Կոնդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնդոռից)
Jump to navigation Jump to search
Կոնդոր
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Vultur gryphus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


կոնդոր

Անդյան կոնդոր (լատիներեն՝ Vultur gryphus), ամերիկական գրիֆների խմբին պատկանող թռչուն, մենատիպային կոնդորների (Vutur) դասի միակ ժամանակակից ներկայացուցիչը: Տարածված է Հարավային Ամերիկայի, Անդերի լեռների, Խաղաղօվկիանոսյան ափերի մոտ: Հարավային կիսագնդի ամենամեծ, ամենախոշոր թռչունն է:

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1553 թվականին տրվում է առաջին նկարագրությունը եվրոպացիների և անդյան կոնդորի հանդիպման վերաբերյալ «Պերուի ժամանակագրությունը» գրքում, որը գրվել է Սիեսա դե Լեոնի[8] կողմից: Դեռևս վաղ ժամանակներից եվրոպացի ճանապարհորդները արձանագրում էին, որ այս թռչուններին է միայն հաջողվում հասնել Անդերի բարձր գագաթները: Ճանապարհորդներից մեկը՝ Գումոլդտ անունով, տեսել է, թե ինչպես է կոնդորը սավառնում ծովի մակարդակից 7000 մետր բարձրության վրա, և տվել է այդ տեսարանի հիասքանչ նկարագրությունը[9][10][11]: Kúntur անվանումը գալիս է կեչուա լեզվից: Կեչուա լեզվի բառարանում Դիեգո Գոնսալեսա Օլգինան (1608 թ.) տալիս է հետևյալ անվանումները[12]:

  • Cuntur — կոնդոր թռչուն:
  • Cuntur hina purik — Շատ արագ, մեծ ճամփորդ:

Համակարգված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական գրականության մեջ անդյան կոնդորը առաջին անգամ հիշատակվում է Կարլ Լինեի կողմից 1758 թվականին, «Համակարգային բնություն» աշխատության տասներորդ հատորի մեջ: Այդ աշխատության մեջ անդյան կոնդորը հիշատակվում է որպես Vultur gryphus, որը գիտական գրականության մեջ օգտագործվում է մինչ օրս[13]: Երկրների անվանումներով որտեղ նա բնակվում է, նրան անվանում են նաև արգենտինական, բոլիվիական, չիլիական, պերուական, էկվադորական, կոլումբիական կոնդոր: Vultur (սկզբնական voltur) լատիներենից թարգմանաբար նշանակում է գրիֆ, անգղ, գիշատիչ[14]: «կոնդոր» անվանումը բոլոր եվրոպական լեզուներում հնչում է նույն ձև, այն փոխառություն է հին կեչուա լեզվից, որով ներկայումս խոսում են հարավային Ամերիկայի շատ բնակիչներ[15]: Gryphus բառը փոխառություն է հին հուն․՝ γρυπός «արծվաքիթ, կորաքիթ[16]»: Ճշգրիտ համակարգված կարգավիճակ այս պահին անդյան կոնդորը չունի: Կա առանձին կոնսենսուս, որ անդյան կոնդորը պատկանում է ամերիկական գրիֆների կամ անգղների դասին, որտեղ բացի անդյան կոնդորից մտնում է նաև 6 ժամանակակից տեսակներ[17]: Վերջին ժամանակներում որոշ օրինտոլոգներ մոլեկուլային հետազոտությունների արդյունքում եկան այն եզրահանգմանը, որ ամերիկական գրիֆներին ամենամոտ ազգականները արագիլներն են, այդ պատճառով նրանց դասում են նաև արագիլանմանների դասին[18]: Վերջապես որոշ հետազոտողներ անդյան կոնդորներին դասեցին առանձին դասակարգով, որը կոչվում է Cathartiformes[19]: Հարավամերիկյան կոմիտետը ( անգլ.՝ The South American Classification Committee) դեռևս չունի հստակ եզրահանգում, թե որ դասին է պատկանում կոնդորը, բայց ընդունում է նաև այն, որ նրանք պատկանում են կամ Falconiformes դասին, կամ Cathartiformes դասին[17]:

