Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա
| Կասպիական սամիթ | |
|---|---|
| Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա | |
| Պայմանագրի տիպ | միջազգային պայմանագիր |
| Ստորագրվել է — վայր |
օգոստոսի 12, 2018 Ղազախստան |
| Կողմեր | |
| Լեզու | ռուսերեն |
| Լեզուներ | ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն, ղազախերեն |
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա (ռուս.՝ Конвенция о правовом статусе Каспийского моря, պարս.՝ رژیم حقوقی دریای خزر), միջազգային պայմանագիր Ադրբեջանական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի միջև, որը կնքվել է 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացվող կասպիական միջկառավարական հանդիպման ընթացքում[1][2]։
Կոնվենցիան ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Կոնվենցիայի բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան փոխարինել է խորհրդա-իրանական 1921 և 1940 թվականների համաձայնագրերին։ Կոնվենցիայի համաձայն Կասպիցը, չնայած օվկիանոսի հետ անմիջական կապի բացակայության, ճանաչվում է ծով, այլ ոչ թե լիճ։ Այս որոշման համար հիմք է ծառայել վերջինիս կենսական նշանակությունը, ջրային ավազանի մեծությունը և իրավական կարգավորումը։
Կասպից ծովի ավազանի սահմանային բաժանումը կատարվում է միջազգային իրավունքի հիման վրա։ Ձկնորսության, գիտահետազոտական աշխատանքների կամ խողովակաշարների անցկացման գործընթացները կատարվում են մյուս բոլոր կողմերի համաձայնության դեպքում։ Բացի այդ, խողովակաշարերի անցկացման համար անհրաժեշտ է նաև երկրորդ կամ երրորդ պետության անմիջական թույլտվությունը։ Կոնվենցիան արգելում է ռազմածովային ուժերի տեղակայքումը Կասպից ծովում, ինչպես նաև Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Ղազախստանին և Թուրքմենստանին ճանաչում որպես ավազանի ծովային անվտանգության և ռեսուրսների կառավարման գլխավոր երաշխավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա կատեգորիայում։ |