Կատուների սրճարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրճարան Ճապոնիայի Կիոտո քաղաքում

Կատուների սրճարան, վայր, որտեղ կատուների սիրահարները կարող են տեսնել այդ տնային կենդանիներին և խաղալ նրանց հետ։

Առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն տանտերերը տարբեր պատճառներով վարձակալներին թույլ չեն տալիս պահել տնային կենդանիներ, հատկապես կատուներ։ Կատուների սրճարան ստեղծելու հիմնական պատճառներից մեկն էլ հենց այն էր,որ բավարարեն մարդկանց ձգտումը դեպի այդ կենդանիները։ Մարդկանց ու կենդանիների միջև այդպիսի շփումն ունի դրական կողմեր, քանի որ տնային կենդանիները պարտավորեցնում են իրենց սեփականատիրոջը մի շարք պարտավորություններ։

Աշխարհում առաջին կատուների սրճարանը բացվել է Թայվանում՝ 1998 թվականին, և տեղակայված է Թայբեյ քաղաքում։ Այն դարձել է ճանաչված վայր և գրավել է Ճապոնիայի զբոսաշրջիկներին։ Նմանատիպ սրճարան առաջին անգամ Ճապոնական կղզու վրա բացվել է Օսակայում[1]։ 2004 թվականին։ Հետագայում նմանատիպ սրճարաններ բացվել են տարբեր քաղաքներում և ներկայումս միայն Տոկիոյում գոյություն ունի մի քանի տասնյակ սրճարան։ Ճապոնական սրճարաններում ժամավճարի դիմաց կարող են խաղալ յուրաքանչյուր կատվի հետ և կերակրել նրան։

Տարբեր երկրների կատուների սրճարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարան Ռուսաստանում՝ Նովոսիբիրսկում
Սրճարան ԱՄՆ-ում՝ Նյու-Յորքում

Առաջին եվրոպական կատուների սրճարանը՝ «Կատուների հանրապետությունը», բացվել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում[2], մեկ տարի հետո՝ Վիեննայում (2012 թվական), հետագայում նրանք հայտնվել են Գերմանիայի քաղաքներում՝ Մյունխենում[3], Բեռլինում և Քյոլնում։ Ֆրանսիայում առաջին սրճարանները բացվել են Փարիզում[4] (2013 թվական) և Լիոնում[5] (2014 թվական)։ 2014 թվականի հոկտեմբերին Բալթիկում առաջին կատուների սրճարանը բացվել է Վիլնյուսում[6]։ 2015 թվականին նմանատիպ սրճարան բացվել է Ռիգայում[7]։

Բելգիայում կատուների սրճարանի մասին ըմբռնումը փոխել են՝ 2016 թվականի հուլիսին Գենտում բացվել է կատուների սրճարան, որտեղ ապրում են կատուներ՝ անտուն կենդանիների ապաստարանից։ Սրճարանի սեփականատերերն ասում են, որ դա օգուտ է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին՝ մարդիկ կարող են սրճարանից վերցնել և տուն տանել իրենց հավանած կատուներին՝ լրացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ որի՝ նոր տերը պարտավորվում է լավ խնամել իր կենդանուն։ Գենտի կատուների սրճարաններին անվանում են DreamCATchers. սրճարանի առաքելությունը նրանում է, որ կատարվեն անտուն կատուների երազանքները՝ նոր տուն ունենալու հետ կապված։ Գենտի կատուների սրճարանների առաջին աշխատանքային ամսվա ընթացքում 4 կատու գտել է իր նոր տունը[8][9]։ ԱՄՆ-ում առաջին կատուների սրճարանը բացվել է 2014 թվականին՝ Նյու Յորքում։

Ռուսաստանում կատուների համար սրճարաններ բացի Սանկտ Պետերբուրգից կան նաև Մոսկվայում[10][11]։ (2015 թվականից), Եկատերինբուրգում, Կազանում, Սամարայում, Վորոնեժում, Սարատովում[12] և այլ մեծ քաղաքներում։ Էրմիտաժում գոյություն ունի «Էրմիտաժի կատուների ընկերների ակումբ», որի անասնաբուժը՝ Աննա Կոնդրատևան, ստեղծել է «Կատուների հանրապետություն» սրճարանը[13]։

2015 թվականի օգոստոսին բացվել է «Cat Cafe»՝ Ուկրաինայում՝ Չերկասիում, որտեղ բնակվում են 14 կատուներ[14]։

2016 թվականին Սանկտ Պետերբուրգում բացվել է երկրորդ կատուների սրճարանը՝ «Կատուների հանրապետությունը»։ Այնտեղ մուտքը իրականացվում է կամավոր նվիրատվությամբ («donation»): Այդտեղից յուրաքանչյուր կատվին կարող են տանել իրենց հետ տուն[15]։

2017 թվականի հունվարին Նիժնի Նովգորոդում բացվել է «Мурррчим» կատուների սրճարան, որտեղ ապրել է մետավորապես 100 կատու։ Սրճարանը ստեղծվել է ապաստարանի բազայի վրա[16]։

2018 թվականի օգոստոսին Կիշինևում բացվել է առաջին «Cats Cafe» կատուների սրճարանը՝ Մոլդովայի Հանրապետությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кошачье кафе в Осаке». MIUKI MIKADO • Виртуальная Япония (ռուսերեն). 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Как открыть котокафе». womenbz.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  3. Fuchs, Florian (2013 թ․ հունիսի 4). «Am Katzentisch». sueddeutsche.de (գերմաներեն). 0174-4917. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  4. Restaurant avec des chats (ֆր.)
  5. Le premier café à chats de Lyon vient d’ouvrir (ֆր.)
  6. žinios, Verslo. «Vilniaus centre kurs kačių kavinę». vz.lt (լիտվերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  7. «В кошачьем раю: в Риге открылось первое в своем роде «котокафе» Minka». 18.02.2015.
  8. «Гид в Генте Анна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «DreamCATchers – Adopt don't Shop!» (ֆլամանդերեն). wearedreamcatchers.be. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Котокафе «Котики и люди» открылось на Садовой-Самотёчной». Город: Афиша. 2015 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  11. Аль-Сальхани, М. (2015 թ․ մայիսի 8). «Без кота и жизнь не та, или Зачем москвичам котокафе». Мир24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  12. «Котокафе |Mr. Moore| Антикафе Воронеж». vk.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  13. «Кошачье кафе в Санкт-Петербурге». Неизвестная планета (ռուսերեն). www.terra-z.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  14. «В Черкассах можно выпить кофе и успокоить нервы в кошачьей компании». Сегодня.ua. 2015 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. «Крупнейшее в Европе кошачье кафе открылось в Петербурге». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  16. «Новое котокафе «Мурррчим» открывается в Нижнем Новгороде». Открытый Нижний. 2016 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]