Անդյան կոնդորը, Vultur տեսակի միակ ներկայացուցիչն է, որը պահպանվել է մինչ օրս որոշ ժամանակ առաջ դրանց դասին էր պատկանում նաև կալիֆոռնիական կոնդորը (Gymnogyps californianus)[20]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արու կոնդորի գլուխը մոտիկից
Կոնդորը Մոսկվայի կենդանաբանական այգում

Անդյան կոնդորը հարավային կիսագնդի ամենախոշոր թռչունն է համարվում: Չնայած դրան, նրա երկարությունը գլխից մինչև պոչ 5 սանտիմետրով ավելի կարճ է, քան կալիֆորնիական կոնդորինը, սակայն թևերի բացվածքով (274-310 см) նա գերազանցում է իր մոտիկ բարեկամին[21]: Արուների քաշը միջինը կազմում է 11-15 կիլոգրամ, իսկ էգերնը՝ 7,5-11 կիլոգրամ[22]:

Կոնդորի գունավորումը շատ արտահայտիչ է: Փետուրները համարյա ամբողջությամբ փայլուն սև է, բացառություն է կազմում գլխի և վզի շրջան: Հանդիպում են նաև սպիտակ փետրավորներ, որոնք առկա են ավելի հասուն առանձնյակների մոտ: Գլխի և կոկորդի մոտակայքում գրեթե ամբողջովին բացակայում է կաշին, գլխի և կոկորդի մոտակայքը ունի տարբեր երանգներ սկսած վարդագույնից վերջացրած կարմրամանուշակագույնով: կոնդորները անընդատ խնամում են իրենց կոկորդը և գլուխը՝ մաքրում են այն փետուրներից[23]: Կարծիք կա, որ նրանց վզակողմյան ճաղատությունը հիգիենիկ հարմարվածություն է, որի արդյունքում կաշին ավելի լավ է մաքրվում ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայությամբ բարձրալեռնային շրջաններում[22]: Գլխի վերևային շրջանը մի փոքր տափակ է: Արուների գլուխը զարդարված է մուգ կարմիր մսային հատվածով, իսկ վզի կաշին խորշոմապատ է այնպես, որ նման է զարդարանքի[24]:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարամո — Անդյան կոնդորների սիրած վայրերից մեկը

