Կոսովոյի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի ազգային գրադարան
ԵրկիրԿոսովո
Տեսակգրադարան, գիտական գրադարան, ազգային գրադարան, պատմության հուշարձան և ճարտարապետական ժառանգության հուշարձան
Հիմնվել է1944
Հղում իրավական մանդատինԿոսովոյի ազգային գրադարանի մասին կառավարության որոշում
ՏեղադրությունՊրիշտինա
ՀասցեТрг Хасан Приштина
Հավաքածուներ
Չափ1.890.194
Հասանելիություն և օգտագործում
Շրջանառություն5000 (տարեկան)
Այլ տվյալներ
ԿայքՊաշտոնական կայքը
42°39′26″ հս․ լ. 21°09′44″ ավ. ե.HGЯO

Կոսովոյի ազգային գրադարան (ալբ․՝ Biblioteka Kombëtare e Kosovës), Գերագույն խորհրդի կողմից ստեղծված Կոսովոյի ամենաբարձր գրադարանային հաստատությունն է։ Գտնվում է Պրիշտինայում։

Գրադարանի առաքելությունն է հավաքել, պահպանել, խթանել և հասանելի դարձնել Կոսովոյի վավերագրական և մտավոր ժառանգությունը։ Գրադարանը կազմակերպում է ցուցահանդեսներ և ունի Կոսովոյի թերթերի արխիվ։ Տրամադրում է նաև մի շարք այլ ծառայություններ։ Հայտնի է իր յուրահատուկ պատմությամբ և շենքի ճարտարապետական ոճով, որը նախագծել է խորվաթ ճարտարապետ Անդրիխա Մուտնյակովիչը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի պատմությունը թվագրվում է 14-15-րդ դարեր[1]։ Քրիստոնեական և իսլամական հավաքածուները համարվում են Կոսովոյի գրադարանի ամենահին արխիվները[2]։ Որպես Կոսովոյի ինստիտուցիոնալ գրադարան՝ հիմնադրվել է 1944 թվականի դեկտեմբերին Պրիզրենում, որն այդ ժամանակ եղել է երկրի մայրաքաղաքը[3]։ 1982 թվականին գրադարանը տեղափոխվել է Պրիշտինայում կառուցված ներկայիս շենք։

Տարիներ ի վեր գրադարանի անվանումը պայմանավորված է եղել Կոսովոյի քաղաքական դիրքորշմամբ[4]։

Տարեթիվ Անվանում[Ն 1]
1944-1952 Կոսովոյի ինքնավար մարզի տարածքային գրադարան
1956-1961 Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար մարզերի գրադարանային կենտրոն
1961-1970 Ազգային մարզային գրադարան
1970-1990 Կոսովոյի ազգային և համալսարանական գրադարան
1990-1999 Կոսովոյի և Մետոխիայի ազգային և համալսարանական գրադարան
1999-2014 Կոսովոյի ազգային և համալսարանական գրադարան
2014- Կոսովոյի ազգային գրադարան

1989-1999[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1999 թթ. ժամանակահատվածը հայտնի է որպես Կոսովոյի օկուպացիոն ժամանակահատված, երբ Կոսովոյի ինքնավար կարգավիճակը վերացվեց Հարավսլավիայի կողմից, ալբանացի աշխատակիցները Սերբիայի իշխանությունների կողմից ազատվեցին աշխատանքից, իսկ ալբանացի աշակերտներին արգելվեց հանրային կրթությունը։ Այս ժամանակահատվածում գրադարանի հավաքածուի մեծ մասն այրվեց ու ոչնչացվեց։

ՆԱՏՕ-ի միջամտությունից հետո Սերբիայի բանակը Կոսովոյի ազգային գրադարանը օգտագործել է որպես հրամանատարական և վերահսկման կենտրոն և գրադարանի նյութերը գողացել են, կոտրել ընթերցասրահի կահույքը, քարտային գրացուցակները թափել են նկուղում, գրադարանի աշխատակիցները մեկ շաբաթ մնացել են դրսում, մինչև Կոսովոյի զինված ուժերի խաղաղապահները ստուգել են՝ արդյոք շենքում պայթուցիչներ կան[2]։

