Քատիբ Յասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կատեբ Յասինից)
Քատիբ Յասին
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1929(1929-08-02)[1][2] կամ օգոստոսի 6, 1929(1929-08-06)[3]
ԾննդավայրԿոնստանտինա, Daïra of Constantine, Constantine Province, Ալժիր
Մահացել էհոկտեմբերի 28, 1989(1989-10-28)[4][5][6][…] (60 տարեկան)
Մահվան վայրԳրենոբլ կամ La Tronche[3]
ԳերեզմանEl Alia Cemetery
Քաղաքացիություն Ալժիր
Կրոնաթեիզմ
ԵրկերNedjma?
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, լրագրող և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAmazigh Kateb?
Ստորագրություն
Изображение автографа
 Kateb Yacine Վիքիպահեստում

Քաթիբ Յասին (անգլ.՝ Kateb Yacine), իրական անունը` Մուհամմադ Խալլութի (անգլ.՝ Mohammed Khellouti, օգոստոսի 2, 1929(1929-08-02)[1][2] կամ օգոստոսի 6, 1929(1929-08-06)[3], Կոնստանտինա, Daïra of Constantine, Constantine Province, Ալժիր - հոկտեմբերի 28, 1989(1989-10-28)[4][5][6][…], Գրենոբլ և La Tronche[3]), ալժիրցի գրող, բանաստեղծ և դրամատուրգ։ Շատ հայտնի է նրա «Նեջմա» վեպը, որի շնորհիվ Քաթիբ Յասինը համարվում է ալժիրյան գրականության հիմնադիր[7][8][9]։

Կենսագրություն և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաթիբ Յանսինը ծնվել է 1929 թվականին, Կոնստանտինայում։ Նա ծագում է կրթված ֆրանսախոսող ընտանիքից, սկզբում հաճախել է ավանդական մուսուլմանական դպրոց, իսկ հետո` ֆրանսիական լիցեյ[10][11]։ 1945 թվականի մայիսի 8-ին, 15-տարեկան հասակում, մասնակցել է ժողովրդի ըմպոստացմանը Սետիֆում[7]։ Ըմբոստությունը դաժանորեն ճնշվում է, տասնյակ հազարավոր ալժիրցիներ սպանվում են, իսկ Քաթիբ Յասինի մայրը խելագարվում է[7]։ Նա բանտարկվել է և չորս ամիս անցկացրել բանտում, իսկ ազատումից հետո նա դուրս է մնացել լիցեյից[11][12]։ Հետագայում այդ փորձը դառնում է որոշիչ նրա հետագա գործունեության համար[7][8]։

Քաթիբ Յասինը ուսումը շարունակում է Աննաբայում, հետո` Ֆրանսիայում[11]։ 1946 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծական առաջին` «Soliloque» ժողովածուն։ 1948-ից 1950 թվականներին լրահաղորդ է եղել Alger républicain-ում։ 1950 թվականին, հոր մահից հետո որոշ ժամանակ աշխատել է նավահանգստի բեռնափոխադրող[13]։ 1951 թվականին հեռանում է Ալժիրից և մեկնում է Ֆրանսիա[11]։ Այնտեղ 1956 թվականին հրապարակվել է նրա «Նեջմա» վեպը[11]։ Հաջորդող տարիներին Քաթիբ Յասինը շատ էր ճանապարորդում դեպի Իտալիա, Բելգիա, Գերմանիա, Թունիս, Շվեյցարիա, Ռուսաստան, Հունաստան և այլ ուրիշ երկրներ, Ալժիր է վերադառնում միայն 1970 թվականին[7][11][12]։ Այնտեղ նա ստեղծում է սեփական` ACT, «Action culturelle des travailleurs» թատերախումբը, որի հետ ներկայացումներ էր տալիս, զուգակցելով դերասանական խաղը, երաժշտությունը և պարը[10]։

1989 թվականին գրողը մահանում է Գրենոբլում, լեյկեմիայից[13]։ Նրա աճյունը թաղվել է Էլ Ալիա գերեզմանատանը, Ալժիրում[10]։

Քաթիբ Յասինի գրական աշխատանքը, որը գրվել է հիմնականում ֆրանսերեն, խիստ կապված է Ալժիրի պատմության և մշակույթի հետ և ունի վառ արտահայտված հակագաղութային բնավորություն։ Եվրոպայից վերադառնալով Ալժիր` նա սկսում է գրել օրախնդրական, բանավիճական պիեսներ` խոսակցական արաբերեն լեզվով, որպեսզի մոտ լինի հասարակ ժողովրդին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France Record #11930322m // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Marina Da Silva (2009). «Kateb Yacine, l'éternel perturbateur». Monde diplomatique (ֆրանսերեն).
  8. 8,0 8,1 «Kateb Yacine». Britannica (անգլերեն).
  9. «Yacine Kateb». Dictionnaire mondial des littératures (ֆրանսերեն). Larousse.
  10. 10,0 10,1 10,2 René Gallissot. «KATEB Yacine». Dictionnaire biographique Maitron (ֆրանսերեն).
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Kateb Yacine». Éditions du Seuil (ֆրանսերեն).
  12. 12,0 12,1 Jean-Louis Joubert. «Yacine Kateb». Universalis (ֆրանսերեն).
  13. 13,0 13,1 Sayouba Traoré. «Kateb Yacine, un artiste majeur». RFI.fr (ֆրանսերեն).
  14. «Yacine Kateb». Encyclopédie Larousse (ֆրանսերեն).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քատիբ Յասին» հոդվածին։