Անդյան կոնդորը տարածված է հարավային Ամերիկայի Անդյան լեռներում: Արիալի հյուսիսային սահմանը անցնում է Վենեսուելայով և Կոլումբիայով, բայց այս երկրներում կոնդորը եզակի թռչուն է[25]: Անդյան կոնդորը տարածված է նաև Պերուի, Էկվադորի, Չիլիի, Բոլիվիայի լեռնային շրջաններում, ինչպես նաև արևմտյան Արգենտինայից մինչև կրակոտ հողեր[26]: Արիալի հյուսիսային հատվածներում անդյան կոնդորը հանդիպում է ծովի մակարդակից 3000-5000 մետր բարձրության վրա, իսկ հարավային արիալում հանդիպում են նաև նախալեռնային սարահարթերում[27]: 19-րդ դարի սկզբին կոնդորների տարածումը ավելի լայն էր և նրանք բնակվում էին ամբողջ բարձրալեռնային գոտիներում և շղթաներում սկսած Վենեսուելայից վերջացրած մայրցամաքի ավարտով, սակայն վերջին ժամանակներում մարդու[28] գործնեության հետևանքով նրանց թիվը խստորեն նվազել է: Նրանք բնակվում են նաև Ալպյան լեռներում մոտավորապես 5000 մետր բարձրության վրա ծովի մակարդակից, այն իր մեջ է ներառում ազատ տարածություն, պատված խոտով և հարմար տեսանելիության համար բարձրադիր վայրերից, այդպիսի տեղերից մեկը Պարամոյի անանտառ հարթասարային հատվածն է Անդերում[29]: Հաճախ կոնդորները իջնում են հարթավայրային շրջաններ, Բոլիվիայի արևելք, Բրազիլիայի հարավ արևմուտք[30], ինչպես նաև նրանք իջնում են Չիլիի, Պերուի և Պատագոնիայի անապատներ:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդյան կոնդորների սնման հիմնական բաղադրիչը լեշն[31] է, նրանք լեշակերներ են: Կերակուրի փնտրտուքներով կոնդորները հաճախ ճանապարհորդում են հեռավոր վայրեր, թռչելով մինչև 200 կիլոմետր[32]: Ծովից հեռու նրանք նախընտրում են սնվել խոշոր կենդանիների մնացորդներով ինչպիսիք են՝ գուանակոների, կովերի, եղնիկների մնացորդները, որոնք մահացել են կամ սեփական մահով, կամ նրանք դարձել են պումայի կամ այլ գիշատչի զոհ: Ծովափերում սնվում են ծովային կաթնասունների մսեղիքներով: Ինչպես նաև նրանք քանդում են գաղութային թռչունների բները և սնվում են նրանց ձվերով և հարձակվում են ձագերի վրա[33]: Կերակուրի փնտրտուքների համար նրանք օգտագործում են իրենց հիասքանչ տեսողությունը[34]: Բացի կերակուրի փնտրտուքներից նրանք հետևում են նաև մյուս թռչունների շարժին, մասնավորապես ամերիկական գրիֆներին և փոքր դեղնագլուխ կատարտներին[35]: Փոքր դեղնագլուխ կատարտների հետ նրանց մոտ առաջացել է այսպես կոչված սիմբիոզ կամ փոխշահավետ գոյատևում: Կատարտներն ունեն շատ սուր հոտառություն և նրանք ունակ են հեռվից զգալ էթիլմերկապտանի (առաջին աստիճանի փթման գազ) հոտը, որը չի թողնում բացել խոշոր զոհերի մաշկը, ինչը հաջողվում է անդյան կոնդորներին[36]: կոնդորները կարող են մնալ առանց կերակուր մի քանի օր, սակայն հետո նրանք կարող են ուտել միանգամից մի քանի կիլոգրամ միս: Հաճախ լիուլի հացկերույթից հետո նրանք չեն կարողանում բարձրանալ օդ: Այն պատճառով, որ կոնդորների ոտքերի կառուցվածքը թույլ չի տալիս նրանց զոհին տեղափոխել մի վայրից մյուսը, նրանք սնվում են զոհով այնտեղ, որտեղ գտել են նրան[37]: Ինչպես մնացած լեշակերները, այնպես էլ կոնդորները մեծ դեր են խաղում էկոհամակարգի բալանսի պահպանմանը, նվազեցնելով ինֆեկցիաների[38] տարածման վտանգը: Այն տեղամասերում, որտեղ կոնդորների քանակը կրճատվել է, ավելացել է ինֆեկցիաները և մարդկանց ու կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների ցուցանիշը[39]:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կոնդորը ժայռի վրա

Սեռական հասունացումը երիտասարդ կոնդորների համար սկսվում է բավականին ուշ թռչունների համար՝ 5 կամ 6 տարեկանում[40]: Նրանք ապրում են բավականին երկար՝ մինչև 50 տարեկան, իսկ զույգին պահում են մինչև կյանքի ավարտը[41]: Խնամման ժամանակ արուների մոտ մաշկը գլխի հատվածում ուռչում է և տեսանելիորեն փոխում է իր գույնը՝ բաց վարդագույնից դառնալով մուգ դեղին[42]: Մոտենալով էգին նա ուռցնում և երկարացնում է վիզը, դուրս է գցում կուրծքը և սկսում է ֆշշալ[43]: Դրանից հետո նա ուղղում է թևերը և այդ դիրքում կագնում է էգի առաջ ու ճտտացնում է լեզվով[44]:

