Հաննիբալ։ Վերելք
«Հաննիբալ։ Վերելք» (անգլ.՝ Hannibal Rising), բրիտանացի ռեժիսոր Փիթեր Ուեբերի[6] սարսափ ֆիլմը[7], որը Թոմաս Հարրիսի համանուն վեպի էկրանավորումն է։ Կինովարձույթում հայտնվել է 2007 թվականին[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտվա, 1994 թվականի ձմեռ։ Ազնվական Լեկտերը կնոջ և երեխաների՝ որդի Հաննիբալի և դուստր Միշայի հետ թաքնվում է մոտակա ռազմաճակատից իր որսորդական տնակում։ Օդային հարձակման արդյունքում ծնողները մահանում են և երեխաները մնում են մենակ։ Տնակը գտնում են տեղի վեց զինված դիակապուտ՝ ՍՍ-ի կազմից, որոնք թաքնվում են Կարմիր բանակից։ Մնալով առանց սնունդ՝ նրանք ուտում են աղջկան[9]։ Անտառ փախչող Հաննիբալին փրկում են խորհրդային զինվորները։
Անցնում է ութ տարի։ Հաննիբալը Լեկտերի նախկին ամրոցում գտնվող մանկատանն է։ Նա անընդհատ ծաղրի էր ենթարկվում և նվաստացվում էր երեխաների և մանկավարժների կողմից։ Տղան որոշում է փախչել և ուղևորվել քեռու մոտ, որն ապրում է Ֆրանսիայում։ Բայց քեռին արդեն մահացել էր, և տղային ընդունում է նրա երիտասարդ այրին՝ ճապոնուհի Մուրասակի Սիկիբուն[10]։ Մուրասակին ծանոթացնում է երիտասարդին ճապոնական մշակույթին, այդ թվում կենդոյի հետ։ Քաղաքի շուկայում Մուրասակիին ծաղրում է տեղի մսագործ Պոլ Մոմունը, ով ավելի վաղ համագործակցել է նացիստների հետ։ Նա դառնում է Հաննիբալի վրեժի առաջին օբյեկտը։ Երիտասարդը, սրով զինված, կտրում է մսագործի գլուխը։ Գործը ուսումնասիրում է տեսուչ Պասկալ Պոպիլը։ Նա բռնել էր Հաննիբալին սպանության կասկածանքով, սակայն Մուրասակին մսագործի գլուխը նետում է բաժանմունքի տարածք՝ այդպիսով ալիբի ստեղծելով տղայի համար։ Նա խնդրում է զարմիկին դադարեցնել սպանությունները, խոստանալով նրան մտերմություն, սակայն Հանիիբալը հրաժարվում է։
Հաննիբալը ժամանում է Փարիզի բժշկական դպրոց, միաժամանակ աշխատելով դիահերձարանում[9]։ Մի անգամ Լեկտերը դառնում է գիլիոտինով մահապատժի վկա։ Նրան հաջողվում է գողանալ հիշողությունը վերականգնող դեղ։ Դեղերի ազդեցությամբ հիշում է, որ ավազակների ՍՍ-ի վկայականները մնացել են որսորդական տնակում։ Հաննիբալը վերադառնում է նախկին հայրենիք, որտեղ տնակի ավերակների մեջ նա գտնում է դրանք։ Նրան հետևում էր ավազակներից մեկը՝ Էնրիկաս Դորպլիխը, որը պատերազմից հետո գտնվում էր ոստիկանությունում։ Լեկտերը կապում է Դորպլիխին և խոշտանգելով նրանից իմանում է տեղեկություններ մյուս ավազակների գտնվելու վայրի մասին։ Իմանալուց հետո Հաննիբալը սպանում է Դորպլիխին և խորովում նրա այտերը՝ ավելացնելով անտառից հավաքված սնկերը։
Մյուս ավազակ Պետրաս Քոլնասը ապրում էր Ֆոնտենբրոյում։ Նա ընտանիք էր կազմել, ուներ երեխաներ և լավ ռեստորան։ Տեսնելով դստեր գրպանի ժետոնը, որը Հաննիբալն էր դրել, նա գնում է առաջնորդի՝ Վլադիս Գրուտասի մոտ, ով նույնպես թաքնվում էր Ֆրանսիայում և զբաղվում էր հանցագործ բիզնեսով՝ մարդկանց թրաֆիքինգով։ Գրուտասը երրորդ ավազակին՝ Զիգմաս Միլկոյին ուղարկում է Լեկտերին սպանելու, բայց վերջինս հայտնվում է թակարդում։ Լեկտերը Միլկոյին սուզում է ֆորմալինի լուծույթի մեջ և խոշտանգելով իմանում է Գրուտասի մասին։
Հաննիբալը ներթափանցում է Գրուտասի գաղտնի բնակավայրը, սակայն նրան բռնում են հանցագործի օգնականները։ Ռումբի պայթյունի շնորհիվ Լեկտերին հաջողվում է փախչել։ Հետո Գրուտասը բռնում է Մուրասակիին և շանտաժի է ենթարկում Լեկտերին։ Հաննիբալը իր հերթին շանտաժի է ենթարկում Քոլնասին, ակնարկելով, որ առևանգել է նրա դստերը։ Քոլնասը տալիս է նրան Գրուտասի նավի գտնվելու վայրի տվյալները։ Երբ Քոլնասը հարցնում է, թե որտեղ է աղջիկը, Հաննիբալը հավաքում է նրա տան համարը, և Քոլնասը կնոջն ասում է, որ ստուգի երեխաներին, իսկ կինը ասում է, որ երեխաների հետ ամեն ինչ կարգին։ Քոլնասը հասկանում է, որ Հաննիբալը խաբել է նրան, և փորձում է կրակել երիտասարդին, բայց նա հարվածում է ռեստորանի տիրոջը տանտոյով։
