Հորդանանյան արաբերեն
Հորդանանյան արաբերեն արաբ․՝ اللهجة الأردنية | |
---|---|
Տեսակ | բարբառ |
Ենթադաս | South Levantine Arabic? |
Երկրներ | ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | Հորդանան |
Լեզվակիրների թիվը | 3,5 մլն մարդ (1996) |
Դասակարգում | Աֆրասիական լեզվաընտանիք |
Գրերի համակարգ | Արաբերենի այբուբեն |
IETF | ajp-JO |
Արաբերեն լեզվի հորդանանյան դիալեկտ կամ հորդանանյան արաբերեն (արաբ․՝ اللهجة الأردنية), արաբերեն լեզվի արևելյան բարբառներից մեկը, որը ընդհանրացվում է սիրիա-պաղեստինյան արաբերենի հետ[1]։
Չնայած սրա, ըստ որոշ հետազոտողների՝ այնուամենայնիվ հորդանանյան արաբերեը համարվում է սիրիա-պաղեստինյան արաբերենից անկախ։
Հորդանանյան արաբերենը համարվում է Հորդանանի թագավորության պաշտոնական լեզուն՝ օգտագործվում է պետական փաստաթղթերում և քաղաքացիական բնակչության շրջանակներում՝ որպես առօրյա լեզու։
Արաբերենի այս դիալեկտը կիրառական է միայն քաղաքային բնակչության շրջանում, քանի որ գյուղերում խոսում են բացառապես տեղական բարբառներով։
Հորդանանյան արաբերենը ունի երեք հիմնական տարատեսակներ՝ քաղաքային, գյուղական և բեդվինյան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբերեն բանավոր լեզուն հարյուրամյակների ընթացքում մշտապես ենթարկվել է փոփոխության, սակայն գրավոր լեզուն մնացել է նույնը։
Պատճառն այն է, որ արաբերենով է գրված սուրբ Ղուրանը, որի տեքստը փոփոխման ենթակա չէ։
Հորդանանյան արաբերենի հնչույթային կազմի կայունությունը պայմանավորված է հիմնականում խոսքի վանկատման առանձնահատկությամբ՝ այն հանգամանքով, որ խոսքում հնչույթը մշտապես գտնվում է նախորդ հնչույթի և իր սեփական ձայնավորումների շրջապատում, ինչը բացառում է հնչույթների անմիջական հարադրումը և սահմանափակում հնարավոր հնչյունափոխությունները։
Հորդանանի թագավորությունում գրական արաբերենի ուսումնասիրությունը գերազանցապես հիմնված է արաբական լեզվաբանական ավանդույթի սկզբունքների վրա։ 16-18–րդ դարերում ստեղծվում են քերականության և ոճաբանության ուսումնական ձեռնարկներ (հաճախ հին տրակտատների հիման վրա), կատարվում են բառարանագրական որոշ աշխատանքներ։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Институт народов Азии (Академия наук СССР). Современная Иордания. Справочник / ред. Е. А. Лебедев. — Наука, 1964. — С. 21. — 190 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- М. С. Андронов, Л. Б. Никольский. Зарубежный Восток. Языковая ситуация и языковая политика. Справочник. — Наука, 1986. — 418 с.
- Л. Масиель Санчес, В. Сусленков. Иордания. — 2013. — ISBN 9785457381766.