Հայդեր ալ-Աբադի
Հայդեր ալ-Աբադի | |
![]() | |
Կուսակցություն՝ | mostqel? |
---|---|
Կրթություն՝ | Մանչեսթերի համալսարան, University of Technology, Iraq?, Markaziyah High School? (1970) և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, էլեկտրիկ-ինժեներ, ճարտարագետ և միջազգային ֆորումի մասնակից |
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | ապրիլի 25, 1952[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Բաղդադ, Իրաքի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Հայդեր Ջավադ ալ-Աբադի (արաբ․՝ حيدر جواد العبادي , ապրիլի 25, 1952[1][2], Բաղդադ, Իրաքի թագավորություն), Իրաքի պետական և քաղաքական գործիչ, Իրաքի վարչապետը 2014 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 25-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայդեր ալ-Աբադին ծնվել է 1952 թվականին Բաղդադում[3], Ջավադ ալ-Աբադի ընտանիքում՝ բժիշկ, հիվանդանոցի տնօրեն և Իրաքի առողջապահության նախարարության գլխավոր տեսուչ։ 1967 թվականին, 15 տարեկանում, Հայդերը միացել է Իսլամական զորակոչի կուսակցությանը[4]։
Ավարտել է Իրաքի տեխնոլոգիական համալսարանը։ 1980 թվականին էլեկտրոնային ճարտարագիտության դոկտորի աստիճանով[5] ավարտել է Մեծ Բրիտանիայի Մանչեստրի համալսարանը[6]։ 1982 թվականին Բաասի ռեժիմի օրոք նրա երկու եղբայրները մահապատժի ենթարկվեցին[3], իսկ երրորդը բանտարկվեց[7] 10 տարով[8], Հայդեր ալ-Աբադիի իրաքյան անձնագիրը չեղյալ է հայտարարվել[9]։ 1983 թվականին նրա հայրը մահացավ և թաղվեց Լոնդոնում[4]։ Դրանից հետո Հայդեր ալ-Աբադին աշխատել է մասնավոր ընկերություններում, ստեղծել է սեփական տեխնոլոգիական ընկերություն՝ դառնալով նրա գլխավոր տնօրենը 1993-2002 թվականներին[10]։ 1997 թվականին նա դրամաշնորհ է ստացել Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիական նորարարությունների նախարարությունից[11]։ Նրա ընկերությունը հայտնի է նրանով, որ այն ժամանակ BBC World Service-ի գրասենյակում վերանորոգել է Բուշ հաուսի վերելակները[12][13]։
Իրաքի պետական պաշտոններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրաք կոալիցիոն ուժերի ներխուժումից և նախագահ Սադդամ Հուսեյնի ռեժիմի անկումից հետո Հայդեր ալ-Աբադին վերադարձել է Իրաք և դարձել կապի և հաղորդակցության նախարար[14]։ 2003 թվականի հոկտեմբերին նա կառավարման խորհրդի բոլոր 25 նախարարների հետ բողոք է հայտնել ժամանակավոր կոալիցիոն վարչակազմի նախագահին։ Պոլ Բրեմերը և մերժեց պետական ընկերությունների և ենթակառուցվածքների սեփականաշնորհումը մինչև լեգիտիմ կառավարության ձևավորումը։ Սակայն վարչակազմը շրջանցել է Խորհուրդը՝ ձևավորելով նոր կառավարություն, ինչը ապստամբներին դրդել է ավելի ակտիվ ռազմական գործողությունների անցնել կոալիցիայի դեմ[15]։
Միևնույն ժամանակ վարչակազմը լիցենզիա է տվել երեք բջջային օպերատորներին Իրաքի բոլոր մասերն ընդգրկելու համար։ Չնայած խորհուրդը գրեթե անզոր էր[16], Հայդեր ալ-Աբադին պատրաստ չէր հաստատել այդ որոշումը և ավելի շատ պայմաններ ներկայացրեց լիցենզիաների տրամադրման համար։ Նա հայտարարել է, որ Իրաքի սուվերեն կառավարությունն իրավունք ունի փոփոխություններ կատարել կամ լիցենզիա տալ, ինչպես նաև սահմանել չորրորդ ընկերությունը։ 2003 թվականի վերջին որոշ իրաքցի պաշտոնյաներ հետաքննության տակ են հայտնվել Եգիպտական «Orascom Group» հեռահաղորդակցային ընկերության հետ կասկածելի գործարքներ կնքելու պատճառով, որի հետ Իրաքի կենտրոնական մասում բջջային կապի ապահովման պայմանագիր է ստորագրվել։ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ ոչ մի անօրինական որոշում չի եղել[17]։ 2004 թվականին հայտնաբերվել է, որ մեղադրանքները հորինված են եղել, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարության հաշվետվության մեջ նշվել է, որ պայմանագրերը անօրինական կերպով կնքվել են պաշտպանության փոխնախարարի օգնական Ջոն Շոուի ազդեցության ներքո, այլ ոչ թե իրաքցիների[18]։
Կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին զբաղեցրել Է Իրաքի վարչապետի խորհրդականի պաշտոնը առաջին ընտրված կառավարությունում[19]։ Նույն թվականին դարձել է ներկայացուցիչների խորհրդի անդամ և գլխավորել տնտեսության, ներդրումների և վերակառուցման կոմիտեն։ Վերընտրվել է 2010 թվականին, իսկ 2013 թվականին նշանակվել է ֆինանսների կոմիտեի նախագահ և մասնակցել Իրաքի բյուջեի բաշխման շուրջ վեճին[20]։
2006 թվականին դարձել է վարչապետի թեկնածու, որին դարձել է Նուրի ալ-Մալիքին՝ փոխարինելով Իբրահիմ ալ-Ջաաֆարին։ 2008 թվականին Հայդեր ալ-Աբադին, անսասան լինելով Իրաքի ինքնիշխանությանն իր աջակցության մեջ, պնդում էր որոշակի պայմանների վրա Իրաքում ԱՄՆ-ի ներկայության մասին համաձայնագրում[21]։ 2009 թվականին նա առանցքային մարդ է ճանաչվել Իրաքի վերականգնման գործում[20]։ 2009-2012 թվականներին իրաքյան նավթի վերաբերյալ համաժողովների անցկացման ժամանակ Հայդեր ալ-Աբադին Իրաքի նավթի Խորհրդատվական կոմիտեի ակտիվ անդամ էր[22]։ 2010 թվականին նա մի քանի իրաքցի քաղաքական գործիչներից մեկն էր, որոնք աջակցում էին «Blackwater» ընկերության դեմ հայցին՝ նրանց աշխատակիցների կողմից 17 խաղաղ իրաքցիների սպանության վերաբերյալ[23]։ Որոշ ժամանակ զբաղեցրել է ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնը[24]։
2014 թվականին Հայդեր ալ-Աբադին կրկին վարչապետի այլընտրանքային թեկնածու է առաջադրվել շիա քաղաքական կուսակցություններից[25]։
Վարչապետի պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 11-ին Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ քաղաքական առճակատման պայմաններում, որը Բաղդադի փողոցներ էր դուրս բերել անվտանգության ծառայությունների նրան հավատարիմ ստորաբաժանումները, որոնք ամբողջությամբ արգելափակել էին կառավարական կանաչ գոտին[26], ընտրված նախագահ Ֆուադ Մասումը հանձնարարել էր ալ-Աբադիի[27] նոր կառավարություն ձևավորել՝ Իսլամական զորակոչի կուսակցության անդամ[28], որը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր «Իրաքի ազգային դաշինք» շիական կուսակցությունների միավորմամբ[29]։ ալ-Աբադիի նշանակումից հետո ասել է, որ «մենք բոլորս պետք է միավորվենք Իրաքում ահաբեկչության դեմ և դադարեցնենք ծայրահեղական խմբավորումները»[30]։
ԱՄՆ-ի պետական քարտուղարի՝ Իրանի և Իրաքի հարցերով օգնականի տեղակալ Բրեթ Մաքգերքը հայտնել է, որ Մասումի որոշումը պաշտպանել են աշխարհի շատ երկրների առաջնորդներ։ «Մենք շնորհավորում ենք Հայդեր ալ-Աբադիին նշանակման կապակցությամբ և կոչ ենք անում նրան ձևավորել նոր կաբինետ և նոր ազգային ծրագիր հնարավորինս արագ։ Մենք ողջունում ենք Հայդեր ալ-Աբադիին, ասել է նա։ ԱՄՆ-ն պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Իրաքի նոր կառավարությանը քաղաքական ուժերի լայն կոալիցիայի հիման վրա, հատկապես Իսլամական պետություն խմբավորման գրոհայինների դեմ նրա պայքարում»[31]։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ավելի ուշ ողջունել է ալ-Աբադիի նշանակումը[32]։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ «մենք ողջունում ենք Իրաքի նախագահի այսօրվա որոշումը Հայդեր ալ-Աբադիին Իրաքի վարչապետ նշանակելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք այդ որոշումը ասել է Էշթոնը։ Այս որոշումը դրական քայլ է սահմանադրական ընթացակարգում՝ նոր կառավարության ձևավորման շրջանակներում»[33]։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Թուրքիայի նախագահ ընտրված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում «ընդգծել են Իրաքում քաղաքական պայմանների արագ ստեղծման անհրաժեշտությունը, որոնք թույլ են տալիս արդյունավետ պայքարել Իսլամական պետության դեմ և բավարարել երկրի բնակչության իղձերը»՝ այդ կապակցությամբ ցանկություն հայտնելով, որ «Իրաքի վարչապետ նշանակված Հայդեր ալ-Աբադին օպերատիվ կերպով ձևավորի ազգային միասնության կառավարություն»[34]։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ալ-Աբադիի հետ, որում աջակցել