Jump to content

Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը
անգլ.՝ All the Beauty and the Bloodshed
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրվավերագրական ֆիլմ[1] և կենսագրական ֆիլմ
Թվականսեպտեմբերի 3, 2022, մարտի 15, 2023[1] և մայիսի 25, 2023
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԼորա Պոյտրաս[1]
ՊրոդյուսերԼորա Պոյտրաս, Նան Գոլդին, Յոնի Գոլիև, Ջոն Ս. Լայոնս և Հովարդ Գերտլեր
ԴերակատարներՆան Գոլդին
ՕպերատորՆան Գոլդին
ԵրաժշտությունSoundwalk Collective? և Dawn Sutter Madell?
ՄոնտաժAmy Foote?[1], Ջո Բինի[1] և Բրայան Է. Քեյթս[1]
ԿինոընկերությունParticipant Media
Տևողություն122 րոպե
Շահույթ431 600 $[2]
 All the Beauty and the Bloodshed Վիքիպահեստում

Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը (անգլ.՝ All the Beauty and the Bloodshed), ամերիկացի ռեժիսոր Լորա Պոյտրասի 2022 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմն է, որն ուսումնասիրում է Նան Գոլդինի կարիերան և Սաքլեր ընտանիքի անկումը[3][4]։ Պոյտրասն ասել է. «Նանի արվեստն ու տեսլականը տարիներ շարունակ ինձ ոգեշնչել են իմ աշխատանքում և ազդել կինոգործիչների սերունդների վրա»[5]։ Կինոնկարի առաջին ցուցադրությունը կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի միջազգային 79-րդ կինոփառատոնի ժամանակ[6][7], արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի, և դարձել երկրորդ վավերագրական ֆիլմը (առաջինը Sacro GRA-ն էր 2013 թվականին), որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։ Այն նաև ցուցադրվելու է 2022 թվականի Նյու Յորքի կինոփառատոնում[4], որտեղ լինելու է փառատոնի կենտրոնական ֆիլմը։ Պաշտոնական պաստառը ձևավորելու է Նան Գոլդինը[8]։ Ֆիլմի դիստրիբյուտոր Նեոն ընկերությունը հայտարարել է, որ կինոնկարի ցուցադրությունը համընկնելու է Գոլդինի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանում, որը բացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին[5]։

Ֆիլմը ուսումնասիրում է լուսանկարիչ և ակտիվիստ Նան Գոլդինի կյանքն ու կարիերան և նրա ջանքերը՝ Սաքլեր ընտանիքին պատկանող Purdue Pharma ընկերությանը պատասխանատվության ենթարկելու իր արտադրած օքսիկոդոն (անգլ.՝ Oxycodone) դեղամիջոցով ափիոնային համաճարակին նպաստելու համար։ Գոլդինը ճանաչված լուսանկարիչ է, ում աշխատանքը հաճախ անդևրադառնում է ԼԳԲՏ ենթամշակույթներին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամին, նա հիմնել է P.A.I.N (անգլ.՝ Prescription Addiction Intervention Now) կազմակերպությունը, որը թիրախավորում է թանգարաններին և արվեստի այլ հաստատություններին, որ արվեստի համայնքը պատասխանատվության ենթարկվի Սաքլեր ընտանիքի հետ համագործակցության և արվեստին լավ հրապարակված ֆինանսական աջակցության համար։

Ցուցադրության իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի օգոստոսին, մինչև Վենետիկի պրեմիերան, Neon ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի ԱՄՆ-ում ցուցադրության իրավունք, մինչդեռ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում իրավունքները ստացել էն Altitude Film Distribution ընկերությունըը[5][9]։ 2022 թվականի սեպտեմբերին HBO Documentary Films ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի հեռուստատեսային հեռարձակման իրավունքները[10]։

Ըստ Rotten Tomatoes կայքի՝ «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» ֆիլմը ունի 100% հավանության վարկանիշ՝ հիմնված քննադատների 11 ակնարկների վրա, միջին գնահատականը 9.0/10 է[11]։ Metacritic կայքում, որն օգտագործում է միջինացված ցուցանիշ, ֆիլմն ունի 100-ից 90 միավոր՝ հիմնված 8 գրախոսականի վրա, ըստ որոնց ֆիլմն ունի «համընդհանուր ճանաչում»[12]։

Պարգև Արարողության
ամսաթիվ
Անվանակարգ Ստացող(ներ) Արդյունք աղբյուր
Վենետիկի կինոփառատոն Սեպտեմբերի 10, 2022 Ոսկե առյուծ Լորա Պոյտրաս Հաղթանակ [13]
Սմիթերս հիմնադրամի «Հույսի դեսպան» մրցանակ Հաղթանակ [14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. Rotten Tomatoes — 1998.
  3. Lang, Brent (2022 թ․ օգոստոսի 4). «Laura Poitras' All the Beauty and the Bloodshed Tapped as New York Film Festival Centerpiece Selection». Variety.
  4. 4,0 4,1 Sutton, Benjamin (2022 թ․ օգոստոսի 5). «Laura Poitras documentary on Nan Goldin's campaign against the Sacklers to show at New York Film Festival». The Art Newspaper - International art news and events.
  5. 5,0 5,1 5,2 Kilkenny, Katie (2022 թ․ օգոստոսի 18). «Neon Acquires Laura Poitras Doc All the Beauty and the Bloodshed». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Biennale Cinema 2022 | All the Beauty and the Bloodshed». La Biennale di Venezia. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Foreman, Alison (2022 թ․ սեպտեմբերի 10). «'All the Beauty and the Bloodshed' wins Golden Lion at Venice: All the Winners». Deadline. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. D'Alessandro, Anthony (2022 թ․ օգոստոսի 4). «New York Film Festival Selects Laura Poitras Documentary All The Beauty And The Bloodshed As Centerpiece». Deadline. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Goodfellow, Melanie (2022 թ․ օգոստոսի 22). «Altitude Boards International Sales, UK & Ireland Rights For Laura Poitras' Nan Goldin Doc 'All The Beauty And The Bloodshed'». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Carey, Matthew (2022 թ․ սեպտեմբերի 8). «HBO Documentary Films Acquires Laura Poitras Oscar Contender 'All The Beauty And The Bloodshed' Ahead Of TIFF North American Premiere». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. All the Beauty and the Bloodshed (անգլերեն), Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին
  12. «All the Beauty and the Bloodshed 2022». Metacritic. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Venice Film Festival Winners: Cate Blanchett, Colin Farrell Take Top Acting Prizes – Updating Live». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. «COLLATERAL AWARDS OF THE 79TH VENICE FILM FESTIVAL». labiennale.org. 2022 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» հոդվածին։