Վիգեն Խեչումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խեչումյան Վիգենից)
Jump to navigation Jump to search
Վիգեն Խեչումյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1916(1916-12-15)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 17, 1975(1975-04-17) (58 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վիգեն Խեչումյան Վիքիդարանում

Վիգեն (Վիդոկ) Խեչումյան (դեկտեմբերի 15, 1916(1916-12-15), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 17, 1975(1975-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1938-1940 թվականներին աշխատել է Երևանի Մատենադարանում։ 1940-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1956 թվականներին եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը։ Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939 թվականին։ Ռուսերեն լույս է տեսել Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958)։ Մահացել է Երևանում[1]: Խեչումյանի երկերի թվին են պատկանում «Չատու խանի պարտությունը», «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Մեզ մոտ հարավում», «Գիրք պանդխտության (պատմվածքներ)», «Գույներ և երանգներ» (ակնարկներ), «Շիկացած ավազի վրա» և այլ գործեր: Մահացել է Երևանում 1975 թ. ապրիլի 17-ին:

Վիգեն Խեչումյանի հուշատախտակը Երևանում

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չատու խանի պարտությունը, Երևան, Հայպետհրատ, 1943, 24 էջ։
  • Զվարթնոց, Երևան, Հայպետհրատ, 1945, 184 էջ։
  • Ծաղկողի որդին, Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ։
  • Մեզ մոտ հարավում, Երևան, Հայպետհրատ, Երևան, 1955, 488 էջ։
  • Գիրք պանդխտության (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 288 էջ։
  • Գույներ և երանգներ, (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 288 էջ։
  • Շիկացած ավազի վրա, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ։
  • Գլուխգործոցը, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ։
  • Գիրք լինելության. վիպասանություն առաջին, Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ։
  • Շիկացած ավազի վրա, Թեհրան, տպարան «Մոդեռն», 1966, 15 էջ։
  • Գիրք մաքառման, Երևան, «Հայաստան», 1968, 463 էջ։
  • Գիրք լինելության, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ։
  • Գիրք գրոց, Երևան, «Սովետական գրող», 1978, 548 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր տարվա օրաբաց, «Գրական թերթ», 1967, № 1:

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 297 էջ։
  • Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի միասը թարգմանել է Վ. Խեչումյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
  • Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 338 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 229-230 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]