Եվս մի ծիսակատարությունը կայանում է առանձնահատուկ պարի մեջ, երբ թռչունը ցատկոտելով, երբեմն թևերը բացելով ֆշշում է և փնչացնում[45]: Որպես կանոն կոնդորները իրենց բույնն են դնում ծովի մակարդակից 3000-5000 մետր բարձրություն ունեցող սարերում[46]: Բները դրվում է ժայռային ճեղքերում, դժվարամատճելի վայրերում: Որպես կանոն նրանց բները պատրաստված է լինում ճյուղային փռոցից: Պերուի ծովափի երկայնությամբ որտեղ կան առանձին ժայռեր, ձվերը դնում են առանց փռոցի գլաքարի ճեղքերի թեքություններում[47]: կոնդորները բազմանում են երկու տարին մեկ՝ փետրվար, մարտ ամիսներին: Բնում լինում է մեկ-երկու սպիտակակապտավուն ձու 280 գրամ քաշով և 75-100 միլիմետր երկարությամբ: Ինկուբացիոն շրջանը կազմում է 54-58 օր, ձու տաքացնում են երկու ծնողները[48]: Ձվի հետ ինչ-որ բան պատահելու դեպքում էգը շտապում է դրա փոխարեն դնել նորը:

Նոր դուրս եկած ձագերը պատված են խիտ գորշ աղվամազերով, որը պահապանվում է մինչև նրանց մեծ թռչունի չափերին հասնելը: Նկատելի է, որ թռչունները ծնողների տեղ ընդունում են յուրաքանչյուր առարկա, որոնք նրանք տեսել են ձվից դուրս գալուց անմիջապես հետո, այդ պատճառով անազատության մեջ բազմացող կոնդորների բների մոտ դրվում է հասուն կոնդորի պլաստիկ մանիկեն, որը հետագայում նրան կօգնի հարմարվել, ադապտացվել վայրի բնության պայմաններին[49]: Ձագի կերակրությամբ զբաղվում են երկու ծնողները: Թռչելու ունակությունը կոնդորների մոտ հայտնվում է 6 ամսեկան[50] հասակում, սակայն երկու տարի նրանք մնում են ծնողների հետ (մինչև մյուս բազմացման շրջանը)[51]: կոնդորների մեծ խմբային բազմության մոտ լավ զարգացած է սոցիալական կառուցվածքը, որտեղ մեծերը որպես կանոն իշխում են փոքրերին, իսկ արուները էգերին[52]:

Կոնդորը և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգ և պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդորի որս. Չիլի. XIX դար

2000 թվականին բնության պահպանության միջազգային միությունը կարմիր գրքում անդյան կոնդորի կատեգորիան բարձրացրեց NT («Near Threatened») աստիճանի, դրանց մեջ մտցնելով տեսակներ, որոնք գնում են դեպի անհետացման[53]: Ավելի շուտ 1970 թվականին կոնդորը մտցված էր անհետացողների շարքին ԱՄՆ (անգլ.՝ United States Endangered Species list)[54]: Նրանց անհետացման հիմնական պատճառը համարում են բնակության վայրերի կրճատումը՝ անհրաժեշտ կերակուր փնտրելու համար, ինչպես նաև խոզի մսից թունավորումը, որոնք սպանվել էին որսորդների կողմից[55]: Ավելի մեծ վտանգ էր սպառնում կոնդորներին արեալի հյուսիսային մասում՝ Վենեսուելայում և Կոլումբիայում, որտեղ նրանք դարձել էին եզակի թռչուններ[56]: Լավ հարմարվելը տեղի կլիմային և թշնամիների բացակայությունը տեսակի մոտ առաջ է բերել ցածր մահացության ցուցանիշ, սակայն էվոլուցիայի ժամանակ նրանց մոտ առաջացավ ցածր ծնելիության ցուցանիշ, ինչը կոնդորներին դարձրեց շատ խոցելի՝ մարդու հետապնդումներից[53]: Ավելի ուշ ֆերմերները սխալմամբ մտածում էին, որ կոնդորները հարձակվում են իրենց նախիրի վրա, այդ պատճառով սկսեցին բնաջնջել նրանց[57]: Դառնալով խոշոր խոցելի կենդանի, նույնիսկ թեթև վիրավորված կոնդորները մահանում էին թունավորված խոզի մսից և նրա պարունակությունից[58]: Ստեղծվեցին գիտական ծրագրեր, որոնց շրջանակներում բացատրական աշխատանքներ էր տարվում տեղի բնակչության հետ[59]:

Դերը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդյան ժողովուրդների մշակույթի մեջ այս թռչունը մեծ դեր է խաղում[60]: Այս թռչունը հիշատակվում է դեռևս մեր թվարկությունից 2,5 հազար տարի առաջվանից, որտեղ պատկերվում է անձավային նկարներում[61]: Հնդկացիական ցեղերի միֆոլոգիայի մեջ կար տեսակետ ըստ որի, անդյան կոնդորը ասոցացվում էր արևի աստծո հետ[62], և նրանք համարվում էին երկնային աշխարհի կառավարիչներ[63]: Տեղի շատ ցեղերի համար անդյան կոնդորը ուժի, առողջության հետ է ասոցացվում և շատերը կարծում են, որ կոնդորի ոսկրերը և այլ օրգաններ ունեն բուժիչ հատկություն: Ցավոք, երբեմն այդ հավատը և ինչ-որ կասկածելի դեղ պատրաստելու ցանկությունը տանում է կոնդորների մասսայական ոչնչացմանը[64][65]:

Սիմվոլիկա և հերալդիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդյան կոնդորը համարվում է Արգենտինայի, Պերուի, Բոլիվիայի, Չիլիի, Կոլումբիայի, էկվադորի խորհրդանիշը: Վերջին 4 երկրներում կոնդորը համարվում է ազգային թռչուն[66]:

Անդյան կոնդորը պատկերված է Չիլիի, Բոլիվիայի, Կոլումբիայի և Էկվադորի զինանշաններին:


