Կիմին Կիմ
Կիմին Կիմ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1992 (31 տարեկան) |
Մասնագիտություն | բալետի պարող |
Կիմին Կիմ, կորեացի բալետի արտիստ, Մարիինյան թատրոնի առաջատար մենապարող։ Ամերիկյան բալետի թատրոնի, Փարիզի ազգային օպերայի, Վիեննային պետական օպերայի հրավիրյալ մենապարող[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 28-ին Սեուլում (Հարավային Կորեա)[2]։ Մայրը երաժիշտ է, հայրը՝ քաղաքացիական ծառայող։ Եղբայրը՝ Կիվանը նույնպես բալետի արտիստ է, Կորեայի ազգային բալետի առաջատար մենապարող[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնմեկ տարեկանից սովորել է Վլադիմիր Կիմի և Մարգարիտա Կուլիկի դասարանում, ովքեր Մարիինյան թատրոնում իրենց աստղային կարիերան ավարտելուց հետո հրավիրվել էին Սեուլ դասավանդելու[3]։ Ավարտելով Կորեայի արվեստի ազգային համալսարանը վեց ամիս ստաժյոր է եղել Մարիինյան թատրոնի բալետային խմբում։ Այստեղ էլ նշել է իր նորամուտը, հանդես գալով «Կորսար» բալետում՝ Ալի դերում։
2012 թվականին Կրասնոյարսկում «Ասիայի երիտասարդ բալետ» թատերախմբի հետ ելույթ է ունեցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային երաժշտական փառատոնում։
Բազմիցս մասնակցել է Կազանում անցկացվող Ռուդոլֆ Նուրեևի անվան Դասական բալետի միջազգային փառատոնին։
2014 թվականին «Կրեմլի բալետ» թատերախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած բալետի III միջազգային փառատոնին։
2015 թվականի մարտին մասնակցել է Լոնդոնի Կոլիզեում կայացած «Ռուսական բալետի դեմքերը» գալա համերգին։
2015 թվականի հունիսին իր նորամուտն է նշել Ամերիկյան բալետի թատրոնում՝ որպես Սոլոր, «Բայադերկա» ներկայացման մեջ։
2018 թվականին Վիեննայի օպերայում կատարել է Ալբերտի դերը «Ժիզել» բալետում։
2012 թվականից հանդիսանում է Մարիինյան բալետային խմբի մենապարող, 2015 թվականից՝ առաջատար պարող (պրիմիեր)[2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ, «Ժիզել»,
- Սոլոր «Բայադերկա»,
- Արքայազն,«Քնած գեղեցկուհի»,
- «Կարապի լիճ»,
- Բազիլ, «Դոն Կիխոտ»,
- Ռոմեո, Մերկուցիո, «Ռոմեո և Ջուլիետ»,
- Արքայազն, «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկը),
- Ալի, «Կորսար»,
- Երիտասարդ, «Երիտասարդն ու մահը»,
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալետի միջազգային մրցույթների դափնեկիր.
- «Արաբեսկ» բալետի միջազգային մրցույթի Գրան պրի (Պերմ, 2012 թվական),
- «Youth America Grand Prix» միջազգային մրցույթի Գրան պրի (Նյու Յորք, 2012 թվական),
- «Պարի ոգի» մրցանակի դափնեկիր «Աստղ» անվանակարգում (Բալետի հանդես, 2015 թվական),
- «Ռուսաստան-մշակույթ» հեռուստաալիքի «Մեծ բալետ» նախագծի հաղթող (Ռենատա Շակիրովայի հետ միասին) (2016 թվական),
- «Benois de la Danse» մրցանակի դափնեկիր (2016 թվական)[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «World Of Ballet / Кимин Ким». worldofballet.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 2,0 2,1 «Кимин Ким». Кино-Театр.РУ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Как южнокорейский танцовщик Кимин Ким стал суперзвездой Мариинского театра». Собака.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Кимин Ким». www.mariinsky.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարցազրույց Կիմին Կիմի հետ(ռուս.)
- Հարցազրույց lapersonne.com կայքում(ռուս.)