Ըստ ազգային և միջազգային կազմակերպությունների՝ ալբաներեն շուրջ 100.000 գրքեր ուղարկվել են Լիպլյանի թղթի գործարաններ, որոնց մեջ եղել են ազգային ժառանգության մաս կազմող հավաքածուներ, որոնք պարունակում էին տեղեկություններ ազգի ծագման ու պատմության մասին[6]։

Վերակազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի պատերազմից հետո սկսվեց գրադարանային շենքերի վերականգնումն ու գրադարանային ծառայությունների վերահաստատումը։ Այս ամենը կատարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների խմբի, Եվրախորհրդի և Գրադարանների միջազգային ընկերակցության և կառույցների (IFLA) աջակցությամբ[7]։

Փորձագետների խմբի կողմից կազմակերպվել են տարբեր վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝ օրենսդրություն և վարչարարություն, շարժական գրադարան, վերակառուցում, գիրք և ընթերցանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակութային ժառանգություն, երեխաներ և պատանիներ, նախաձեռնության աջակցություն, թվինինգ[8]։ Վերականգնման գործընթացի ժամանակ Կոսովոյի ազգային գրադարանին մեծ աջակցություն են ցուցաբերել տարբեր կառույցներ՝ ԱՄՆ դեսպանատունը, ԵԱՀԿ, Ցյուրիխի կենտրոնական գրադարանը (Zentralbibliothek Zürich), Գերմանացի արվեստագետների ընկերակցությունը, Raiffeisen Bank (եվրոպական կորպորատիվ բանկեր)[9]։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթների արտաքին տեսքը

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում գրադարանի շենքը, որի մասին կան տարբեր հակասական կարծիքներ։

Գրադարանի ներկայիս շենքը բացվել է 1982 թվականի նոյեմբերի 25 -ին։ Այն նախագծվել է խորվաթիայի ճարտարապետ Անդրիխա Մուտնյակովիչի կողմից։ Շենքն զբաղեցնում է 16,500 քառակուսի մետր տարածք։ Այն կառուցված է զենիթային պատուհաններից և ունի տարբեր չափերի 99 գմբեթներ և ամբողջությամբ ծածկված է մետաղյա ձկնորսական ցանցով, որն իր հերթին ուրույն ճարտարապետական սիմվոլ է[10]։

Գրադարանն ունի 300 և 100 հոգու համար նախատեսված երկու ընթերցասրահ, պարբերականների համար նախատեսված ընթերցասրահ, հատուկ հավաքածուի, գրացուցակների, հետազոտության սրահ, 150 հոգու համար նախատեսված ամֆիթատրոն, 75 հոգու համար նախատեսված հանդիպումների սրահ։ Ունի նկուղային երկու հարկ, որոնք փակ են հանրության համար[11]։

Գրադարանի նախասրահը օգտագործվում է տարբեր մշակութային միջոցառումների համար։ Դահլիճի հատակը պատված է մարմարե տարբեր խճանկարների յուրահատուկ աշխատանքով։ Սրահի առաստաղի ամենամեծ գմբեթը ապահովում է լայն բնական լուսավորություն[12]։

Կոսովոյի ազգային գրադարանի ներքին հարդարանքներ
The main hall with the marble floor
Մարմարե հատակով գլխավոր սրահը
Մարմարե հատակով գլխավոր սրահը  
One of the amphitheatres inside the Library
Գրադարանի ներսի ամֆիթատրոններից մեկը
Գրադարանի ներսի ամֆիթատրոններից մեկը  
One of the reading rooms inside the Library
Ընթերցասրահներից մեկը
Ընթերցասրահներից մեկը  
The view to the third floor
Երրորդ հարկի տեսքը
Երրորդ հարկի տեսքը  

Ոճը և տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթներից մեկի ներքին տեսքը

Ըստ ճարտարապետի գրադարանի շենքը իրենից ներկայացնում է բյուզանդական և իսլամական ճարտարապետությունների խառնուրդ[11]։ Այլ աղբյուրներ վկայում են, որ ըստ ճարտարապետի այս նախագիծը կապված է Բալկանների նախա-հռոմեական ճարտարապետության ավանդույթների հետ ի թիվս այլ նախագծերի՝ Սարաևոյի ազգային գրադարան[13]։

Ըստ այլ կարծիքների շենքը միջազգային ճարտարապետության դիմազրկության արդյունք է՝ փորձ միահյուսելու ժամանակակից միջոցները տարածաշրջանային ավանդույթների, գյուղական ճարտարապետության հետ[14], ինչպես նաև ժամանակակից մետաբոլիզմ ոճի հետ[15]։

