Կարմեն Լաֆորետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն Լաֆորետ
իսպ.՝ Carmen Laforet
Ծննդյան անունիսպ.՝ susana oria
Ծնվել էսեպտեմբերի 6, 1921(1921-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Վախճանվել էփետրվարի 28, 2004(2004-02-28)[1][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՄախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[4]
Գրական անունmbbape messia
Մասնագիտությունգրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ժանրերվեպ
Պարգևներ
ԱմուսինՄանուել Սերեսալես Գոնսալես
ԶավակներԱգուստին Սերեսալես Լաֆորետ
 Carmen Laforet Վիքիպահեստում

Կարմեն Լաֆորետ Դիաս (իսպ.՝ Carmen Laforet Díaz, սեպտեմբերի 6, 1921(1921-09-06)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 28, 2004(2004-02-28)[1][2][3][…], Մախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի կին գրող, ում ստեղծագործական գործունեության ժամանակաշրջանը հիմնականում համընկել է ֆրանկոյական վարչակարգի ժամանակներին։ Համարվում է 20-րդ դարի իսպանական գրականության դասական, եվրոպացի կարևորագույն գրողներից մեկը, ով հարստացրել է էքզիստենցիալիզմի դպրոցի և իսպանական tremendismo ոճի գրականությունը։ Եղել է նաև առաջին դետեկտիվ վեպի հեղինակը իսպանական գրականության պատմության մեջ։ Կարմեն Լաֆորետի ամենահայտնի երկը «Ոչինչը» (Nada) վեպն է, որի համար 1944 թվականին արժանացել է Նադալի անվան մրցանակի (Premio Nadal)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմենը ծնվել է Բարսելոնայում։ Երկու տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանարյան կղզիներ, որտեղ անց է կացրել իր մանկությունը[5]։ Տասներկու տարեկանում կորցրել է մորը։ Հոր երկրորդ կինը՝ իր խորթ մայրը, խոր հակակրանք է միայն առաջացրել․ դա հետագայում արտացոլվել է Լաֆորետի մի շարք երկերում։ 1939 թվականին Կարմենը եկել է Բարսելոնա, ընդունվել համալսարան, որտեղ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ 1942 թվականին տեղափոխվել է Մադրիդ և Կամպլուտենսե համալսարանում սկսել է իրավունք ուսումնասիրել, բայց երկրորդ կուրսից դուրս է եկել բուհից՝ ամբողջովին գրական աշխատանքի նվիրվելու նպատակով, և 1944 թվականի հուվար-սեպտեմբեր ամիսներին գրել է իր առաջին վեպը՝ Nada-ն, որի համար Editorial Destino-ն նրան շնորհել է Էուխենիո Նադալի անվան մրցանակ[6][7], իսկ Իսպանիայի թագավորական ակադեմիան՝ Ֆաստենրատի անվան մրցանակ (Premio Fastenrath, 1948)։

Կարմենը 1946 թվականին ամուսնացել է ժուռնալիստ և գրաքննադատ Մանուել Սերեզալեսի հետ, ումից ունեցել է հինգ երեխա։ Նրանց խնամքի ու դաստիարակության կապակցությամբ ընդմիջել է իր գրական գործունեությունը և միայն մի քանի տարի անց հրատարակել իր հաջորդ երկը՝ La isla y los demonios վեպը։ 1951 թվականին կաթոլիկություն է ընդունել։ Կրոնի, հավատքի, դավանանքի հետ առնչվող հոգեբանական քննությունն արտացոլված է նրա «La mujer nueva» («Նոր կինը») վեպում, որի համար 1955 թվականին արժանացել է Premio Menorca de Novela, 1956 թվականին՝ Premio Nacional de Literatura (ներկայումս՝ Սերվանտեսի անվան) մրցանակի։ Լաֆորետը մտադրվել էր գրել Tres pasos fuera del tiempo խորագրով եռագրություն, սակայն իր կենդանության օրոք հասցրել է հրատարակել միայն դրա առաջին մասը՝ «Արևի հարված» վեպը (La insolación)[8]։

