Բումսլանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բումսլանգ
Dispholidus typus.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ[1]
Կարգ Squamata
Ընտանիք Լորտուներ
Ցեղ Բումսլանգներ
(Dispholidus Duvernoy, 1832)[1]
Տեսակ Բումսլանգ
Լատիներեն անվանում
Dispholidus typus
A. Smith
Հոմանիշներ
  • Bucephalus typus (A. Smith, 1829)
  • Dispholidus typus (Boulenger, 1896)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 46294
EOL 455553


Բումսլանգ (լատ.՝ Dispholidus typus) կամ աֆրիկյան բումսլանգ[2], սողունների տեսակ լորտուների ընտանիքից։ Թունավոր սողուն է։ Բումսլանգների ցեղի միակ ներկայացուցիչն է։ Անվանումը ծագել է աֆրիկաանս Boomslang բառից, որը թարգմանաար նշանակում է «փայտե օձ»։ Այս կենդանին մտնում է աշխարհի ամենաթունավոր սողունների տասնյակի մեջ։ Նրա թույնի տոքսիկությունը 2 անգամ գերազանցում է հնդկական կոբրայի թույնին[2]։ Տսնյակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն առանձնյակներն ունեն 1,2-1,5 մ երկարություն[1], առավելագույնը՝ 2 մ[4]։ Հազվադեպ կարող է հասնել 3 և ավելի մետր երկարության։ Մարմինը բարակ է, գլուխը՝ փոքր։ Աչքերը գլխի չափերի հետ համեմատած մեծ են։ Աչքի ծիածանաթաղանթը վառ կանաչ է։ Կենդանու մարմինը հիմնականում միագույն է։ Մարմինը կարող է լինել ամբողջությամբ կանաչ գունավորմամբ, ինչպես նաև՝ կանաչ-սև բծերով։ Հանդիպում են նաև այլ գունավորումներով։ Որովայնային հատվածները կանաչադեղնավուն են կամ դեղին։ Բումսլանգի գույնը կախված է միջավայրից, որտեղ կենդանին ապրում է։ Գունավորման միջոցով նա կարողանում է ձուլվել բնությանը և թաքնվել՝ սպասելով իր զոհին։ Սովորաբար այս գիշատիչները թաքնվում են ճյուղերի արանքներում։

Ի տարբերություն այլ օձերի, աֆրիկյան բումսլանգի ատամների դասավորությունը թույլ չի տալիս կենդանուն մեծ սնունդ որսալ։ Ավելի հեշտ է լինում բռնել ավելի փոքր կենդանի և թույնը ներարկել։ Ատամները ամբողջական չեն. դրանք պատված են ոչ հաստ եղջերաթաղանթով, որով էլ հոսում է թույնը։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր կենդանի է։ Բումսլանգն անմիջապես հարձակվում է վտանգի դեպքում[2]։ Ոչ ճիշտ քայլը կամ կտրուկ շարժումը կարող է մահացու խայթոցի պատճառ հանդիսանալ։ 1957 թվականին այդպիսի դեպք պատահեց ամերիկացի գիտնական, կենսաբան, սողունների մասնագետ-հետազոտող Կառլ Շմիդտի հետ։ Հայտնի և փորձռու գիտնականը փորձել էր բռնել բումսլանգին, բայց արագաշարժ սողունը հասցրել էր խայթել։ Կառլ Շմիդտը մահացել էր, բայց թողել էր խայթոցից հետո ունեցած իր զգացողությունների մասին գրառումներ[2]։

Վերջին 5 տարիների ընթացքում աֆրիկյան բումսլանգի խայթոցից մահացել է 23 մարդ[5]։

Ակտիվ վարք են ցուցաբերում առավոտյան։ Շատ լավ սողում է ծառերի վրայով, որի հետ էլ կապված է նրա անվանումը։ Ծառերի ճյուղերի վրայով սողալով կարողանում են որսալ տարածքում հանդիպող թչուններին. մի կտրուկ ցատկով հարձակվում են զոհի վրա, թույնը ներարկում զոհի մարմնի մեջ։ Առնվազն մեկ րոպե անց թռչունը դադարում շարժվել, որից հետո բումսլանգը ընդունում է սնունդը։ Բացի թռչունները, աֆրիկյան բումսլանգը հաճախ որսում է գորտեր, մողեսներ, դոդոշներ, խոշոր թրթուրներ և այլ փափկամարմիններ։

Երբեմն նրանք մտնում են թռչունների բները՝ ձվադրելու համար։ Եթե տարածքում թռչնաբներ չեն լինում, սողունը մտնում է ծառի փչակները կամ հողի վրա է ձվադրում՝ ծածկելով դրանք տերևներով։ Ձվադրում է 8-27 ձու, որոնցից դուրս են գալիս 30-38 սմ երկարությամբ ձագեր։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են Հարավային և Հարավարևելյան Աֆրիկայում։ Այստեղ բումսլանգները լայն տարածում ունեն, այնպես որ բոլոր վայրերը բնակեցված են նրանց առանձնյակներով։ Հանդիպում են կիսաանապատներում, չորային սավաննաներում, խոնավ անտառներում և մացառուտներում։ Բնակվում են Սահարա անապատում[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]