Կոսովոյի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի ազգային պատկերասրահ
Տեսակազգային թանգարան
Երկիր Կոսովո
ՏեղագրությունՊրիշտինա
ՎայրՊրիշտինա
Հիմնադրվել է1979
Կայքgaleriakombetare-rks.com(ալբ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կոսովոյի ազգային պատկերասրահ (KNAG, ալբ․՝ Galeria Kombëtare e Arteve e Kosovës, սերբ.՝ Национална галерија Косова / Nacionalna galerija Kosova), պատկերասրահ Պրիշտինայի համալսարանի (6) կամպուսում՝ տեղակայված Կոսովոյի ազգային գրադարանի հետևի կողմում[a]: Պատկերասրահը հիմնադրվել է 1979 թվականին[1]։ Անվանվել է Կոսովոյի հայտնի նկարիչներից մեկի՝ Մուսլիմ Մուլիքիի անունով։

Պատկերասրահը համարվում է Կոսովոյի Հանրապետության կերպարվեստի բարձրագույն հաստատությունը։ Այստեղ ներկայացված են բազմաթիվ տեղացի և օտարերկրացի արվեստագետներ։ Ամենամյա հաջողված ցուցահանդեսներից են՝ միջազգային լուսանկարչական "Gjon Mili" ցուցահանդեսը, «Երիտասարդ արվեստագետների մրցանակներ», «Վաղվա մրցանակը շահող արվեստագետներ» և Մուսլիմ Մուլիքիի անվան ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը։

Կոսովոյի ազգային պատկերասրահը հրատարակել է գրքեր, կատալոգներ, բրոշյուրներ, երկու մենագրություն՝ «Կոսովոյի ժամանակակից արվեստ» և «Kosova Feniks»[2]:

Կոսովոյի ազգային պատկերասրահի լոգոն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոսովոյի ազգային պատկերասրահը կառուցվել է մոտավորապես 1935 թվականին որպես հարավսլավական բանակի ռազմական զորանոց՝ կառուցված քարե աղյուսներից։
  • 1955–1981 թվականներին այն գործել է որպես գրադարան
  • 1982–1983 թվականներին այն ճարտարապետ Ագուշ Բեքիրի կողմից վերածվել է ցուցասրահի, որն օգտագործվել է տվյալ ժամանակի հեղափոխության թանգարանի համար
  • 1995 թվականին դարձել է Կոսովոյի ազգային պատկերասրահ

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1979 թվականին՝ որպես կերպարվեստը ներկայացնելու, արժեքավոր արվեստի գործերը պահպանելու, հավաքելու մշակութային հաստատություն։ Անվանվել է Կոսովոյի ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Մուսլիմ Մուլիքիի անունով։ Հաստատությունը հիմնադրվել է որպես Կոսովոյի մշակույթը ներկայացնելու անհրաժեշտություն, քանի որ արվեստի միակ հաստատություններն են եղել 1949 թվականին Պեչի արվեստի ավագ դպրոցը, Պրիշտինայի ավագ մանկավարժական դպրոցը, 1973 թվականին հիմնադրված Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիան։

Երկար ժամանակ Կոսովոյի արվեստն անհայտ է եղել միջազգային հանրությանը։ Ռեժիմի պատճառով շատ արվեստագետներ չէին կարողանում իրենց արվեստը ներկայացնել պատկերասրահներում, և շարունակ այլընտրանքներ էին փնտրում։ Կոսովոյի պատերազմի ժամանակ շատ ստուդիաներ այրվեցին, շատ արվեստի գործեր ոչնչացվեցին ու կորան։

Մինչև 1990 թվականը Կոսովոյի արվեստագետներն իրենց արվեստը ներկայացնում էին աշխարհի հեղինակավոր ու ճանաչված կենտրոններում։ Նրանք բարձր էին գնահատվում արվեստի յուրահատուկ մոտեցման համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքները, որոնցում նրանք ստեղծագործել են։

Հետպատերազմյան շրջանում պատկերասրահը կազմակերպել է տեղացի և միջազգային արվեստագետների ավելի քան 200 խմբակային և անհատական ցուցահանդեսներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի ազգային պատկերասրահի շենքի ճակատային հատվածը կառուցվել է Պեչից բերված քարով, որի շնորհիվ առանձնանում է մյուս կառույցներից։ Այժմ պատկերասրահը գտնվում է այն շենքում, որտեղ մի ժամանակ տեղավորված էր 1941-1945 թվականների պատերազմի թանգարանը[3]։