1956 թվականին գրողն այցելել է Միացյալ Նահանգներ, հեղինակել ուղեգրական բնույթի երկեր, ծանոթացել վտարանդի գրող Ռամոն Սենդերի հետ[9], հետագայում բազմաթիվ նամակներ գրել ու ստացել նրանից[10]։ Կյանքի վերջին տարիներին (հատկապես՝ 1970 թվականին տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո) հոգեբանական ծանր դրության մեջ է հայտնվել, հեռացել հասարակական, հանրային կյանքից։ Շուրջ 20 տարի տառապելով Ալցհայմերի հիվանդությունից[11]՝ 82 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն Մադրիդ ինքնավար համայնքի Մախադաոնդա քաղաքում։

Կարմեն Լաֆորետն իր ստեղծագործությամբ ճանապարհ է հարթել բազմաթիվ իսպանացի կին գրողների համար[12]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nada[13] (1944), novel.
  • La isla y los demonios (1952), novel.
  • El piano (1952), novel.
  • La muerta (1952), short stories.
  • Un noviazgo (1953), short novel.
  • El viaje divertido (1954), short novel.
  • La niña (1954, short novel.
  • Los emplazados (1954), short novel.
  • La llamada (1954), story.
  • La mujer nueva (1955), novel.
  • Un matrimonio (1956), novel.
  • Gran Canaria (1961), essay.
  • La insolación (1963), novel.
  • Paralelo 35 (1967), travel book.
  • La niña y otros relatos (1970), stories.
  • Artículos literarios (1977), a collection of articles.
  • Mi primer viaje a USA (1981) essay.
  • Rosamunda, story included in Cuentos de este siglo, Encinar, Ángeles (ed.), Barcelona, 1995.
  • Al colegio, story included in Madres e hijas, Freixas, Laura (ed.), Barcelona, 1996.
  • Al volver la esquina (2004), posthumous novel. Continues the story of La insolación.
  • Carta a Don Juan (2007), a compilation of all her short stories.
  • Romeo y Julieta II (2008), a compilation of her love stories.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 https://dbe.rah.es/biografias/11533/carmen-laforet-diaz
  5. Michael Eaude, "Obituary: Carmen Laforet", The Guardian (London), 5 March 2004. Online article retrieved 2012-0426.
  6. "Carmen Laforet | Spanish author". Encyclopædia Britannica. Retrieved 2016 թ․ մայիսի 12.
  7. Nagroda przyznawana młodym talentom literackim, w Hiszpanii porównywalna znaczeniem z francuską Nagrodą Goncourtów.
  8. Część druga (Al volver la esquina) przesłana do cenzury w 1964, wycofana została przez autorkę i wydana dopiero pośmiertnie przez jej dzieci (2004); część trzecia (Jaque mate) nigdy nie została napisana.
  9. Ramón José Sender (1902-1982) – jeden z czołowych hiszpańskich pisarzy emigracyjnych o tendencji lewicowej, autor dziewięcioksiągu Crónica del alba (1942-66). Por. Beata Baczyńska, dz. cyt. poniżej, s. 468.
  10. 76 listów opublikowanych zostało dopiero przez córkę – Cristinę Cerezales pt. Puedo contrar contigo (2003).
  11. Schyłkowy okres życia przedstawiła Cristina Cerezales w wydanym pośmiertnie tomie Música blanca (2009).
  12. B. Baczyńska, dz. cyt. poniżej, s. 475.
  13. Eberstadt, Fernanda (2007 թ․ ապրիլի 13). "Carmen LaForet's 'Nada': A young woman's take on a sordid world". The New York Times. ISSN 0362-4331. Retrieved 2016 թ․ մայիսի 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]