Կամո Հովհաննիսյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1945(1945-09-23) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1966) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1972)
Պարգևներ

Կամո Գեդեոնի Հովհաննիսյան (սեպտեմբերի 23, 1945(1945-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ջութակահար։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Հովհաննիսյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիա։

1966-1967 թվականներին դասավանդել է Դիլիջանի երաժշտական դպրոցում (ջութակի դասարան)[1], 1977-1982 թվականներին՝ Երևանի № 10 դպրոցի, 1982-1999 թվականներին՝ Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցների տնօրեն և ջութակի դասատու։ 1999-2014 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 2014-2018 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։

Մասնակցել է միջազգային հյուրախաղերի, համապետական միջոցառումների, ընդգրկվել պետական հանձնաժողովների կազմում։

Հովհաննիսյանի ղեկավարությամբ ընդլայնվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը, բեմադրություններով հանդես են եկել հանրահայտ ռեժիսորներ և բալետմայստերներ (Յ. Գրիգորովիչ և ուրիշներ), ստեղծվել են Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա. Խաչատրյանի «Գայանե», Ջ. Վերդիի «Աիդա», «Տրավիատա», «Տրուբադուր», Վ. Բելինիի «Նորմա», Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ», Ս. Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Ս. Վ. Ռախմանինովի «Ալեկո» և այլ օպերաների, նաև բալետների բեմադրություններ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։