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոշ Պերուական կորիդաների ժամանակ կոնդորին կապում են ցլի մեջքից և ցուլը փորձում է կոնդորին գցել իր մեջքի վրայից: Այս հակամարտությաբ ժամանակ որպես կանոն թռչունը մնում է անվնաս[67]:
  • Պերուում գոյություն ունի ավանդական պար, որը կոչվում է <<Turkuy>>(Կեչուա լեզվով նշանակում է թռչուն): Այս պարի ժամանակ պարողները նմանեցնում են կոնդորի որսի(«arranque del condor»): Պարողներից մեկը Ռուկուին նմանակող (իսպ.՝ Rucu) նմանակում է կոնդորին, իսկ մնացած պարողները նմանակում են ինկերի ցեղապետերին որոնք սպանում են թռչունին, որովհետև նա հարձակվել է նախիրի վրա[68]:
  • Համաշխարհային հայտնությոն ստացավ ազգային մոտիվների վրա հիմնված երաժշտական կոմպոզիցիան El Cóndor Pasa («Կոնդորի թռիչքը»), գրված 1913 թվականին կոմպոզիտոր Դանիել Ալոմիա Ռոբլեսոմի կողմից: Կոմպոզիցիան պատմում է տրագեդիական կոնֆլիկտի մասին հնդկացիական ցեղերի և եվրոպական գաղութարարների միջև: Անդյան կոնդոռը այտեղ կատարում է իդեալական ազատության դեր[69]: 2004 թվականին այդ մոտիվը համարվել է պերուացիների ազգային արժեք[70]:
  • Կոնդոռները հաճախ դառնում են գրական աշխատությունների հերոսներ, ինչպես օրինակ Ժյուլ Վերնի <<Կապիտան Գրանտի երեխաները>> վեպում Պատագոնիայում ճանապարհորդության ժամանակ կոնդորը հարձակվում է Ռոբերտի վրա և նրան իր ճանկերով բարձրացնում է վերև[71]: Իրականում նման բան հնարավոր չէ, քանի որ նրանց ոտքերի կառուցվածքը թույլ չի տալիս զոհին պահել վերևում:
  • *Իր վարպետության համար <<Անդյան կոնդոր>> մականունն է ստացել հարավամերիկյան ֆուտբոլային դարպասապահներից մեկը՝ Չիլիցի Ռոբերտո Ռոխասը:
  • ՆԱՏՕ-ի կոդիֆիկացիայով Condor <<կոնդոռ>> ինքնաթիռը Ան-124 համարվել է սերիական արտադրության ամենախոշոր բեռնատար ինքնաթիռը (1982-1988 թվականներին համարվել է նաև ամենախոշորը ծավալային ինքնաթիռը աշխարհում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. IOC World Bird List. Version 6.3 — 6.3 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.3
  3. IOC World Bird List, Version 6.4 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.4
  4. IOC World Bird List, Version 7.1, آئی او سی ورلڈ برڈ لسٹ 7.1 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.1
  5. IOC World Bird List. Version 7.2 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.2
  6. IOC World Bird List. Version 7.3 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.3
  7. IOC World Bird List. Version 8.1 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.1
  8. Сьеса де Леон, Педро де Хроника Перу. Часть первая / Пер. и ред. А. Скромницкого. — Электронное изд. — К.: С. А. Куприенко; Kuprienko.info, 2008. — 345 с.(Ստուգված է 20 Փետրվարի 2015) Error in webarchive template: Check |url= value. Empty.
  9. «Америка»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  10. Книпович Н. (1890–1907)։ «Грифы, хищные птицы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  11. Энгельгардт М. (1890–1907)։ «Гумбольдт, Александр-Фридрих-Генрих»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  12. González Holguín D. Vocabvlario de la Lengva General de todo el Perv llamada Lengua Qquichua, o del Inca / Presentación de Amos Becker Batto. — Publicación en el internet. — La Paz, Bolivia: Runasimipi Qespisqa Software (http://www.runasimipi.org); Instituto de Lenguas y Literaturas Andinas-Amazónicas (ILLA), 2007. — P. 65. — 426 p.(իսպ.)(Ստուգված է 21 Փետրվարի 2015) Error in webarchive template: Check |url= value. Empty.
  13. Linnaeus C. Systema naturae per regna tria naturae, secundum classes, ordines, genera, species, cum characteribus, differentiis, synonymis, locis. — Editio decima, reformata. — Stockholm: Holmiae. (Laurentii Salvii), 1758. — Vol. 1. — P. 86. — 824 p.(լատ.)
  14. Simpson D. P. Cassell’s Latin Dictionary — 5th edn. — Կաղապար:L.: Cassell Ltd., 1979. — P. 883. — ISBN 0-304-52257-0.(անգլ.)
  15. Raven // Oxford English Dictionary / Ed. J. Simpson, E. Weiner. — 2nd edn. — Oxford: Clarendon Press, 1989. — ISBN 0-19-861186-2.(անգլ.)
