Ծիր Կաթինի առաջացումը (նկար, Տինտորետտո)
Ծիր Կաթինի առաջացումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տինտորետտո[1] |
տարի | մոտ 1575[2] |
բարձրություն | 149,4 սանտիմետր |
լայնություն | 168 սանտիմետր |
ուղղություն | մաներիզմ և Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ և Orleans Collection? |
հիմնական թեմա | creation of the Milky Way? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tintoret/7/5milky.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Origin of the Milky Way by Tintoretto Վիքիպահեստում |
«Ծիր Կաթինի առաջացումը» (իտալ.՝ Origine della Via Lattea), իտալացի նկարիչ Տինտորետտոյի վրձնին պատկանող նկարներից։ Տինտորետտոն կտավը վրձնել է 1575 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի պատվերով։ Կայսրը նկարը պատվիրեց Պրահայի իր դղյակը զարդարելու նպատակով։ Ներկա դրությամբ նկարը պահպանվում և ցուցադրվում է լոնդոնյան Ազգային պատկերասրահում։
«Ծիր Կաթինի առաջացումը» կտավը համարվում է Տինտորետտոյի լավագույն աշխատանքը, որտեղ ներկայացված է դիցաբանական պատմությունը։ Նկարը լցված է շարժմամբ, խոսուն է և հյութեղ, արտահայտիչ է արված ամեն ինչը։ Այս ամենից դիտողի մոտ առաջանում է այն զգացումը, թե ինչպես է եղել Ծիր Կաթինի առաջացման ամբողջ ընթացքը[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի ստեղծման համար Տինտորետտոն սյուժեն վերցրեց հունական դիցաբանությունից։
Զևսը ցանկանում էր. որպեսզի իր որդուն՝ Հերակլեսին, դարձնի անմահ։ Վերջինս ծնվել էր երկրային կնոջից։ Այդ պատճառով Զևն իր կնոջը՝ աստվածուհի Հերային, պարուրեց քնով։ Հերան ընկղմվեց քնի մեջ։ Զևսը նորածին Հերակլեսին բերեց Հերայի կրծքի մոտ, որպեսզի նա աստվածային կաթը խմի, որը տալիս էր անմահություն։ Հերակլեսն արդեն այդ տարիքում աչքի էր ընկնում անասելի ուժով։ Նա սկսեց այնպիսի եռանդուն կերպով ծծել կաթը, որ ցավ պատճառեց Հերային։ Այդ ցավից արթնացավ աստվածուհին և հրեց մի կողմ նորածնին։ Անմահական կաթի շիթերը ցիրուցան եղան։ Երկինք ցայտած կաթիլները վերածվեցին աստղերի և առաջացավ Ծիր Կաթինը։ Իսկ այն կաթիլները, որոնք ընկան ներքև՝ Երկիր, վերածվեցին ձյունաթույր շուշանների։
«Ծիր Կաթինի առաջացումը» կտավում նկարիչը հերոսների համար օգտագործել է և՛ շատ թեթև, եթերային հանդերձանք, և՛ շատ ծանր հանդերձանք[5]։
Դիցաբանական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկ հրեշտակները, որոնք պատկերված են կտավի ներքևի հատվածում, ձեռքերին բռնած ունեն նետեր, վառած ջահեր, աղեղներ և կիրք խորհրդանշող այլ առարկաներ[6]։
- Աջ կողմում պատկերված թռչող հրեշտակի ձեռքերում ցանց կա, որն ըստ հավանականության, խորհրդանշում է խաբեությունը, որը կատարեց Զևսը, որպեսզի անմահություն պարգևի իր երկրային որդուն՝ Հերակլեսին[6]։
- Զևսի հարևանությամբ նկարիչը պատկերել է սավառնող արծիվ։ Սա, ըստ դիցաբանության, աստվածներին և արքաներին ուղեկցող թռչունն է հանդիսանում[6]։ Արծվի մագիլներում շանթեր արձակող էակն է գտնվում, որը ամեն վայրկյան պատրաստ է կայծակներով ողողել երկինքը[6]։
- Նկարի աջ կողմում նկարիչը պատկերել է երկու սիրամարգերի։ Սրանք հունական դիցաբանության մեջ ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի Հերային մշտապես ուղեկցող թռչուններն են համարվում։ Նկարիչները հաճախ են սիրամարգեր պատկերել Հերայի նկարները ստեղծելիս[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://artuk.org/discover/artworks/the-origin-of-the-milky-way-115784
- ↑ https://www.nationalgallery.org.uk/paintings/jacopo-tintoretto-the-origin-of-the-milky-way
- ↑ http://www.nationalgallery.org.uk/paintings/jacopo-tintoretto-the-origin-of-the-milky-way
- ↑ Замкова М. В. Лондонская Национальная Галерея.
- ↑ Биография Джакопо Робусти Тинторетто // greekroman.ru. Архивировано из первоисточника 13 հունվարի 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Тинторетто // Художественная галерея. — 2005. — № 37. — С. 12—13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Искусство живописи Тинторетто Արխիվացված 2012-03-08 Wayback Machine
- High definition image on Google art
- Tintoretto's The Origin of the Milky Way Արխիվացված 2014-10-07 Wayback Machine, Smarthistory, video (5:19)
- Gallery insight: Karly Allen(չաշխատող հղում), National Gallery (London), audio (5:09)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծիր Կաթինի առաջացումը (նկար, Տինտորետտո) կատեգորիայում։ |