Հայա բինթ ալ-Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայա բինթ ալ-Հուսեյն
الأميرة هيا بنت الحسين
Haya bint Hussein princess of Jordan (1).png
Հայա բինթ ալ-Հուսեյնը 2011 թվականին
Դրոշ
Հորդանանի արքայադուստր
 
Կրթություն՝ St Hilda's College?, Բադմինթոնի դպրոց և Բրայանսթոն դպրոց
Մասնագիտություն՝ show jumper
Ազգություն արաբ
Ծննդյան օր մայիսի 3, 1974(1974-05-03) (45 տարեկան)
Ծննդավայր Հորդանան Հորդանան, Ամման
Դինաստիա Հաշիմյաններ և House of Al-Falasi?
Քաղաքացիություն Flag of Jordan.svg Հորդանան
Հայր Հուսեյն I իբն Տալալ
Մայր Ալիա ալ-Հուսեյն
Ամուսին Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում
 
Կայք՝ princesshaya.net
 
Պարգևներ

Շտայգերի մրցանակ և Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա

Հայա բինթ ալ-Հուսեյն կամ արքայադուստր Հայա (արաբ․՝ هيا بنت الحسين‎‎, ծնված՝ մայիսի 3, 1974, Ամման, Հորդանան), արաբ պետական գործիչ և մարզիկ, Հորդանանի արքայադուստրը:

Հորդանանի ներկայիս թագավոր Աբդալլահ իբն Հուսեինի հարազատ քույրը: Հորդանանում ճանաչված է նաև, որպես բարեգործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայա բինթ ալ-Հուսեյնը ծնվել է 1974 թվականի մայիսի 3-ին Հորդանանի թագավորության մայրաքաղաք Ամմանում: Արքայադուստր Հայան համարվում է Հուսեյն I Իբն Թալալի և Ալիա ալ-Հուսեինի 11 երեխաներից մեկը (Հայա բրինտ ալ-Հուսեինը ունեցել է նաև 5 եղբայր և նույնքան քույր):

Նա Հորդանանի թագավոր Աբդալլահ իբն Հուսեինի քույրն է և ունի ազնվական ծագում: Համարվում է Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ: Մուհամմադ մարգարեի 43-րդ սերնդից է:

Արքայադուստր Հայան նախնական կրթությունը ստացել է Հորդանանում՝ Ամմանում, իսկ բարձրագույն երկրորդական և երրորդական կրթությունը՝ Եվրոպայում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում: Հետաքրքրական է այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի նույն դպրոցն է ավարտել նաև Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին: Սովորել է նաև Օքսֆորդի համալսարանի Սուրբ Հիլդայի քոլեջում: Այնտեղ ստացել է բակալավրի աստիճան՝ փիլիսոփայության, քաղաքագիտության և տնտեսագիտության ասպարեզներում[1][2][3]:

Հորդանանյան արաբերենից բացի արքայադուստր Հայան գերազանցապես տիրապետում է երեք լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և նույնիսկ ռուսերենի:

2004 թվականի ապրիլի 10-ին արքայադուստր Հայան ամուսնացել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, փոխնախագահ և Դուբայ քաղաքի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի հետ: 2007 թվականի դեկտեմբերի 2-ին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ ալ-Ջալիլը:

Երեխայի ծնունդը համընկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 36-ամյա տարեդարձի հետ:

Սպորտային հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայա բրիտ ալ-Հուսեինը հեռացատկորդ է: Արդեն 13 տարեկական հասակում նա ներկայացրել է իր երկիրը՝ Հորդանանը, միջազգային սպորտային մակարդակով: 1992 թվականին նա նվաճել է բրոնզե մեդալ համաժողովրդական արաբական սպորտային խաղերում՝ դառնալով առաջին կինը, ով պարգևատրվել է այս խաղերում:

Արքայադուստր Հուսեինը 2000 թվականին մասնակցել է Ավստրալիայում տեղի ունեցող Օլիմպիական խաղերին՝ Հորդանանի օլիմպիական հավաքականի կազմում:

2002 թվականին նա դարձավ առաջին արաբ կինը, ով մասնակցել է Իսպանիայի Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում տեղի ունեցող ձիասպորտի աշխարհի առաջնությանը: 2006 թվականին Հայան դարձել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ: Նա նաև անդամ է Հորդանանի օլիմպիական կոմիտեի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]