Հայնրիխ Մարշներ
| Հայնրիխ Մարշներ | |
|---|---|
Մարշները 1850-ականներին | |
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Heinrich August Marschner |
| Ի ծնե անուն | Heinrich Marschner |
| Ծնվել է | օգոստոսի 16, 1795[1][2] Ցիտաու[3] |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 14, 1861[1][4][5][…] (66 տարեկան) Հաննովեր, Հաննովերի թագավորություն[3] |
| Գերեզման | Neustädter Friedhof[6] |
| Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն և բեմական երաժշտություն |
| Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
| Ամուսին | անհայտ, Marianne Marschner?[7] և Therese Marschner?[7] |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Հա՛յնրիխ Ա՛վգուստ Մա՛րշներ (գերմ.՝ Heinrich Marschner, օգոստոսի 16, 1795[1][2], Ցիտաու[3] - դեկտեմբերի 14, 1861[1][4][5][…], Հաննովեր, Հաննովերի թագավորություն[3]), գերմանացի կոմպոզիտոր, վաղ ռոմանտիզմի ուշագրավ ներկայացուցիչներից։ Գերմանական օպերայի ամենակարևոր ներկայացուցիչներից է Վեբերի և Վագների միջակայքում։ Չափազանց հայտնի են նրա «Հանս Հեյլինգ» (1833), «Վամպիր» (1828) և «Տաճարականը և հրեուհին» (1829) օպերաները։ Մարշների ունակությունը՝ պատկերելու գերբնական սարսափը երաժշտական միջոցներով, հատկապես ակնառու է առաջին երկու օպերաներում, նաև իր մի քանի բալլադներում, ինչպես՝ Die Monduhr (1839)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական երկ հորինելու տեսություն ուսանել է Ի. Գ. Շիխտի մոտ 1811—1816 թվականներին։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո Մարշները տեղափոխվել է Բրատիսլավա, որտեղ գրել է իր առաջին օպերաները։ Դրանցից մեկը՝ «Հենրի IV և դը Օբինյե» (գերմ.՝ Heinrich IV und D'Aubigné), 1820 թվականին Դրեզդենում բեմադրել է Կարլ Մարիա ֆոն Վեբերը։
1827—1831 թվականներին եղել է դիրիժոր Լայպցիգում, որտեղ առաջին անգամ բեմադրվել են նրա «Վամպիր» (1828) և «Տաճարականը և հրեուհին» (Der Templer und die Jüdin) (1829) օպերաները։ 1831—1859 թվականներին Մարշները ապրել է Հաննովերում, որտեղ աշխատել է կապելմեյստեր։ 1833 թվականին Բեռլինի պետական օպերայում առաջին անգամ բեմականացվեց Մարշների «Հանս Հեյլինգ» օպերան։ 1859 թվականին պաշտոնաթող եղավ և մնացած տարիներն ապրեց Հաննովերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 MGG Online (գերմ.) — Bärenreiter-Verlag, 2016.
- 1 2 Grove Music Online — OUP.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 https://www.deutsche-biographie.de/pnd11878210X.html#ndbcontent
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- JMucci.com | Կենսագրություն
- Silvertrust հրատարակչություն, Հայնրիխ Մարշներ
- International Music Score Library Project
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Մարշներ» հոդվածին։ |
| ||||||||||||||||