներկայացնում էր ներկած փայտե քանդակ։

1980֊ական թվականներից սկսած Բազելիցը սկսում է դառնալ ավելի ու ավելի հայտնի, նրա ոճը դառնում է ավելի ագրեսիվ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Սակսոնիայի այլ երիտասարդ նկարիչների հետ միասին Վիլմենսդորֆ թաղամասում կազմակերպում է «Պանդեմոնիում ֊ 1» ցուցահանդեսը։

1970֊ական թվականներին ունեցել է ցուցահանդեսներ Համբուրգում, Կասսելում, Մանգեյմում և Ամստերդամում։

Գեորգ Բազելիցը Մանգեյմում, 1971 թվական

1990 թվականին տեղի ունեցավ առաջին մեծ ցուցահանդեսը արևելյան Գերմանիայում, Բեռլինի հին թանգարանի ազգային պատկերասրահում։ 1995 թվականին տեղի ունեցան մեծ ցուցահանդեսներ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Georg Baselitz (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Georg Baselitz // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00013121
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  6. https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  8. http://contemporary-artists.ru/Georg_Baselitz.html
  9. https://www.guggenheim.org/artwork/artist/georg-baselitz
  10. A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise. 100 художников ХХ века.

1

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Բազելից» հոդվածին։