Մուսլիմ Մուլիքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսլիմ Մուլիքին Կոսովոյի և Ալբանիայի առաջին և ամենակարևոր իմպրեսիոնիստ և էքսպրեսիոնիստ նկարիչներից մեկն է եղել։ Ծնվել է 1934 թվականին Ջակովիցայում արվեստագետների ընտանիքում։ Սովորել է Բելգրադի գեղարվեստի ակադեմիայում սերբ նկարիչ Զորա Պետրովիչի մոտ։ Եղել է Պրիշտինայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր։ Եղել է Կոսովոյի գիտությունների ակադեմիայի հիմնադիրն ու փոխնախագահը։ Մահացել է Պրիշտինայում 1998 թվականին։ Մուլիքիի աշխատանքները ցուցադրվել են Կոսովոյում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Հնդկաստանում, Կանադայում, Եգիպտոսում[4]։

Մուլիքիի կտավներից Կոսովոյի փոստային ծառայությունն օգտագործել է նամականիշների վրա[5]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիշտինայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության և միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում պատկերասրահը հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի Ալբանիայից և հարևան այլ երկրներից[6]։

Կոսովոյի կերպարվեստի զարգացմանն աջակցել են նաև բազմաթիվ սերբ, մոնտենեգրացի, թուրք արվեստագետներ։ Իրենց մանկավարժական հմտություններով աջակցել են Վլադա Ռադովիչը, Միլորադ-Մուսա Միկետիչը, Վելյկո Ռադովիչը, Սվետոզար Կամենովիչը, քանդակագործ Սվերտոմիր Արսիչ-Բասարան, գրաֆիկ նկարիչ Զորան Յովանովիչը, նկարիչներ Հիլմիյա Քատովիկը, Ֆևզի Թուֆեկցին, Զորան Կարալայչը, ով աշխատել է նաև Պրիշտինայի արվեստի համալսարանում[7]։

Կոսովոյի ազգային պատկերասրահը համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Kosova National Art Gallery (2009), 30th anniversary of The Kosova National Art Gallery, Prishtina: The Kosova National Art Gallery
  • The Kosova National Art Gallery (2010), Collection, Prishtina: The Kosova National Art Gallery
  • The Kosova National Art Gallery (2010), Life and deed of Mother Teresa, Prishtina: The Kosova National Art Gallery
  • The Kosova National Art Gallery (2010), Victor Vasarely, Prishtina: The Kosova National Art Gallery
  • The Kosova National Art Gallery (2011), Artists of Tomorrow, Prishtina: The Kosova National Art Gallery

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Komuna Prishtine - Qyteti». kk.rks-gov.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  2. «Galeria e Arteve e Kosovës | AKADEMIA EVOLUCION - Bachelor & Master». akademiaevolucion.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  3. «Southeast Europe: People and Culture: Kosovo Art Gallery». southeast-europe.eu. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  4. [http://www.ashak.org/?cid=1,28,91 «Muslim Mulliqi - In Memoriam - Akademia e Shkencave dhe e Arteve e Kosov�s (ASHAK)»]. ashak.org. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 73 (օգնություն)
  5. «Pikturat e Muslim Mulliqit në pulla postare - KultPlus.com». kultplus.com. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  6. «Ballina - Ministria e Kulturës, Rinisë dhe Sportit». mkrs-ks.org. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  7. Kosova Monography pg.569-572 Academy of Science and Arts of Kosova
  8. «Dy ekspozita, në kuadër të bashkëpunimit kombëtar në artin pamor - KultPlus.com». kultplus.com. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  9. «Takimi i parë mes institucioneve të kulturës dhe artit të Republikës së Shqipërisë dhe Republikës së Kosovës». kultura.gov.al. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  10. «European Cultural Parliament – ECP | Europe needs a soul». kulturparlament.com. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  11. «Koha NET - Arkivi». koha.net. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  12. «CIMAM - International Committee for Museums and Collections of Modern Art- International Committee - ICOM». icom.museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  13. «Koha NET - Arkivi». koha.net. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  14. «Biennale de Venise 2013 - Arsenale - Image 9 sur 16 - 20minutes.fr». 20minutes.fr. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  15. «Koha NET - Arkivi». koha.net. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  16. «- Article detail OnWeb - Flash Art». flashartonline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  17. «Koha NET - Arkivi». koha.net. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  18. «Koha NET - Arkivi». koha.net. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  19. «Kosovan Pavillion at the Venice Architecture Biennale/Preview on Vimeo». vimeo.com. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսովոյի ազգային պատկերասրահ» հոդվածին։