Կաղապար:ԸԻ/Շաբաթ 52, 2023 թ.
Արտաքին տեսք
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- դեկտեմբերի 21-ին Պրահայի Կառլի համալսարանի Արվեստի ֆակուլտետում հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ կասկածյալը։
- դեկտեմբերի 6-ին Թայմ ամսագրի ամսագիրը Թեյլոր Սվիֆթին (լուսանկարում) ճանաչել է 2023 թվականի «Տարվա մարդ», նա երկրորդ անգամ է հայտնվել ամսագրի «Տարվա մարդ» շապիկին։
- դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները և «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած Սիմոն Զախարովը` ոստիկանական ուժի կիրառմամբ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնում և համայնքի ղեկավար են ընտրում խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
- նոյեմբերի 20-ին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը արժանացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալի։
- նոյեմբերի 19-ին Արգենտինայի նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։
- նոյեմբերի 17-ին Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը անվանակոչվել է Վարդան Գրեգորյանի անունով։
- Նոյեմբերի 2-ին թողարկվել է The Beatles-ի «Now and Then» սինգլը, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով՝ հիմնված Ջոն Լենոնի արխիվային դեմո ձայնագրության վրա։
Վերջերս մահացածներ՝ Թոմ Ուիլքինսոն • Նորայր Առաքելյան • Գաստոն Գլոք • Ժակ Դելոր • Նիկոլայ Ղազարյան • Օթար Իոսելիանի • Ռայան Օ’Նիլ • Հենրի Քիսինջեր