Ժակ Դելոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դելոր
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Փարիզի համալսարան, Q3268594? և Վոլտերի լիցեյ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և բանկիր
Դավանանք ռոմանական կաթոլիկ
Ծննդյան օր հուլիսի 20, 1925(1925-07-20)[1][2][3][…] (98 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Քաղաքացիություն  Ֆրանսիա[4]
Հայր Louis Delors?[5]
Մայր Jeanne Joséphine Rigal?[5]
Զավակներ Martine Aubry? և Jean-Paul Delors?
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան, Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Դոմ Հենրի մանկան մեծ խաչ, Grand Cross of the Military Order of Christ, Պերի արևի օդենի մեծ խաչ,
, Կարլ Մեծի միջազգային շքանշան,
, «Վաստակների համար» բավարիական շքանշան,

Էրնստ Ռյոյտերի մեդալ (1995)

,

Էրազմի պարգև (1997)

, Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար,

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ (1990)

,

Հանս Բյոքլերի մրցանակ

,

Ռոբերտ Շումանի մրցանակ (1995)

,

Լեոնարդո մրցանակ (2010)

,

Կատալոնիայի միջազգային մրցանակ (1998)

,

Համաշխարհային տնտեսական մրացանկ (2006)

,

Եվրոպայի պատվավոր քաղաքացի (հունիսի 26, 2015)

,

Պորտուի համալսարանի պատվավոր դոկտոր

,

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

,

Սալամանկայի համալսարանի պատվավոր դոկտոր (1994)

,

Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր

,

honorary doctor of the Catholic University of Paris? (նոյեմբերի 24, 2011)

,

German citizenship price? (1997)

և «Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան

Ժակ Լյուսյեն Ժան Դելոր (ֆր.՝ Jacques Lucien Jean Delors, հուլիսի 20, 1925(1925-07-20)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Բանկային ծառայողների պատրաստման բարձրագույն դպրոցը։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Ֆրանսիայի բանկում, որտեղ աշխատել է 1945-ից մինչև 1962 թվականը և անցել է մեծ ճանապարհ, աշխատելով որպես պարզ ծառայող և հասնելով մինչև ղեկավար պաշտոնի։ Բանկի աշխատանքը համատեղում էր Ֆրանսիայի խոշորագույն համալսարաններում ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվելու հետ։ 1962-1973 թվականներին պետական ապարատում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 1973-1979 թվականներին՝ Ֆրանսիայի բանկի խորհրդի անդամ (վարչության)։

Որպես Ֆրանսիական կոնֆեդերացիա քրիստոնեական աշխատավորների պրոֆմիության անդամ ձախ կաթոլիկների հետ միասին մասնակցել է նրա տարանջատմանը և Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի ստեղծմանը։ Նաև եղել է Ֆրանսիայի վարչապետ Շաբան Դելմասի տնտեսական խորհրդականը։ 1973 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն, 1976-1981 թվականներին՝ կուսակցության արտաքին տնտեսական հարցերի ղեկավարության պատասխանատու։

1979-1981 թվականներին Եվրախորհրդարանի պատգամավոր։ Պիեռ Մորուանի կառավարությունում Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար (1981-1984)։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ (1985-1995)։ Նրա անվան հետ է կապված եվրոպական ինտեգրման նոր փուլ։ 1985 թվականին նրա ղեկավարությամբ մշակված «1992 Ծրագիրը» թույլ է տվել Եվրոպական միությանը ձեռնամուխ լինել ստեղծելու միասնական ներքին շուկա, 1986 թվականին ընդունված Միասնական եվրոպական ակտն էապես փոխեց համայնքների ինստիտուցիոնալ կառուցվածքը և  նրանց որոշումների կայացման գործընթացը, Դելորի հայտնի պլանը թույլ է տվել եվրոպացիներին լուծել պատմական մասշտաբի խնդիրները՝ միասնական եվրոպական արժույթի ստեղծումը։

Այս պահին հանդիսանում է «Մեր Եվրոպա» ասոցիացիայի նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի   XXI-րդ դարում կրթության խնդիրներին նվիրված Միջազգային հանձնաժողովի նախագահ։

Ժակ Դելորը  եվրոպական արժութային-ֆինանսական ինտեգրման հարցերով մի քանի հարյուր գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա հուշերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և Եվրոպայի պատմության, տեսության և պրակտիկայի ինտեգրման գործընթացների բնագավառի հետազոտողների համար հանդիսանում են թանկարժեք աղբյուր։

Նրա դուստրը` Մարտին Օբրին, Լիլի քաղաքապետն է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարը։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Գիտական խորհրդի 1998 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ,  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացմամբ, պրոֆեսոր Ժակ Դելորին շնորհվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]