Կրյուշոն
Արտաքին տեսք
Կրյուշոն | |
---|---|
Ենթատեսակ | ըմպելիք |
Ծագման երկիր | Ֆրանսիա |
Կրյուշոն (ֆր.՝ cruchon՝ «սափորիկ»), սառը աղանդերային ալկոհոլային ֆրանսիական խմիչք՝ պատրաստված խաղողի գինուց, կոնյակից, լիկյորից, շամպայնից, թարմ կամ կոնսերվացված մրգերից ու հատապտուղներից[1]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ կրյուշոնների բաղադրության մեջ օգտագործում են նաև սիդր, հանքային կամ գազավորված ջուր[2]։ Որպես կանոն, կրյուշոն են անվանում ելակից, խնձորից, բալից, կիտրոնից պատրաստված խմիչքները։
Այս ըմպելիքը համարվում է միջին թնդության ալկոհոլային խմիչք՝ 9 % սպիրտի պարունակությամբ։ Գոյություն ունեն նաև կրյուշոնի պատրաստման քիչ ալկոհոլային և առանց ալկոհոլի տեսակները։
Պատրաստելու համար անհրաժեշտ է 3-5 լիտրանոց անոթ, հատուկ գդալ և 6-12 բաժակ։
Մատուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրյուշոնը հրամցնում են սառը՝ 8-10 °C վիճակում ապակե կամ բյուրեղապակե հատուկ անոթներով։ Սառույցը մատուցվում է առանձին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:Книга:Историко-бытовой словарь русского народа
- Крюшон // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 305. — 770 с.
- Կաղապար:Книга:Всё о еде от А до Я
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրյուշոն կատեգորիայում։ |