Now and Then (The Beatles)
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկատվությունը, իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, կարող է շատ արագ փոփոխվել, իսկ սկզբնական լրահոսային հաղորդագրությունները կարող են լինել ոչ արժանահավատ: |
«Now and Then» | |
---|---|
![]() | |
The Beatles-ի սինգլը | |
«1967–1970 (2023 Edition)» ալբոմից | |
Թողարկված | նոյեմբերի 2, 2023[1] |
Ձայնագրված | հոկտեմբերի 3, 2023[2],
|
Ժանր | |
Երգահան | Ջոն Լենոն |
Լեյբլ | Apple |
Պրոդյուսեր | Ջեֆ Լին, Փոլ ՄաքՔարթնի և Ջայլս Մարտին |
Now and Then (թարգմանաբար՝ Ժամանակ առ ժամանակ կամ Այժմ և հետո), The Beatles-ի երգն է, որն ի սկզբանե ձայնագրել է Ջոն Լենոնը՝ որպես սոլո դաշնամուր-վոկալ դեմո 1970-ականների վերջին։ Լենոնի մահից հետո այն համարվում էր «The Beatles»-ի հնարավոր երրորդ վերամիավորման սինգլը 1995 թվականի «The Beatles Anthology» ինքնակենսագրական վավերագրական նախագծի համար՝ «Free as a Bird»-ից և «Real Love»-ից հետո, սակայն հետաձգվեց մինչև 2022 թվականը։ Երգը թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի 2 -ին[7][8]։ Այն պարունակում է Փոլ ՄաքՔարթնիի և Ռինգո Սթարի նոր և Ջորջ Հարիսոնի 1995 թվականիցի չօգտագործված կիթառի ձայնագրությունները, և Լենոնի ձայնը «քաղված» սկզբնական ձայնագրոթյունից՝ օգտագործելով դեմիքսավորման տեխնոլոգիան, որն օգտագործել է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2021 թվականի «The Beatles. Get Back» վավերագրական ֆիլմի համար[9]։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենոնը երգը գրել է 1970-ականների վերջին։ Նա ձայնագրել է պարտիտուրի անավարտ ցուցադրական տարբերակը Նյու Յորքի «Դակոտա» շենքում գտնվող իր տանը։ Երգի բառերը բնորոշ են ավելի ուշ՝ Լենոնի կարիերայի երկրորդ կեսին գրված, ներողություն խնդրելու սիրային երգերին։ Երգի խոսքերը մասամբ են ավարտված, կան մի քանի տողեր, որոնք Լենոնն անավարտ է թողել ցուցադրական ժապավենի վրա։
The Beatles-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի հունվարին Լենոնի այրին ՝ Յոկո Օնոն Փոլ Մաքքարթնիին է նվիրել երկու ձայներիզներ, որոնք պարունակում էին երգերի տնային ձայնագրություններ, որոնք Լենոնը երբեք չի ավարտել կամ կոմերցիոն հրապարակել։ Ժապավեններից մեկի երգերը ներառում էին ի վերջո ավարտված և թողարկված «Free as a Bird » և «Real Love» երգերը։ Մյուս ժապավենի մյուս երկու երգերը՝ «Grow Old with Me» և «Now and then», պարունակվում էին «For Paul» ձայներիզում, որը Յոկո Օնոն նվիրել էր Մաքքարթնիին 1994 թվականին, երբ Լենոնը հետմահու ընդգրկվել էր Ռոքնռոլի փառքի սրահ[10][11]։ «Grow Old with Me»-ն արդեն թողարկվել էր 1984 թվականին հետմահու Milk and Honey ալբոմում, ուստի The Beatles-ն իր ուշադրությունը դարձրեց «Now and then»-ին։ 1995 թվականի մարտին խմբի մնացած երեք անդամները սկսեցին աշխատել երգի վրա՝ ձայնագրելով բեք թրեք, որը պետք է օգտագործվեր որպես օվերդաբ։ Այնուամենայնիվ, ընդամենը երկու օր հետո երգի վրա աշխատանքը դադարեցվել է, և երրորդ վերամիավորման սինգլի պլանները չեղարկվել են։
Պրոդյուսեր Ջեֆ Լինն ասել է, որ «Now and Then»-ի վրա աշխատանքը տևել է ընդամենը «մեկ օր, իրականում կես օրվա չաչարանք։ Երգն ուներ կրկներգ, բայց համարյա ոչ մի քառյակ։ Մենք ձայնագրեցինք բեք-թրեքի սևագիր տարբերակը, որը չավարտեցինք»։ Լրացուցիչ գործոնը, որը դրդեց հրաժարվել երգից, սկզբնական ձայնագրության տեխնիկական թերությունն էր։ Ինչպես «Իրական սեր»-ի դեպքում, Լենոնի ցուցադրության ընթացքում լսվում է 60 Հց ցանցային բզզոց։ Այնուամենայնիվ, «Now and Then»-ում այն նկատելիորեն ավելի բարձր էր, ինչը շատ ավելի դժվար էր դարձնում վերացնելը։