Հետո Հաննիբալը ներթափանցում է նավ, թաքնված Գրուտասը կրակում է երիտասարդի ողնաշարին, բայց գնդակը դիպչում է մարմնի վրա թաքցված շեղբին։ Հաղթանակած Գրուտասը պատրաստվում է ավարտել Լեկտերի «պարալիզացիան», բայց հետո տանտոյով հանկարծակի հարվածը կտրում է Գրուտասի աքիլեսյան ջիլերը՝ անշարժեցնելով հանցագործին։ Վերջինս տալիս է հանցախմբի վերջին անդամ Բորնիս Գրենցի գտնվելու վայրի տվյալները՝ արագ մահվան խոստումով, և հայտնում է, որ տղան նույնպես սնվել է իր քրոջից պատրաստված արգանակով։ Բարկացած Լեկտերը փորագրում է «М» տառը Գրուտասի կրծքավանդակին։ Հաննիբալը հայտնում է Մուրասակիին իր սիրո մասին, բայց նա պատասխանում է, որ նա արդեն կորցրել է սիրելու ունակությունը։ Հաննիբալը կրծում է Գրուտասի գլուխը և հրդեհում նավը։
Այնուհետև Լեկտերը ուղևորվում է Կանադա։ Նա գնում է Գրենցի Խանութ և լիտվերեն ասում. «Ես եկել եմ գլխիդ համար». և հանցագործին ցույց է տալիս կտրված գլխով նկարը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Կերպար |
|---|---|
| Աարոն Թոմաս | մանուկ Հաննիբալ Լեկտեր |
| Բեատա Բեր Ամմար | մադամ Քոլանս |
| Գասպար Ուլել | Հաննիբալ Լեկտեր |
| Գուն Լի | լեդի Մուրասակի Սիկիբու |
| Դոմինիկ Ուեսթ | տեսուչ Պասկալ Պոպիլ |
| Իվան Մարևիչ | Բրոնիս Գրենց |
| Ինգեբորգա Դապկունայտե | Լեկտերի մայր |
| Քևին ՄաքՔիդ | Պետրաս Քոլնաս |
| Պավել Բեզդեկ | Դիտեր |
| Ռիս Իվանս | Վլադիս Գրուտաս |
| Ռիչարդ Բրեյք | Էնրիկաս Դորպլիխ |
| Ռոբի Քեյ | Քոլնասի որդի |
| Սթիվեն Ուոլտերս | Զիգմաս Միլկո |
| Հելենա Լիա Տաչովսկա | Միշա Լեկտեր |
| Շարլ Մակինոն | մսագործ Փոլ Մոմուն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 Release Info(բազմ․) — 1990.
- ↑ http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/49924.aspx?id=49924
- ↑ http://www.kinokalender.com/film5856_hannibal-rising-wie-alles-begann.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
- ↑ Hannibal Rising (2007) (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին
- ↑ «Hannibal Rising (2007) - Box Office Mojo». www.boxofficemojo.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Hannibal Rising, Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին
- 1 2 «Ганнибал: Восхождение» (Hannibal Rising, 2006) (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին
- ↑ Для этого персонажа создатели фильма позаимствовали имя средневековой японской поэтессы.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-07-20 Wayback Machine(անգլ.)
- «Dino De Laurentiis Company» Արխիվացված 2019-10-20 Wayback Machine(անգլ.)
- The Official Hannibal Rising MySpace site(անգլ.)
- The Hannibal Lecter Studiolo(անգլ.)
- Ֆիլմի թրեյլերը
|
- Պրահայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական սարսափ ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական թրիլեր ֆիլմեր
- Իտալական սարսափ ֆիլմեր
- Չեխական թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կանադայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական սարսափ ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների գերմաներեն ֆիլմեր