Jump to content

Կոստաս Կարիոտակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Կարիոտակիս
հուն․՝ Κώστας Καρυωτάκης
Ծնվել էհոկտեմբերի 30, 1896(1896-10-30)
ԾննդավայրՏրիպոլի
Վախճանվել էհուլիսի 21, 1928(1928-07-21)[1][2] (31 տարեկան)
Վախճանի վայրՊրևեզա
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, պետական ծառայող և բանաստեղծ
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան (1917)
ԱզգականներTheodoros Karyotakis?
Изображение автографа
 Kostas Karyotakis Վիքիպահեստում

Կոստաս Կարիոտակիս (հուն․՝ Κώστας Καρυωτάκης, 30 հոկտեմբերի, 1896, Տրիպոլի - 20 հուլիսի, 1928, Պերևեզա, Էպիրուս, Հունաստան), հույն բանաստեղծ, 1920-ական թվականների ամենահայտնի հույն բանաստեղծ-պատկերամարտիկներից[3] մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստաս Կարիոտակիսը ծնվել է 1896 թվականի հոկտեմբերի 30-ին Տրիպոլի քաղաքում։ Նրա հայրը եղել է ինժեներ և աշխատանքի բերումով հաճախ է տեղափոխվել մի բնակավայրից մյուսը։ Կոստաս Կարիոտակիսի մանկությունն անցել է տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Արգոստոլիում, Լեֆկադայում, Լարիսայում, Կալամատայում, Աթենքում և այլուր։

Կոստա Կարիոտակիսի գրական առաջին փորձերը տպագրվել են 1912 թվականին մանկական տարբեր ամսագրերում։ Նա կրթություն է ստացել Աթենքի Իրավունքի և քաղաքագիտության քոլեջում (անգլ.՝ Athens School of Law and Political Sciences), որն ավարտել է 1917 թվականին։ Սակայն նա որոշել է չշարունակել իրավաբանի կարիերան։ Նա աշխատանքի է անցել Սալոնիկ քաղաքի պրեֆեկտուրայում, սակայն աշխատանքը նրան դուր չի եկել, ինչի մասին են վկայում այդ ժամանակաշրջանում գրած նրա ստեղծագործությունները, որոնցում բազմիցս հիշատակվում է բյուրոկրատիայի թեման։ Նա գրել է այդ թեմային նվիրված Catharsis արձակ ստեղծագործությունը, ինչի պատճառով հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել Հունաստանի այլ շրջան։ Իր ուղևորությունների ժամանակ Կոստաս Կարիոտակիսը ականատես է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկրում տիրող ձանձրալի ու տառապալից կյանքին։

1919 թվականի փետրվարին Կոստաս Կարիոտակիսը հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ὁ πόνος τοῦ ἀνθρώπου καὶ τῶν πραμάτων» (հայերեն՝ Մարդկանց ու իրերի ցավը), որը բավական վատ է ընդունվում ու արժանանում է բացասական արձագանքների։ Նույն թվականին իր ընկերոջ՝ Ագիս Լևենդիսի հետ համատեղ նա ստեղծում է «Հիմար» (անգլ.՝ The Calf) սատիրական ամսագիրը, որը, չնայած իր մեծ հաջողությանը, վեցերորդ հրատարակությունից հետո արգելվում է ոստիկանության կողմից։ 1921 թվականին նա հրատարակում է իր բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Νηπενθῆ» (հայերեն՝ Մոռացության գինի կամ Նեպենֆ

1922 թվականին սիրավեպ է սկսվել Կոստաս Կարիոտակիսի ու բանաստեղծուհի Մարիա Պոլիդուրիի (հուն․՝ Μαρία Πολυδούρη) միջև, ովքեր ծանոթացել էին Կարիոտակիսի՝ Ատտիկեի պրեֆեկտուրայում աշխատելու ժամանակ։

