Կաղապար:ԸԻ/Շաբաթ 40, 2022 թ.
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B0%D5%B8%D5%BD%D6%84_%D5%A3%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80.svg/140px-%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B0%D5%B8%D5%BD%D6%84_%D5%A3%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB_%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80.svg.png)
Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող խողովակի երեք հատվածներում վթար է տեղի ունեցել (նկարում)։
- սեպտեմբերի 16-ին Իրանի քուրդ փոքրամասնության անդամ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել։
- սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն են սկսել։
- սեպտեմբերի 12-ին Բելգրադում ընթացող 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
- սեպտեմբերի 10-ին Վենետիկի միջազգային 79-րդ կինոփառատոնում Լորա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» վավերագրական կինոնկարը արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։
- սեպտեմբերի 8-ին Միացյալ Թագավորության գահը զբաղեցրել է Արքայազն Չարլզը՝ Չարլզ III անունով։
- սեպտեմբերի 8-ին Բալմորալում՝ 70 տարի թագավորելուց հետո, 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետը՝ Եղիսաբեթ II թագուհին։
Վերջերս մահացածներ՝ Բորիս Մոիսեև • Ռաֆայել Չմշկյան • Վլադիմիր Գոլուբև • Ժան Լյուկ Գոդար • Վրույր Հարությունյան • Եղիսաբեթ II