Նախագիծը հիմնականում դադարեցվել էր Ջորջ Հարիսոնի երգը չհավանելու պատճառով։ Ավելի ուշ հայտարարեց, որ Հարիսոնը Լենոնի ցուցադրական ժապավենն անվանել է «աղբ» («fucking rubbish»[12]։ Մաքքարթնին Q ամսագրին ասել է 1997 թվականին, որ «Ջորջ [Հարիսոնը] չի հավանել երգը։ The Beatles-ը դեմոկրատական խումբ է, և մենք դա չիրագործեծինք»[13]։ Չներկայացած մեկը The Daily Express-ին ասել է. «Ջորջը պարզապես չցանկացավ վերափոխել երգը, քանի որ հարցը մի փոքր վոկալ կամ մի քիչ բաս և հարվածային գործիքներ ավելացնելը չէր՝ այն ավարտելու համար։ Այս դեպքում իսկապես պետք էր երգը կառուցել»[14]։
«Now and Then» | |
---|---|
Ջոն Լենոնի սինգլը | |
Ժանր | ռոք, Փսիխոդելիկ երաժշտություն[15][16][17][…] և սոֆթ ռոք[15][16][17][…] |
Երգահան | Ջոն Լենոն |
Լեյբլ | Apple Records |
Պրոդյուսեր | Ջեֆ Լին, Փոլ ՄաքՔարթնի և Ջայլս Մարտին |
Ջեֆ Լինի վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել է BBC Four- ով 2012 թվականին, Փոլ Մաքքարթնին մեկնաբանել է երգը. «Եվ կար ևս մեկը, որի վրա մենք սկսեցինք աշխատել, բայց Ջորջը հրաժարվեց դրանից... այն դեռ պատրաստ չէ, ուստի ես պատրաստվում եմ միանալ Ջեֆին և դա անել։ Մի օր կավարտեմ»[18]։
2021 թվականի հոկտեմբերին Մաքքարթնին հայտարարել է, որ դեռ հույս ունի ավարտել երգը[19]։ 2023 թվականի հունիսի 13-ին նա BBC Radio 4 -ի Today ծրագրին ասել է, որ «նոր է ավարտել» Լենոնի ձայնը վերջինիս հին ձայնագրությունից հանելու աշխատանքը, որպեսզի ավարտի երգը՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը։ Նախագիծն անվանելով «Բիթլզի վերջին ձայնագրություն», նա չ հայտնել վերնագիրը. սակայն, BBC News-ը հաղորդում է, որ երգը, ամենայն հավանականությամբ, կոչվելու «Now and then»: Դրա թողարկումը նախատեսված է 2023 թվականի վերջին[20]։ Խոսելով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի (ավելի ճիշտ՝ ձայնի աղբյուրների բաժանման տեխնոլոգիայի) օգտագործման մասին՝ Փոլը 2023 թվականի հունիսին հայտարարել է, որ «ոչինչ արհեստականորեն կամ սինթետիկորեն չի ստեղծվել։ Ամեն ինչ իրական է, և մենք բոլորս երգում և նվագում ենք այն։ Մենք մաքրել ենք գոյություն ունեցող որոշ ձայնագրություններ, մի գործընթաց, որը տարիներ տևեց»[21]։
2023 թվականի հոկտեմբերի 25-ին «The Beatles»-ի պաշտոնական կայքում և Twitter-ում հրապարակվել է ձայներիզի պատկերը՝ հեղինակային իրավունքի մասին ծանուցմամբ, որտեղ սեփականատերերը նշված են որպես «Yoko Ono Lennon, MPL Communications Ltd, GH Estate Ltd and Startling Music Ltd»[22] . Հաջորդ օրը, 2023 թվականի նոյեմբերի 2-ը հաստատվել է թողարկման ամսաթիվ, «Love Me Do »-ի նոր ստերեո ռեմիքսով կրկնակի սինգլի հակառակ կողմում[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Announcement | The Beatles»։ TheBeatles.com։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2023-ին։ Վերցված է 27 October 2023
- ↑ «The Beatles - Now And Then - The Last Beatles Song (Short Film)»։ YouTube (անգլերեն)։ 2023-11-01։ Վերցված է 2023-11-03
- ↑ «Ringo Starr Drum Backing Track For Now & Then Home Movie»։ The Beatles On Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-11-02-ին։ Վերցված է 2023-11-03
