Կույսի աշտարակ (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստամբուլի այցեքարտերից մեկը՝ Կույսի աշտարակը
Կույսի աշտարակ
Աշտարակը 10 լիրաանոց թղթադրամի վրա (1966—1981)

Կույսի աշտարակ (Լեանդրայի աշտարակ, Քըզ քուլեսի, թուրք.՝ Kız Kulesi), տեղակայված է Ստամբուլի ասիական հատվածում՝ Յուսքյուդար թաղամասում։ Աշտարակը տեղակայված է Բոսֆորի նեղուցում: Կույսի աշտարակը Ստամբուլի այցեքարտերից մեկն է։ Աշտարակը պատկերել է Հովհաննես Այվազովսկին՝ իր «Կոստանդնուպոլսի Լեանդրայի աշտարակը» կտավում։

Առաջին հիշատակումները կապված են ոչ թե բուն աշտարակի, այլ ժայռոտ կղզու, որի վրա կառուցվել է աշտարակը։ Համաձայն լեգենդի, մ.թ.ա. 411 թվականին միմյանց դեմ պատերազմում էին Սպարտան և Աթենքը: Ոսկեղջյուրի բնակիչները կիսվեցին երկու մասի։ Բոսֆորի նեղուցից արևմուտք ապրողները անցան Սպարտայի կողմը, իսկ արևելքը՝ Աթենքի: Արդյունքում Աթենքը հաղթանակ տարավ, սակայն Ոսկեղջյուրի բնակիչների նկատմամբ էական գործողություններ չիրականացրեց։ Աթենքը որոշեց Բոսֆորի նեղուցը վերցնել իր ձեռքը, և անցավճար պահանջել բոլոր նավերից, որոնք անցնում էին նեղուցով։ Համաձայն լեգենդի, կղզյակի վրա հսկիչ կետ կառուցել է տվել հույն զորավար Ալքիբիադեսը, ի վերահսկողություն նեղուցով անցնող պարսկական նավերի։ Սակայն լեգենդում հստակ նշված է թե կղզու վրա այդ ժամանակ աշտարակ եղել է, թե ոչ։

Գոյություն ունի աշտարակի կառուցման թուրքական լեգենդը։ Օսմանյան սուլթաններից մեկը շատ էր սիրում դստերը։ Մի օր պալատական գուշակը կանխատեսեց, որ սուլթանի աղջիկը մահանալու է, երբ նա կդառնա 18 տարեկան։ Սուլթանը հրամայեց, որ մինչև 18 տարեկանը լռանալը նրա դստեր, պետք է կառուցվի Բոսֆորի նեղուցում մի աշտարակ։ Աշտարակի կառուցումից հետո, սուլթանը իր աղջկան փակում է այնտեղ։ 18 տարեկան դառնալու օրը սուլթանը իր աղջկան է ուղարկում մրգերով մի զամբյուղ։ Զամբյուղի մեջ գտնվող օձը կծում է աղջկան, և նա մահանում է։ Գոյություն ունի նաև լեգենդի երկրորդ վարկածը, համաձայն որի աղջիկը փրկվում է։ Թույնը ծծելով ետ է քաշում հարևան երկրի նրան սիրող շեհզադեն (արքայազնը)։ Այստեղից էլ գալիս է անվանումը՝ «Կույսի աշտարակ»:

Զբոսաշրջիկների համար աշտարակը բացելու համար, 1999 թվականին այստեղ սկսվեց կապիտալ վերանորոգում։ Ներկայումս աշտարակում գործում են բար, ռեստորան, սրճարան, սպորտային հարթակ և հուշաիրերի խանութ։ Կղզի կարելի հասնել նավով, որը կես ժամը մեկ գալիս է կամ Ստամբուլի ասիական հատվածից՝ Յուսքյուդար թաղամասից, կամ էլ եվրոպական հատվածից՝ Բեյօղլու կամ Բեշիկթաշ թաղամասերից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 41°1′16″ հս․ լ. 29°0′14″ ավ. ե. / 41.02111° հս․. լ. 29.00389° ավ. ե. / 41.02111; 29.00389