Կապույտ ճպուռ
Կապույտ ճպուռ | |
![]() Կապույտ ճպուռ | |
![]() Կապույտ ճպուռ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Շերեփագիներ (Aeshnidae) |
Ցեղ | Aeshna |
Տեսակ | Կապույտ ճպուռ (A. cyanea) |
Միջազգային անվանում | |
Aeshna cyanea | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կապույտ ճպուռ (լատ.՝ Aeshna cyanea), շերեփագիների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
67-76 մմ երկարությամբ խոշոր ճպուռ է։ Սև կամ երկնագույն է` բաց կանաչավուն կամ դեղնականաչավուն զարդանախշով։ Կրծքի կողքերը ունեն լայն, շեղ դասավորված բաց գույնի զոլեր, կուրծքը վերևից բաց գույնի բծերով է։ Փորիկի հատվածների բծերը կարճ են և լայն, իսկ 9-10-րդ հատվածները միացած են մեկ ամբողջական տրամակապով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպայում, Ալժիրում, դեպի արևելք՝ մինչև Ուրալ։ Կովկասում և Հարավային Կովկասում գտնվում են տեսակի արեալի ռելիկտային հատվածները։ Հայաստանում հայտնի է միայն Պարզ լճի շրջակայքից՝ Դիլիջան քաղաքի մոտ (Տավուշի մարզ)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է անտառային գոտու կանգնած ջրով ոչ մեծ ջրամբարներում։ Երկու տարվա ընաթացքում զարգանում է կանգնած ջրով ոչ մեծ ջրամբարներում։ Ձվադրում է ջրի ափամերձ շրջանում, երբեմն՝ խոնավ մամուռի մեջ։ Եվրոպայում թռիչքը դիտվում է հունիսի սկզբից մինչև հոկտեմբեր։ Հայաստանում հայտնաբերվել է օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեալի ռելիկտային հատվածում գտնվող ծայրահեղ հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Հայտնաբերման միայն մեկ նշում է հայտնի։
Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանվում են «Դիլիջան» ազգային պարկում[1]։
Կինը ուտում է կրետ, Vespula vulgaris
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|