  16. Liddell H. G. Greek-English Lexicon. — Abridged edn. — Oxford: Oxford University Press, 1980. — ISBN 0-19-910207-4.(անգլ.)
  17. 17,0 17,1 Remsen J. V., Jr., Cadena C. D., Jaramillo A., Nores M., Pacheco J. F., Robbins M. B., Schulenberg T. S., Stiles F. G., Stotz D. F., Zimmer K. J. A classification of the bird species of South America. Archived 2009-03-02 at the Wayback Machine. — South American Classification Committee, 2007.(անգլ.)(Ստուգված է 24 Հունվարի 2008)
  18. Sibley, Charles G.; Monroe, Burt L. 1990. Distribution and Taxonomy of the Birds of the World. Yale University Press. ISBN 0-300-04969-2.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  19. Ericson P. G. P.. Anderson C. L., Britton T., Elżanowski A.[en], Johansson U. S., Källersjö M.[es], Ohlson J. I., Parsons T. J., Zuccon D., Mayr G.[en] Diversification of Neoaves: integration of molecular sequence data and fossils (en) // Biology Letters : журнал. — L.: The Royal Society, 2006. — Vol. 2. — № 4. — P. 543—547. — ISSN 1744-9561. — doi:10.1098/rsbl.2006.0523 — PMID 17148284. Архивировано из первоисточника 2 Հոկտեմբերի 2017.(Ստուգված է 2 Հոկտեմբերի 2017)
  20. Vultur gryphus. Integrated Taxonomic Information System.(Ստուգված է 24 Հունվարի 2008)
  21. Ferguson-Lees, James; Christie, David A. (2001). Raptors of the World. Boston: Houghton Mifflin. ISBN 0-618-12762-3
  22. 22,0 22,1 Lutz, Dick (2002). Patagonia: At the Bottom of the World. DIMI Press, 71—74.
  23. Behavior of the Andean Condor. Archived 2006-12-19 at the Wayback Machine. Cleveland Metroparks Zoo.(Ստուգված է 24 Հունվարի 2008)
  24. Hilty, Stephen L. (1977). A Guide to the Birds of Colombia. Princeton University Press, 88. ISBN 0-691-08372-X
  25. BirdLife International (2004). «Vultur gryphus». 2006 IUCN Red List of Threatened Species IUCN 2006.(Ստուգված է 23 Հունվարի 2008)
  26. Blake, Emmet Reid (1953). Birds of Mexico: A Guide for Field Identification. University of Chicago Press, 262—263.
  27. Кондор андский (Vultur gryphus). Ленинградский зоопарк.
  28. Haemig, PD (2007). Ecology of Condors. Ecology Online Sweden.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  29. Habitat of the Andean Condor. Archived 2006-12-20 at the Wayback Machine. Cleveland Metroparks Zoo.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  30. Sibley, Charles G.; Monroe, Burt L. 1990. Distribution and Taxonomy of the Birds of the World. Yale University Press. ISBN 0-300-04969-2.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  31. Wehner, Ross; del Gaudio, Renee & Jankowski, Kazia (2007). Moon Peru. Avalon Travel, 180. ISBN 1-56691-983-5
  32. Hilty, Stephen L. (1977). A Guide to the Birds of Colombia. Princeton University Press, 88. ISBN 0-691-08372-X
  33. Andean Condor (Vultur Gryphus). National Geographic.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  34. Андский кондор (Vultur gryphus) Зооклуб.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  35. Snyder, Noel F. R.; Snyder, Helen (2006). Raptors of North America: Natural History and Conservation. Voyageur Press, 45. ISBN 0-7603-2582-0.(անգլ.)
  36. Muller-Schwarze, Dietland (2006). Chemical Ecology of Vertebrates. Cambridge University Press, 350. ISBN 0-521-36377-2
  37. Lutz, Dick (2002). Patagonia: At the Bottom of the World. DIMI Press, 71—74.
  38. Gomez, LG; Houston, DC; Cotton, P; Tye, A (1994). The role of greater yellow-headed vultures Cathartes melambrotus as scavengers in neotropical forest. Archived 2009-02-16 at the Wayback Machine. Ibis 136 (2): 193—196.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  39. Андский кондор (Vultur gryphus) Зооклуб.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  40. Andean Condor (Vultur Gryphus). Archived 2007-02-05 at the Wayback Machine. The Peregrine Fund.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  41. Tait, Malcolm (2006). Going, Going, Gone: Animals and Plants on the Brink of Extinction. Sterling Publishing, 22. ISBN 1-84525-027-3