- ↑ Erlewine Stephen Thomas (30 October 2023)։ «The untold story behind the last Beatles song»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 30 October 2023-ին։ Վերցված է 30 October 2023
- ↑ Denis Kyle (2023-11-02)։ «The Final Beatles Song Is Here: Stream It Now»։ Billboard (en-US)։ Վերցված է 2023-11-02
- ↑ McCormick Neil (2 November 2023)։ «The Beatles, Now and Then, review: a loving but dreary attempt to recapture the magic»։ The Telegraph։ Վերցված է 4 November 2023
- ↑ «The Beatles' 'Last Song,' 'Now and Then,' Is Set for Release, Along With Expanded, Remix-Filled 'Red' and 'Blue' Hits Collections»։ Variety։ 26 October 2023։ Վերցված է 26 October 2023
- ↑ ««Финальная» песня The Beatles «Now and Then» выйдет 2 ноября — ROCK FM»։ www.rockfm.ru (ռուսերեն)։ Վերցված է 2023-10-26
- ↑ Evans Greg (2023-06-22)։ «Paul McCartney On Upcoming AI-Assisted Beatles Record: "It's All Real And We All Play On It"»
- ↑ «Paul McCartney got a little help from AI to create one last Beatles song»։ Quartz (անգլերեն)։ 2023-06-13։ Վերցված է 2023-11-02
- ↑ Badman Keith (2001)։ The Beatles Diary Volume 2: After The Break-Up 1970–2001։ Ominibus Press։ էջ 517։ ISBN 9780857120014
- ↑ Remnick David (11 October 2021)։ «Paul McCartney doesn't really want to stop the show»։ New Yorker։ Վերցված է 10 December 2021
- ↑ «Paul McCartney»։ Q Magazine։ June 1997։ էջ 108
- ↑ Goodman Chris (29 April 2007)։ «Beatles Back to Where They Once Belonged»։ Daily Express։ Վերցված է 22 December 2009
- ↑ 15,0 15,1 https://web.archive.org/web/20231030140629/https://www.latimes.com/entertainment-arts/music/story/2023-10-30/beatles-now-and-then-last-song-untold-story
- ↑ 16,0 16,1 https://www.billboard.com/music/rock/the-beatles-now-and-then-final-song-1235461928/
- ↑ 17,0 17,1 https://www.telegraph.co.uk/music/what-to-listen-to/the-beatles-now-and-then-review-a-loving-but-dreary-attempt/
- ↑ «Mr Blue Sky: The Story of Jeff Lynne and ELO». Music Stories. Transcript Preview. BBC. BBC Four. http://www.bbc.co.uk/programmes/b01n3yf4.
- ↑ Remnick David (11 October 2021)։ «Paul McCartney doesn't really want to stop the show»։ New Yorker։ Վերցված է 10 December 2021
- ↑ Savage Mark (2023-06-13)։ «Sir Paul McCartney says artificial intelligence has enabled a 'final' Beatles song»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2023-06-13
- ↑ Evans Greg (2023-06-22)։ «Paul McCartney On Upcoming AI-Assisted Beatles Record: "It's All Real And We All Play On It"»։ Deadline (en-US)։ Վերցված է 2023-08-11
- ↑ Curtis Charles (25 October 2023)։ «Did the Beatles cryptically hint a new, final single is coming soon in 2023?»։ USA Today։ Վերցված է 25 October 2023
- ↑ «The Beatles' 'Last Song,' 'Now and Then,' Is Set for Release, Along With Expanded, Remix-Filled 'Red' and 'Blue' Hits Collections»։ Variety։ 26 October 2023։ Վերցված է 26 October 2023
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The Rock Radio: Paul McCartney regrets not finishing third Beatles reunion song»։ therockradio.com (անգլերեն)։ 2006-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-09-ին։ Վերցված է 2023-11-02
- Now and Then երգը The Beatles-ի ՅուԹյուբյան պաշտոնական էջում
|