Կոլմար ֆոն դեր Գոլց, (գերմ.՝ Colmar von der Goltz) Գոլց փաշա (օգոստոսի 12, 1843(1843-08-12)[1][2][3][…], Պոլեսկ, Կալինինգրադի մարզ[4][5][6] - ապրիլի 19, 1916(1916-04-19)[1][2][3][…], Բաղդադ, Օսմանյան կայսրություն[7]), գերմանական ռազմական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ։ Օսմանյան կայսրության հետ կայզերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում եղել է Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը։ Նրա գլխավորությամբ է իրականացել գերմանական օրինակով թուրքական բանակի վերակազմումը։ Հետագա տարիներին հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Գերմանիայում։ 1909 թվականից եղել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1914 թվականից՝ թուրքական սուլթանի գեներալ համհարզ։ 1915 թվականի ապրիլից գլխավորել է թուրքական 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք գործում էին Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։