Jump to content

Ռաֆայել Չմշկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Չմշկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումծանրամարտիկ և մարզիկ
Երկիր Վրաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 23, 1929(1929-03-23)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 25, 2022(2022-09-25)[2] (93 տարեկան)
Հասակ՝158 սանտիմետր

Ռաֆայել Արկադիի Չմշկյան (վրաց.՝ რაფაელ ჩიმიშკიანი, ռուս.՝ Рафаэль Аркадьевич Чимишкян, մարտի 23, 1929(1929-03-23)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2022(2022-09-25)[2]), ծանրորդ։ ԽՍՀՄ սպորտի (1948 թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952 թ.), ԽՍՀՄ (1965 թ.), միջազգային կարգի (1975 թ.) մրցավար։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Չմշկյանը ծնվել է 1929 թվականին, Թիֆլիսում։ 1952 թվականին ավարտել է ֆիզկուլտուրայի վրացական պետական ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956 թթ.), օլիմպիական խաղերի (1952 թ.), աշխարհի կրկնակի (1954, 1955 թթ.), Եվրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957 թթ.) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://oopstop.com/olympic-weightlifting-champion-rafael-chimishkyan-dies-at-93/
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 57