են նրա նշանակմանը Իրաքի վարչապետի պաշտոնում[35] և կոչ են արել «կառավարություն ձևավորել լայն ներկայացուցչությամբ»[36]։ Ավելի ուշ, հատուկ ուղերձում Օբաման ասել է, որ «Իրաքի նոր ղեկավարության առջև բարդ խնդիր է դրված։ Այն պետք է վերադարձնի իր քաղաքացիների վստահությունը՝ աշխատելով յուրաքանչյուրի օգտին և քայլեր ձեռնարկի՝ ցուցաբերելով իր վճռականությունը։ Ես կոչ եմ անում Իրաքի բոլոր քաղաքական առաջնորդներին խաղաղ աշխատել քաղաքական գործընթացի շրջանակներում, որը տեղի է ունենում այս օրերին»[37]։ Միաժամանակ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին իր ողջույնն է հայտնել նոր վարչապետի օրինական ընտրությանը[38]։
Նախկին վարչապետի կողմնակիցները հայտարարել են, որ ալ-Աբադիի առաջադրումը երկրի վարչապետի պաշտոնում անօրինական է։ Մասնավորապես, Ալ Մալիքիի փեսան՝ Հուսեյնը, ասել է, որ «մենք այդ որոշումը կվիճարկենք դաշնային դատարանում»[39]։ Նուրի ալ-Մալիքին Աբադիի նշանակումը որակել է որպես Սահմանադրության ոտնահարում[40][41] և հայցով դիմել Իրաքի Դաշնային Գերագույն դատարան[42]։ Սակայն արդեն մեկ օր անց նա համաձայնել է հրաժարական տալ[43] և աջակցել ալ-Աբադիին[44]։ Այս որոշումը պաշտպանել Է Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ մեծ այաթոլլա Ալի Սիսթանին[45]։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսն ասել է, որ այժմ Իրաքի ժողովրդին ավելի հեշտ կլինի միավորվել ջիհադիստների դեմ պայքարում, Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ Մալիքիի որոշումը «ցույց է տալիս իր պետական միտքը և ժողովրդավարական գործընթացի հավատարմությունը»[46], իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «դա հնարավորություն է տալիս արագ առաջ մղելու նոր կառավարության ձևավորման»[47]։
Հայդեր ալ-Աբադին 26 օր է տրվել կառավարություն ձևավորելու համար, թեև Սահմանադրությամբ տրվում է 30 օր, սակայն 4 օր տրվել է ալ-Մալիքիի հրաժարականին[48]։ Որոշ գնահատականներով՝ Հայդեր ալ-Աբադին մեծ աջակցություն է վայելում քրդերի և սուննիների շրջանում[49]։ Արդեն օգոստոսի կեսերին Իրաքի Քուրդիստանի նախարարները, որոնք դուրս էին եկել ալ-Մալիքիի կառավարությունից, վերադարձել են իրենց պաշտոններին, այդ թվում՝ ԱԳ նախարար Հոշիյար Զեբարիին[50][51]։ Խորհրդակցությունները շարունակվել են մի քանի օր և ավարտվել սեպտեմբերի 7-ին[52]։
Սեպտեմբերի 8-ին Ներկայացուցիչների խորհրդի երեկոյան նիստում ալ-Աբադիի ներկայացրած նախարարների թեկնածությունների օգտին քվեարկել է 328 պատգամավորից 177-ը։ Նավթի նախարարի պաշտոնը զբաղեցրել Է Իրաքի Գերագույն իսլամական խորհրդի ներկայացուցիչ Ադել Աբդել Մեհդին, արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաֆաարին, երեք փոխնախագահներ՝ Նուրի ալ-Մալիքին, Այադ Ալյավին և Ուսամա ան-Նուջայֆին[53]։ Պաշտպանության և ներքին գործերի նախարարների անունները հայտնի չեն, քանի որ պատգամավորները առանձին կքննարկեն նրանց թեկնածությունները[54]։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Բաղդադում ձևավորված կառավարությունն ունի ներուժ, որպեսզի միավորի բազմաբնույթ համայնքներ հանուն ուժեղ միասնական Իրաքի, հնարավորություն տա այդ համայնքներին կառուցել ապագա, որին ցանկանում են երկրի բոլոր բնակիչները», այն կարևոր հանգրվան կդառնա երկրի կյանքում և անհրաժեշտ քայլ կլինի ԻՊ-ի դեմ հաղթանակի համար։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել Է ալ-Աբադիին, շնորհավորել նրան նոր կառավարության հաստատման կապակցությամբ՝ «ընդգծելով վարչապետ Աբադիի և նրա կառավարության հետ սերտ համակարգելու հանձնառությունը Իսլամական պետության դեմ պայքարի ռազմավարության իրագործմանը զուգընթաց»[55]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կառավարության հաստատումն անվանել է «դրական քայլ երկրում քաղաքական կայունության և խաղաղության ուղղությամբ»՝ երկրի բոլոր քաղաքական գործիչներին կոչ անելով օգտվել պահից «համոզվել, որ առանց հապաղելու որոշում կընդունվի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների նշանակման մասին»[56]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Haider_al-Abadi