  42. Whitson, Martha A; Whitson, Paul D. (1968). «Breeding Behavior of the Andean Condor (Vultur Gryphus)». The Condor 71: 73—75. Cooper Ornithological Society.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  43. Gailey, Janet; Bolwig, Neils (1973). «Observations on the Breeding Behavior of the Andean Condor (Vultur Gryphus)». The Condor 75: 60—68. Cooper Ornithological Society.(Ստուգված է 26 Հունվարի 2008)
  44. Friends of the Zoo. Andean Condor. Smithsonian National Zoological Park.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  45. Lutz, Dick (2002). Patagonia: At the Bottom of the World. DIMI Press, 71—74.
  46. Fjeldså, Jon; Krabbe, Niels (1990). Birds of the High Andes. Apollo Books, 90. ISBN 87-88757-16-1
  47. Haemig, PD (2007). Ecology of Condors. Ecology Online Sweden.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  48. Friends of the Zoo. Andean Condor. Smithsonian National Zoological Park.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  49. Андский кондор (Vultur gryphus) Зооклуб.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  50. Hilty, Stephen L. (1977). A Guide to the Birds of Colombia. Princeton University Press, 88. ISBN 0-691-08372-X
  51. Cisneros-Heredia, Diego F. (2006): Notes on breeding, behaviour and distribution of some birds in Ecuador. Bull. B.O.C. 126(2): 153—164.
  52. Donazard, José A; Feijoo, Juan E. (2002). «Social structure of Andean Condor roosts: Influence of sex, age, and season». The Condor 104 (1): 832—837. Cooper Ornithological Society.(Ստուգված է 29 Հունվարի 2008)
  53. 53,0 53,1 BirdLife International (2004). «Vultur gryphus». 2006 IUCN Red List of Threatened Species IUCN 2006.(Ստուգված է 23 Հունվարի 2008)
  54. Species Profile: Andean Condor. Archived 2009-03-03 at the Wayback Machine. United States Department of Fish and Wildlife.(Ստուգված է 26 Հունվարի 2008)
  55. Reading R.P., Miller B. Endangered Animals: A Reference Guide to Conflicting Issues. — Greenwood Press, 2000. — P. 16. — ISBN 0-313-30816-0.(անգլ.)
  56. Beletsky L. Birds of the World. — JHU Press, 2006. — P. 70. — ISBN 0-8018-8429-2.(անգլ.)
  57. Tait, Malcolm (2006). Going, Going, Gone: Animals and Plants on the Brink of Extinction. Sterling Publishing, 22. ISBN 1-84525-027-3
  58. Андский кондор (Vultur gryphus) Зооклуб.(Ստուգված է 25 Հունվարի 2008)
  59. Roach, John (2004-07-22).(Ստուգված է 26 Հունվարի 2008)
  60. Tait, Malcolm (2006). Going, Going, Gone: Animals and Plants on the Brink of Extinction. Sterling Publishing, 22. ISBN 1-84525-027-3
  61. Werness H. B.. Continuum Encyclopedia of Animal Symbolism in Art. — Continuum International Publishing Group, 2004. — P. 103. — ISBN 0-8264-1525-3.(անգլ.)
  62. Mundkur, Balaji (1983). The Cult of the Serpent. SUNY Press, 129. ISBN 0-87395-631-1
  63. Mills, Alice; Parker, Janet; Stanton, Julie (2006). Mythology: Myths, Legends and Fantasies. New Holland Publishers, 493. ISBN 1-77007-453-8
  64. Andean Condor. Zoological Society of San Diego.(Ստուգված է 29 Հունվարի 2008)
  65. History of the Andean Condor. Archived 2006-12-19 at the Wayback Machine. Cleveland Metroparks Zoo.(Ստուգված է 27 Հունվարի 2008)
  66. MacDonald, Tina; MacDonald, Duncan. National Birds.(Ստուգված է 27 Հունվարի 2008)
  67. Kokotovic, Misha (2007). The Colonial Divide in Peruvian Narrative:Social Conflict and Transculturation. Sussex Academic Press, 49. ISBN 1-84519-184-6
  68. Turkuy (traditional dance from the imperial city of Cusco) Archived 2008-06-28 at the Wayback Machine. Our Dances and their origins.(Ստուգված է 27 Հունվարի 2008)
  69. Canción «El Cóndor Pasa» fue declarada patrimonio cultural de Perú (2004-04-13).(Ստուգված է 29 Հունվարի 2008)
  70. Мелодия «Полет кондора» признана национальным достоянием Перу Newsru.com.(Ստուգված է 29 Հունվարի 2008)
  71. Жюль Верн (1868) Дети капитана Гранта. — Л.: Лениздат, 1985