Չնայած Կոսովոյի ազգային գրադարանի ոճի վերաբերյալ ճարտարապետի մեկնաբանության՝ շենքի վերաբերյալ կան տարբեր հակասական կարծիքներ։ Հայտնի տարբերակներից է շենքի գմբեթները իրար միացնող ալբանական գլխարկը՝ «plisi»-ին[16]։

Սերբ քաղաքական գործիչները խիստ մոտեցում են ցուցաբերում շենքի արտաքին տեսքի վերաբերյալ[17]։

Ըստ մեկ այլ կարծիքի՝ այս նախագիծը փորձում է թաքցնել Սերբիայի և Ալբանիայի միջև կապը։ Գմբեթները Պրիզրենի ներկայիս թուրքական բաղնիքների և Պեչի պատրիարքության խառնուրդ են[17]։

Հակադրություններ ներկայացնող տարբեր տեսարաններ
Circular rosettes by Simon Shiroka
Սիմոն Շիրոկայի շրջանաձև զարդանախշերը
Սիմոն Շիրոկայի շրջանաձև զարդանախշերը  
A rosette by Simon Shiroka of an old man wearing the Albanian hat 'Plisi'
Ալբանական գլխարկով (Plisi) ծերունին ըստ Սիմոն Շիրոկայի
Ալբանական գլխարկով (Plisi) ծերունին ըստ Սիմոն Շիրոկայի  
One of the domes inside the Library
Գմբեթներից մեկը գրադարանի ներսում
Գմբեթներից մեկը գրադարանի ներսում  

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջ Historia de vita et gestis Scanderbegi Epirotarum principis գրքից

Կոսովոյի ազգային գրադարանը կոորդինացված համագործակցում է երկրի բոլոր գրադարանների հետ։ Այն տեղեկատվություն և այլ տվյալներ է տրամադրում բարձրագույն կրթության, գիտահետազոտության բնագավառներին։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ունի 1.890.194 նմուշ, որոնցից, 475.324 վերնագիր, որից 382.806-ը գրքեր են, 281.591-ը՝ ամսագրեր, 984.022-ը՝ թերթեր և 241.775 այլ նմուշներ։ 2004-2009 թվականներին գրադարանը համալրվել է 30.000 նմուշով[18]։

2013 թվականին գրադարանի հավաքածուն կազմել է 2 միլիոն միավոր[19]։

Գրադարանն ունի հին հազվագյուտ գրքերի, հին թերթերի, ամսագրերի, լատիներեն, հունարեն և արաբերեն ալբանական ձեռագրերի, լուսանկարների, քարտեզների արժեքավոր նմուշներ[20]։

Գրադարանի ամենահին գիրքը Մարին Մառլետի լատիներենով գրված 'Historia de vita et gestis Scanderbegi Epirotarum principis' գիրքն է[21]։

Գրացուցակներ և դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի ազգային գրադարանը կիրառում է երեք միջազգային գրացուցակային ստանդարտներ՝

  • Անգլո-ամերիկյան գրացուցակման կանոններ (AACR2)
  • Միջազգային մատենագիտական ստանդարտներ (ISBD)
  • Մեխանիկական ընթերցմամբ գրացուցակային ստանդարտ (MARC 21)
Գրադարանն ու նրա շրջակայքը

Կոսովոյի ազգային գրադարանը կիրառում է նյութերի դասակարգման երկու ստանդարտ՝ Ընդհանուր տասնորդական դասակարգում և Թեմատիկ դասակարգում[22]։

Այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան անկյուն
ՆԱՏՕ-ի գրադարան

Գրադարանից կարող է օգտվել 18 տարին լրացած ցանկացած անձ։ Գրադարանային նյութերից կարելի է օգտվել գրադարանի ընթերցասրահներում։ Գրադարանն ունի տարեկան 5000 ընթերցող։

Չնայած որ համարվում է աշխարհի տգեղ կառույցներից մեկը[23], այն համարվում է Կոսովոյի ամենաշատ այցելվող վայրերից[24]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի ազգային գրադարանը Կոսովոյի մշակույթի նախարարության[25] ներքո գործող պետական հաստատություն է[26]։ Գրադարանի կազմում գործում են այլ փոքր գրադարաններ, ինչպիսիք են՝