- ↑ 2,0 2,1 National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ 3,0 3,1 «Who's Haider al-Abadi, the man who will lead Iraq?»։ CNN։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ 4,0 4,1 «Haider al-Abadi: from exile in Britain to Iraq's next prime minister»։ The Guardian։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Iraq's post-war cabinet»։ BBC News։ 2003-09-01։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Iraq's new Prime Minister is graduate from University of Manchester»։ Manchester Evening News։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Iraq's PM-Designate Faces Formidable Challenges»։ Iraq News.Net։ 2014-08-14։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Haidar al-Abadi: from exile to Iraq's PM-in-waiting»։ ABC News։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-15
- ↑ «A former exile, al-Abadi faces task of uniting Iraqi politicians as Maliki cries of foul»։ FOX News։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-15
- ↑ 10,0 10,1 «Prime Minister Designate, Haider Al-Abadi»։ Посольство Ирака в США։ Վերցված է 2014-08-15(չաշխատող հղում)
- ↑ «From the political wilderness to prime minister of Iraq»։ Mail & Guardian։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Хайдер Абади: из лифтёров Би-би-си в премьеры Ирака»։ BBC Russian։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Карьерный лифт Хайдера аль-Абади. Сумеет ли бывший инженер-электрик спасти Ирак»։ Lenta.ru։ 2014-08-19։ Վերցված է 2014-08-20
- ↑ «Haider al-Abadi: A new era for Iraq?»։ BBC։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ Klein Naomi (2004-09)։ «Baghdad Year Zero»։ Information Clearing House։ Harper's Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Behind the Scenes»։ The Wall Street Journal։ 2014-05-13։ Վերցված է 2014-08-15
- ↑ «US probe fails to stop mobile licence awards»։ TeleGeography։ PriMetrica, Inc.։ 2003-12-20։ Վերցված է 2014-08-15
- ↑ Miller T. Christian (2004-04-29)։ «Iraq Cellular Project Leads to U.S. Inquiry»։ Los Angeles Times։ Վերցված է 2014-08-15
- ↑ Omar al-Shaher (2013-01-17)։ «Iraqi Parliament Struggles to Ratify Budget Amid Political Crisis»։ Al-Monitor Iraq Pulse։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2014-08-15
- ↑ 20,0 20,1 People to Watch 2009: Twelve Key Figures for the Region in the Coming Year(անգլ.) // Middle East Economic Digest : journal. — 2009. — Т. 53. — № 1.(չաշխատող հղում)
- ↑ «Crocker: No permanent bases will be set up in Iraq»։ USA Today։ 2008-06-05։ Վերցված է 2014-08-15
- ↑ Advisory Committee։ «Iraq Petroleum Advisory Committee»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին։ Վերցված է 2014-08-15
- ↑ Webb Susan (2010-01-05)։ «Iraq sues Blackwater over killing spree»։ People's World։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Iraq’s PM-Designate Faces Formidable Challenges»։ Voice of America։ 2014-08-14։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Iraq crisis: Turmoil over PM Nouri Maliki's status»։ BBC News։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Внутриполитический кризис в Ираке: США поддержали президента Маасума»։ Deutsche Welle։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Аль-Малики готовится к перевороту»։ Gazeta.ru։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Президент Ирака поручил сформировать новое правительство»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Ирак: сформировать правительство поручили вице-спикеру»։ BBC Russian։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Экс-премьер Ирака аль-Малики заявил о незаконности назначения нового главы правительства»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-12
