Գաստոն Գլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաստոն Գլոք
գերմ.՝ Gaston Glock
Դիմանկար
Գաստոն Գլոքը 2003 թվականի սեպտեմբերին
Ծնվել էհուլիսի 19, 1929(1929-07-19)
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 27, 2023(2023-12-27)[1] (94 տարեկան)
Մահվան վայրԿլագենֆուրտ, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունճարտարագետ, գյուտարար և դիզայներ
ԱմուսինՀելգա Գլոք և Քեթրին Չիկոֆ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԲրիջիտ Գլոք, Գաստոն Գլոք Կրտսեր և Ռոբերտ Գլոք

Գաստոն Գլոք (գերմ.՝ Gaston Glock, հուլիսի 19, 1929(1929-07-19), Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն - դեկտեմբերի 27, 2023(2023-12-27)[1], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի ինժեներ և ձեռնարկատեր, հրազեն արտադրող Glock ընկերության հիմնադիրը։

Glock ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստոն Գլոքը սկսել է վարագույրների քիվերի, ինչպես նաև ավստրիական բանակի համար դանակների արտադրությունից՝ լինելով նաև պոլիմերային նյութերի ոլորտում մասնագետ։ Մինչև 52 տարեկանը նա հրազեն չի նախագծել կամ արտադրել։ 1980 թվականին Գլոկը գնել է պոլիմերային բռնակներ և զինվորական դանակների պատյաններ ձուլելու մեքենա, որոնք պատրաստել է իր ավտոտնակում։ Միաժամանակ նա հավաքագրել է աշխատակիցների տեսախցիկների արտադրության արդյունաբերությունից, որոնք նաև իր պես հմուտ էին պոլիմերային բաղադրիչների արտադրության գործում։ Մեկ տարվա ընթացքում թիմը նախագծել է Glock 17 անվանումը ստացած ատրճանակը, որի շրջանակը պատրաստված էր պոլիմերից. այն 1981 թվականին ստացել է համապատասխան ավստրիական արտոնագիրը[2]։

Գլոկը մշակել և արտոնագրել է 9-միլիմետրանոց թեթև կիսաավտոմատ ատրճանակ, որը կարող է արձակել 18 կրակոց և հեշտությամբ լիցքավորվել։ Ատրճանակը հավատարիմ հետևորդներ է ձեռք բերել ամբողջ աշխարհի զինվորականների և ոստիկանների շրջանում[3]։

Տարիներ շարունակ զենքի վերահսկման ջատագովները քննադատում էին Գլոկին այն զենքերի հանրահռչակման համար, որոնք հեշտ էր թաքցնել, բայց նաև ավելի շատ զինամթերք էր տեղավորում, քան համեմատելի ատրճանակները[3]։

Գլոկը հազվադեպ էր արձագանքում զենքի վերահսկման ջատագովների քննադատությանը։ Նա նաև հրաժարվել էր միանալ զենք արտադրող այլ ընկերություններին, որոնք 2000 թվականին ստորագրել էին զենքի կամավոր վերահսկողության համաձայնագիր ԱՄՆ-ի կառավարության հետ[3]։

«Ֆորբս» ամսագիրը Գաստոն Գլոքի կարողությունը 2021 թվականին գնահատել է 1,1 միլիարդ դոլար (863 միլիոն ֆունտ ստեռլինգ)[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոքն առաջին անգամ ամուսնացել է Հելգա Գլոքի հետ. նրանք ունեցել են երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի[3]։ 2011 թվականին նա բաժանվել է Հելգայից և ամուսնացել Քեթրին Չիկոֆի (գերմ.՝ Kathrin Tschikof)՝ այն բուժքույրերից մեկի հետ, որոնք խնամում էին իրեն 2008 թվականին ստացած ուղեղի կաթվածից հետո[4]։ 2012 թվականին նա ստացել է երկրորդ կաթվածը[5]։

Գլոքն Ավստրիայում աջակցել է տարբեր բարեգործական կազմակերպությունների՝ նվիրաբերելով ավելի քան մեկ միլիոն եվրո[6][7][8]։

Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 27-ին՝ 95 տարեկանում[9][10]։

Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսին Գլոքի բիզնես գործընկեր Չառլզ Էվերտը (անգլ.՝ Charles Ewert), փորձելով թաքցնել Glock ընկերությունից միլիոնավոր յուրացումները, Գլոքին սպանելու նպատակով վարձել է ֆրանսիացի նախկին զինվորական վարձկան Ժակ Պեշյոյին (ֆր.՝ Jacques Pêcheur)։ Պեշյոն Լյուքսեմբուրգում գտնվող ավտոտնակում մուրճով հարձակվել է Գլոքի վրա[4]։ Գլոքը գլխին ստացել է յոթ հարված և կորցրել է մոտ մեկ լիտր արյուն, սակայն ինքն էլ է կարողացել երկու հարված հասցնել Պեշյոյին։ Ձախողված մահափորձի հետո Պեշյոն դատապարտվել է 17, իսկ Էվերտը, նրա ցուցմունքների հիման վրա, 20 տարվա ազատազրկման[11]։

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին լույս է տեսել «Գլոք. ամերիկյան ատրճանակի վերելքը» (անգլ.՝ Glock: The Rise of America's Gun) գիրքը, որը նվիրված է Գլոքին և նրա ընկերությանը։ Ըստ The Wall Street Journal-ի հեղինակ Դանիել Հորանի (անգլ.՝ Daniel Horan)՝ գիրքը «գրավիչ հայացք է մեկ մարդու արտասովոր հաջողությանը»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mitteilung des Unternehmens | Waffenhersteller Gaston Glock (94) verstorben (գերմ.) — 2023.
  2. Barrett, Paul M. Glock: The Rise of America's Gun. — Broadway Books, 2013. — ISBN 978-0-307-71995-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 By Annabelle Liang Business reporter (2023 թ․ դեկտեմբերի 28). «Gaston Glock: Inventor of popular handgun dies aged 94». bbc.com. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  4. 4,0 4,1 Owen, Pamela (2013 թ․ մարտի 2). «Billionaire pistol designer Gaston Glock at war with his family over his glamorous young wife and £1.8billion fortune - Mirror Online». Mirror.co.uk. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
  5. «Gaston Glock ordnet Familie und Vermögen neu». Talking Lead. 2011 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին.
  6. «Charity donations as documented by the Glock-organization GHPC». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Glück für Glock». Kleine Zeitung. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «Doppelte Hilfe für die Flutopfer». Kleine Zeitung. 2011 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին.
  9. Sonnleitner, Michael (2023 թ․ դեկտեմբերի 27). «Gaston Glock im Alter von 94 Jahren verstorben». Oberösterreichisches Volksblatt (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Gaston Glock, the man behind the gun, dies at 94». CNBC (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  11. Machan, Dyan (2003 թ․ մարտի 31). «Top Gun». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. Horan, Daniel (2012 թ․ հունվարի 17). «Pistol-Packing By the Millions». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.