  • Ամերիկյան անկյուն
  • Ժամանակակից արվեստի գրադարան
  • ՆԱՏՕ-ի գրադարան[27]
  • Երաժշտական գրադարան
  • Կույրերի գրադարան
  • Ֆեհմի Ագանի անվան գրադարան
  • Քրիստ Մալոկի անվան գրադարան
  • Հեղինակների արխիվային գրադարան[28]

Թվային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

An analog catalog.
Անալոգային գրացուցակ

Մեծ կարևորություն է ներկայացնում Կոսովոյի ազգային գրադարանի թվայնացումը։ Կոսովոն նպատակ է հետապնդում Կոսովոյին առնչվող ազգային հարստության և այլ նյութերի էլեկտրոնային տեղադրումը, որպեսզի հեշտացնի երկրից դուրս գտնվողների գրադարանից օգտվելու հնարավորությունը։ 2008 թվականին American Memory (ալբ․՝ Kujtesa) կայքի օրինակով ստեղծվել է Կոսովոյի փաստաթղթային կենտրոնը։

Հիմնականում թվայնացվել են հազվադեպ գրքերը (49%), լուսանկարները (44%), ձեռագրերը (39%), մենագրություններ (35%), երաժշտական գործեր (30%), թերթեր (9%), քարտեզներ (1%)։

Գրադարանի գործունեությանն աջակցում է նաև Կոսովոյի բաց հասարակության հիմնադրամը, EBSCO և GALE կազմակերպությունները[29]։

Այլ գրադարաններ Պրիշտինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյում գործում են նաև այլ գրադարաններ, ինչպիսիք են Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի գրադարանը, Պրիշտինայի Ալբանագիտության ինստիտուտի գրադարանը, Հիվզի Սուլեյմանի անվան հանրային գրադարանը, այլ դպրոցական, ֆակուլտատիվ գրադարաններ, որոնք գործում են գիտական, կրթական հաստատություններում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոսովոյի ազգային գրադարանի նախկին պաշտոնական անվանումները ալբաներեն են և դրանք կարելի է գտնել գրադարանի Bibloletra[5] ամսագրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  2. 2,0 2,1 Riedlmayer, Andras. «Libraries and archives in Kosova: a postwar report». Fine Arts Library, Harvard University. Bosnian Institute. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  3. BKUK (2004). «60 vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 3: 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  4. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  6. Carsten Frederiksen, Frode Bakken (April 2000), Libraries in Kosovo, IFLA/FAIFE Report
  7. Carsten Frederiksen, Frode Bakken (April 2000), Libraries in Kosovo, IFLA/FAIFE Report, էջ 4
  8. Carsten Frederiksen, Frode Bakken (April 2000), Libraries in Kosovo, IFLA/FAIFE Report, էջ 10
  9. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  10. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  11. 11,0 11,1 Carsten Frederiksen, Frode Bakken (April 2000), Libraries in Kosovo, IFLA/FAIFE Report, էջ 23
  12. «Kosovo National Library, Prishtina, Kosovo». Strange, Weird, Wonderful and Cool Buildings.
  13. Patricia Kiš. «Andrija Mutnjaković: Mislili su da se rugam, a ja nisam želio biti prosječan». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  14. Onup Magazine. «National Library». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  15. World Architecture Map. «Kosovo National Library».
  16. Qeveria e Kosoves. «Biblotekat». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  17. 17,0 17,1 Dnevno. «The strangest library in the world?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  18. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  19. kultplus (2013). «BKUK shënoi 69-të vjetorin e themelimit».
  20. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  21. BKUK (2004). «60 vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 3: 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  22. The National Library of Kosova. «Standarde Bibliotekare».
  23. Telegraph UK. «Are these the ugliest buildings in the world?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  24. Kosovo Tourism. «Kosovo Tourism» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  25. «Ballina - Ministria e Kulturës, Rinisë dhe Sportit». www.mkrs-ks.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  26. GAZETA ZYRTARE E REPUBLIKËS SË KOSOVËS. «LIGJ PËR BIBLIOTEKAT» (PDF).
  27. «NATO Depository Libraries». NATO Library. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  28. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  29. BKUK (2009). «65-vjet të Biblotekës Kombëtare dhe Universitare të Kosovës» (PDF). Bibloletra. 2: 13–17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]