- ↑ «США приветствуют назначение аль-Абади новым премьером Ирака»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Керри приветствовал назначение нового премьер-министра Ирака»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-12
- ↑ «ЕС приветствует назначение аль-Абади новым премьером Ирака»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Олланд и Эрдоган призывают создать в Ираке правительство нацединства»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Обама: новое правительство Ирака должно отвечать интересам всех граждан страны»։ ИТАР-ТАСС։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-12
- ↑ «Обама: новый премьер Ирака должен создать широкое представительство»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-12
- ↑ «Обама назвал назначение нового премьера Ирака шагом вперед»։ Lenta.ru։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-12
- ↑ «Иран назвал законным избрание Хайдара аль-Абади премьером Ирака»։ ИТАР-ТАСС։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-12
- ↑ «Президент Ирака поручил сформировать кабинет кандидату на пост премьера»։ Deutsche Welle։ 2014-08-11։ Վերցված է 2014-08-11
- ↑ «США поддержали нового кандидата на пост премьера в Ираке»։ BBC Russian։ 2014-08-11։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Аль-Малики обвинил США в поддержке действий главы Ирака»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-08-12։ Վերցված է 2014-08-12
- ↑ «Премьер Ирака Малики согласился уйти в отставку»։ BBC Russian։ 2014-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-15-ին։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Премьер-министр Ирака Нури Малики покидает свой пост»։ BBC Russian։ 2014-08-14։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Нури Малики согласился уйти с поста премьера Ирака»։ Lenta.ru։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Ирак: лидер шиитов поддержал отставку премьера Малики»։ BBC Russian։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Власти США приветствовали уход Малики с поста премьера»։ BBC Russian։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ «ООН ожидает быстрого создания нового правительства Ирака»։ BBC Russian։ 2014-08-15։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Embattled Iraqi prime minister Nouri al-Maliki to step aside»։ The Guardian։ 2014-08-14։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Meet Haider al-Abadi, the man named Iraq’s new prime minister»։ The Washington Post։ 2014-08-09։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Курды возвращаются в правительство Ирака»։ BBC Russian։ 2014-08-20։ Վերցված է 2014-08-20
- ↑ «Представители Иракского Курдистана возобновили работу в правительстве Ирака»։ ИТАР-ТАСС։ 2014-08-20։ Վերցված է 2014-08-20
- ↑ «СМИ: переговоры в парламенте Ирака по формированию правительства завершены»։ ИТАР-ТАСС։ 2014-09-07։ Վերցված է 2014-09-09
- ↑ «Парламент Ирака одобрил новое правительство, возглавляемое аль-Абади»։ ՌԻԱ Նովոստի։ 2014-09-08։ Վերցված է 2014-09-09
- ↑ «Парламент Ирака одобрил новый состав правительства»։ BBC Russian։ 2014-09-08։ Վերցված է 2014-09-09
- ↑ «Керри: формирование правительства в Ираке - важная веха»։ BBC Russian։ 2014-09-09։ Վերցված է 2014-09-09
- ↑ «В Ираке утверждено новое правительство»։ ИТАР-ТАСС։ 2014-09-08։ Վերցված է 2014-09-09
|