Համբուրգերագիտության համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբուրգերագիտության համալսարան
Տեսակկրթօջախ, մարզման կազմակերպություն և corporate university?
Հիմնադրված է1961
ՀիմնադրիրՌեյ Կրոկ և Ֆրեդ Լ․ Թըռներ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՉիկագո
Հասցե1045 W Randolph St, Chicago, IL 60607
Կայքcorporate.mcdonalds.com/corpmcd/our-purpose-and-impact/jobs-inclusion-and-empowerment/skills-and-education.html(անգլ.)
Համբուրգերագիտության համալսարան (ԱՄՆ)##
Համբուրգերագիտության համալսարան (ԱՄՆ)
Համբուրգերագիտության համալսարան, ԱՄՆ
 Hamburger University Վիքիպահեստում

Համբուրգերագիտության համալսարան (անգլ.՝ Hamburger University), կրթական հաստատություն, որը սննդի ոլորտի առաջին կորպորատիվ համալսարանն է աշխարհում։ Այն 1961 թվականին Օուք Բրուքում բացել է ՄաքԴոնալդս ընկերությունը։ 2018 թվականից Համբուրգերագիտության համալսարանը գտնվում է Չիկագոյում (Իլինոյ), ԱՄՆ)։ Աշխարհում կա համբուրգերագիտության 8 համալսարան՝ Չիկագոյում (ԱՄՆ), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Սան Պաուլոյում (Բրազիլիա), Շանհայում (Չինաստան), Տոկիոյում (Ճապոնիա), Մյունխենում (Գերմանիա), Սիդնեյում (Ավստրալիա), Մոսկվայում (Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականից Համբուրգերագիտության համալսարանում վերապատրաստվել են սննդի և ռեստորանային բիզնեսի ավելի քան 360000 տնօրեններ և կառավարիչներ, ինչպես նաև միջին օղակի մենեջերներ։ Համբուրգերագիտության համալսարանի ծրագրերն ունիվերսալ են և ճանաչվում են աշխարհի ցանկացած երկրի ՄաքԴոնալդսում։ Բացի այդ, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում Համբուրգերագիտության համալսարանի կրթական ծրագրերը ճանաչվում են որպես բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ, որոնց հիման վրա կարելի է ստանալ գիտական աստիճան[1]։

Կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ՄաքԴոնալդս ընկերությունը հայտարարեց, որ իր գլխավոր գրասենյակը, ներառյալ՝ Համբուրգերագիտության համալսարանը, Օուք Բրուքի իր վաղեմի տնից տեղափոխում է Չիկագոյում գտնվող նորակառույց համալիր, որի տարածքում նախկինում գտնվել է Օփրա Ուինֆրիի Harpo Productions ստուդիան[2][3][4]։ Մինչև 2018 թվականը Համբուրգերագիտության համալսարանը գտնվում էր Օուք Բրուքում (Իլինոյս նահանգ)՝ 32 հեկտար տարածքով համալսարանական քաղաքում։

Համբուրգերագիտության համալսարան Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Университет Гамбургерологии в Москве
Համբուրգերագիտության համալսարանը Ռուսաստանում

Համբուրգերագիտության առաջին համալսարանն Արևելյան Եվրոպայում և 8-րդն աշխարհում բացվել է 2019 թվականի մայիսի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում ՄաքԴոնալդսի ուսուցման և զարգացման կենտրոնի հիման վրա[5][6][7]։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգերագիտության համալսարանի նմանակումը տեղի է ունեցել 1986 թվականին նկարահանված Hamburger: The Motion Picture կատակերգական ֆիլմում[8]։ Նույնն արվել է նաև հենց ՄաքԴոնալդսի հետ՝ Ռոնալդ Մաքդոնալդի մասնակցությամբ գովազդային հոլովակում, որտեղ ցուցադրվել են մի քանի անիմացիոն համբուրգերներ դպրոցն ավարտելուց հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hamburger University». McDonald's. 2011. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  2. McDonald’s moving headquarters to downtown Chicago by 2018 Արխիվացված 2019-08-16 Wayback Machine (Retrieved from USA Today on 31 March 2018)
  3. McDonald’s to move HQ to Chicago as soon as 2018, source says Արխիվացված 2019-08-16 Wayback Machine (Retrieved from the Chicago Tribune on 31 March 2018)
  4. McDonald’s begins selling off Oak Brook property before headquarters move Արխիվացված 2019-08-16 Wayback Machine (Retrieved from the Chicago Tribune on 31 March 2018)
  5. «Макдоналдс открыл в Москве первый в Восточной Европе корпоративный университет». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  6. «В России появился Университет Гамбургерологии». www.kommersant.ru (ռուսերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  7. месяц, Сознательный (2019 թ․ մայիսի 15). «McDonald's открыла «Университет гамбургерологии» в Москве для подготовки руководителей смен и директоров ресторанов — Карьера на vc.ru». vc.ru. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  8. «Hamburger - The Motion Picture». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]