Կառլ Պետերսոն Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Պետերսոն Շմիդտ
Karl Patterson Schmidt
Ծնվել էհունիսի 19, 1890(1890-06-19)[1]
Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1] (67 տարեկան)
Չիկագո
մահը պատահարից
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենդանաբան և հերպեսաբան
Հաստատություն(ներ)Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿոռնելի համալսարան[2] և Լեյք Ֆորիսթ քոլեջ[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Հայտնի աշակերտներՌոբերտ Ինգեր
Պարգևներ
 Karl Patterson Schmidt Վիքիպահեստում

Կառլ Պետերսոն Շմիդտ (անգլ.՝ Karl Patterson Schmidt, (հունիսի 19, 1890(1890-06-19)[1], Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1], Չիկագո)), ամերիկացի հերպետոլոգ, կենսաբան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Շմիդտը Ջորջ Շմիդի և Մարգարեթ Պետերսոնի որդին է։ Ջորջը Շմիդը եղել է գերմանացի պրոֆեսոր, ով Կառլի ծննդյան օրերին աշխատում էր Լեյք Ֆորիսթի ակադեմիայում։ Նրա ընտանիքը 1907 թվականին տեղափոխվել և ապրել է Վիսկոնսինում։ Նրանք աշխատել են Սթենլիի մոտակայքում[4], որտեղ Կառլի մայրը և ավագ եղբայրը 1935 թ. օգոստոսի 7-ի հրդեհին զոհ գնացին։ Ֆրանկլին Շմիդը՝ Կառլի եղբայրը, բնագետ էր և հայտնի Վայրի բնության ուսումնասիրման բնագավառում[5]։ Կառլ Շմիդտն ամուսնացել է Մարգարեթ Վայթմանի հետ 1919 թվականին, ունեցել են 2 որդի՝ Ջոնը և Ռոբերտը[6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թ. Կառլ Շմիդտն ընդունվել է Կոռնելի համալսարան, սովորել կենսաբանություն և աշխարհագրություն։ Լուիզիանայում գտնվող «Perdee Oil Company»-ում 4 ամսյա վերապատրաստման դասընթացի ժամանակ 1915 թ. հայտնաբերեց իր մեջ հերպետոլոգիայի բնագավառում ունեցած իր հետաքրքրությունները։ 1916 թ. նա ստացել Արվեստի բակալավրի աստիճան և կատարել իր առաջին երկրաբանական արշավանքը դեպի Սանտո Դոմինգո։ 1952 թ. նա Էռլհամ քոլեջի կողմից ստացել է պատվավոր դոկտորի աստիճան[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1916-1922 թթ. Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանում աշխատել է որպես հերպետոլոգիայի գիտաշխատող՝ ամերիկացի հայտնի հերպետոլոգ Մարի Դիքերսոնի և Գլեդվին Նոբելի գլխավորությամբ։ 1919 թ. նա կատարել է իր առաջին համատեղ արշավանքը դեպի Պուերտո Ռիկո, 1922 դարձել է Չիկագոյի Բնության պատմության թանգարանի սողունների և երկկենցաղների բաժնի գիտաշխատող-վարիչ։ 1937 թ. նա դարձել է «Copeia» ամսագրի խմբագիր՝ երկկենցաղների և ձկների վերաբերյալ թեմաներով, որտեղ գործունեություն է ծավալել մինչև 1949 թ.: 1938 թվականին նա զորակոչվել է Ամերիկյան բանակ։ 1941 թվականին դարձել է Ֆիլդի անվան թանգարանի կենդանաբանության գլխավոր ղեկավար, որտեղ նա մնացել է մինչև 1955 թվականը՝ թոշակառու դառնալը։ 1942-1946 թթ. նա American Society of Ichthyologists and Herpetologists (ASIH) կազմակերպության նախագահն էր։ 1953 թվականին նա կատարել է իր վերջին արշավանքը դեպի Իսրայել։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

A green snake's head is prominent for a coiled snake facing the camera.
Շմիդը մահացել է Բումսլանգ տեսակի օձի խայթոցից

Կառլ Շմիդտի անունով կոչվող տեսակներ և ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկենցաղների և սողունների շատ տեսակներ և ենթատեսակներ անվանվել են ի պատիվ Կառլի[7][8]՝ տվյալ բնագավառում նրա ունեցած ներդրումների և ուսումնասիրությունների համար.

