Love Me Do

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Love Me Do»
Բիթլզի սինգլը
«Please Please Me» ալբոմից
«Բ» կողմP.S. I Love You
Թողարկվածհոկտեմբերի 5, 1962 ապրիլի 27, 1964 (ԱՄՆ)
Ֆորմատ7”
Ձայնագրվածհունիսի 6, սեպտեմբերի 4, սեպտեմբերի 11, 1962 թվական, EMI Studios, Լոնդոն
Ժանրփոփ ռոք
ԵրգահանՋոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի
Տևողություն2։18
Լեյբլ

Parlophone R4949

Capitol Canada 72076

Tollie 9008
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Բիթլզի սինգլների ժամանակագրություն
«Love Me Do»
(1962)
«Please Please Me»
(1963)

Love Me Do, Բիթլզ խմբի առաջին բրիտանական սինգլը և նրանց առաջին սկավառակը Parlophone լեյբլում։ Մեծ Բրիտանիայում սինգլը թողարկվել է 1962 թվականի հոկտեմբերի 5-ին և զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը վարկաշային աղյուսակում։ ԱՄՆ-ում այն թողարկվել է 1964 թվականին և զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 աղյուսակում։

Երգի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին երգերից է։ Գրել է Փոլ Մաքքարթնին 16 տարեկան հասակում[1]։ Ավելի ուշ Ջոն Լենոնը երգին ավելացրել է ութ տակտ և փոփոխել է հարմոնիան[1][2][3]։

Love Me Do ձայնագրվել է երեք տարբերակներով[4], որոնցից յուրաքանչյուրում հարվածային գործիքներ նվագողը տարբեր է եղել։

Love Me Do ոչ մի անգամ չի թողարկվել ստերեո տարբերակով։

Կատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի բրիտանական տարբերակները թողարկվել են The Beatles Rarities (Capitol SHAL 12060, 1980) և Past Masters ալբոմներում։

Սինգլի ամերիկյան տարբերակները թողարկվել են Please Please Me, Introducing... The Beatles ( Vee Jay VJLP 1062 / SR 1062, 1963), The Early Beatles, The Beatles’ Hits և 1 ալբոմներում։

Anthology 1 ալբոմում․

Վարկանշային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակ Տարի Ամենաբարձր
հորիզոնական
UK Singles Chart 1962 17
U.S. Billboard Hot 100 1964 1
Canada CHUM Chart 1964 4
UK Singles Chart 1982 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Harry, 1992, էջ 413
  2. Miles (1997).
  3. Beatles Interview Database, 2009
  4. Lewisohn, էջ 22

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]