1923 թվականին նա գրել է «Ωχρά Σπειροχαίτη» (հայերեն՝ Գունատ սպիրոխետ) պոեմը, որ առաջին անգամ հրատարակվել է «Խելագարության երգ»։ Պոեմը առիթ է տալիս բազմաթիվ ասեկոսեների. մասնավորապես սկսում են շրջանառվել լուրեր, թե բանաստեղծը հիվանդ է սիֆիլիսով, որը մինչև 1945 թվականը դասվում էր խրոնիկակական հիվանդությունների շարքում և համարվում էր անբուժելի։ Այսպես, Ջորջ Սկոուրասը՝ բանաստեղծին բուժող բժիշկը, գրել է. «Նա հիվանդ էր, նա սիֆիլիտիկ էր», իսկ Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Սավիդիսը (1929-1999), ով զբաղվում էր հունական պոեզիայի ուսումնասիրությամբ և ուներ հույն բանաստեղծներին նվիրված նյութերի հսկայածավալ արխիվ, պարզել է, որ Կարիոտակիսը տառապել է սիֆիլիսից, և նրա եղբայրը՝ Տանասիս Կարիոտակիսը, այդ հիվանդությունը համարել է ընտանիքի խայտառակութունը[4]։

1924 թվականին Կոստաս Կարիոտակիսը ճանապարհորդել է արտասահմանում, այցելել է Գերմանիա և Իտալիա։ 1927 թվականի դեկտեմբերին նա հրատարակել է իր բանաստեղծությունների վերջին ժողովածուն՝ «Ἐλεγεῖα καὶ Σάτιρες» (հայերեն՝ Էլեգիա և Սատիրա1928 թվականի փետրվարին Կարիոտակիսը տեղափոխվել է Պատրաս, իսկ որոշ ժամանակ անց արձակուրդ անցկացրել է Փարիզում։ 1928 թվականի հունիսին մեկնել է Պրևեզա քաղաք, որտեղից նա ընկերներին ու հարազատներին գրել է հուսահատությամբ լի նամակներ, որոնցում պատմել է այդ քաղաքում իր ապրած սոսկալի կյանքի մասին։ Նրան առաջարկել են մի կարճ ժամանակով տեղափոխվել Փարիզ, սակայն նա հրաժարվել է՝ հասկանալով, թե ֆինանսական ինչ խնդիրներ կառաջացնի դա իր ընտանիքի համար։ Ինքնասպանությունից առաջ նա գրել է «Πρέβεζα» (հայերեն՝ Պրևեզա) պոեմը։

1928 թվականի հուլիսի 20-ին Կոստաս Կարիոտակիսը տեղափոխվել է Մոնոլիտի, որտեղ նա տասը ժամվա ընթացքում փորձել է ինքնասպան լինել խեղդվելու միջոցով, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ եղել է լավ լողորդ։ Այդ գիշեր նա վերադարձել է տուն, այնուհետև գնացել ռևոլվեր գնելու։ Մի քանի ժամ նա ծխել է Ouranios Kipos (հայերեն՝ Դրախտային այգի) սրճարանում, ապա ուղղվել է դեպի Agios Spyridon ծովափ, որտեղ էլ էվկալիպտի ծառի մոտ ինքնասպան է եղել՝ կրակելով իր սրտին[5]։

Կոստաս Կարիոտակիսը ճանաչման է արժանացել իր մահվանից տասնյակ տարիներ անց։ 1970-ական թվականներին քննադատներն ու մանսագետները վերագնահատել են նրա գրական ճառանգությունը, ինչից հետո Կարիոտակիսին անվանել են «ինքնատիպ անհատականություն հունական գրականության մեջ»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. (ամերիկյան անգլերեն) https://biblionet.gr/titleinfo/. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Κοντόκωστας Κίμωνας & Κουσούλης Αντώνης, 2008. Η σύφιλη στην ιστορία και στις τέχνες. Αθήνα: Ιατρικές εκδόσεις Γιάννη Β. Παρισιάνου. ISBN 978-960-89486-7-9
  5. Merry, Bruce Karyotakis, Kostas. Encyclopedia of modern Greek literature. — Greenwood Publishing group, 2004.
  6. Ἰ. Μ. Παναγιωτόπουλος. «Κώστας Καρυωτάκης (1896-1928) - Ὁ ἀριστουργηματικὸς ἀπαισιόδοξος». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Կարիոտակիս» հոդվածին։