Կառլի կողմից բնութագրված տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Շմիդտը հեղինակ է ավելի քան 200 հոդվածների և գրքերի, այդ թվում՝ «Living Reptiles of the World», որը դարձել է միջազգային բեսթսելլեր

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 Amphibians and Reptiles Collected by The Smithsonian Biological Survey of the Panama Canal Zone
  • 1934 Homes and Habits of Wild Animals
  • 1938 Our Friendly Animals and When They Came
  • 1941 Field Book of Snakes of the United States and Canada with Delbert Dwight Davis
  • 1949 Principles of Animal Ecology with Warder Clyde Allee (1885–1955) and Alfred Edwards Emerson
  • 1951 Ecological Animal Geography: An Authorized, Rewritten edition with Warder Clyde Allee, based on Tiergeographie auf oekologischer Grundlage by Richard Hesse. 2nd, John Wiley & Sons, New York
  • 1953 A Check List of North American Amphibians and Reptiles
  • 1957 Living Reptiles of the World with Robert F. Inger

Այլ հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schmidt, Karl P. 1925. New Reptiles and a salamander from China. American Museum Novitates No. 157[9]
  • Schmidt, Karl P. 1930. Reptiles of Marshall Field North Arabian desert expeditions, 1927–1928. Field Museum of Natural History Publication 273, Zoological series vol. 17, no. 6., p. 223-230.[11]
  • Schmidt, Karl P. and Shannon, F. A. 1947. Notes on amphibians and reptiles of Michoacan, Mexico. Fieldiana Zool. 31:63–85[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.gf.org/fellows/all-fellows/karl-p-schmidt/
  3. https://plus.si.cobiss.net/opac7/conor/11632995
  4. Myers, Charles W. (2000)։ «A History of Herpetology at the American Museum of Natural History»։ Bulletin of the American Museum of Natural History 252: 5–225 (19–20)։ doi:10.1206/0003-0090(2000)252<0001:AHOHAT>2.0.CO;2։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-20-ին։ Վերցված է 2015-06-02 
  5. cite journal|author=Leopold, Aldo |url=http://sora.unm.edu/node/125981%7Cjournal=Wilson(չաշխատող հղում) Bulletin|volume=48|issue=3|pages=181–186|title=Franklin J. W. Schmidt|authorlink=Aldo Leopold
  6. 6,0 6,1 Emerson Alfred E. (May 1958)։ «K. P. Schmidt-Herpetologist, Ecologist, Zoogeographer»։ Science։ 3307 127 (3307): 1162–1163։ PMID 17771483։ doi:10.1126/science.127.3307.1162 
  7. Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael. 2011. The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. ISBN 978-1-4214-0135-5. ("Schmidt, K.P.", p. 236)
  8. The Reptile Database. www.reptile-database.org.
  9. 9,0 9,1 Schmidt Karl P. (փետրվարի 13, 1925)։ «New reptiles and a salamander from China»։ American Museum Novitates (157): 1–6։ Վերցված է օգոստոսի 8, 2012 
  10. Schiøtz Arne (2004)։ «Leptopelis parvus»։ IUCN 2012. IUCN Red List of Threatened Species. Version 2012.1.։ IUCN։ Վերցված է օգոստոսի 30, 2012 
  11. «Field Museum Library»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2012 
  12. Schmidt Karl P., Shannon, F.A. (Feb 1947)։ «Notes on amphibians and reptiles of Michoacan, Mexico»։ Fieldiana: Zoology 31 (9): 63–85։ Վերցված է հոկտեմբերի 12, 2012