Լևոն Մսերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Մսերյան
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1867
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 1933(1933-01-03) (65 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբարբառագետ, բանասեր, պատմաբան և լեզվաբան
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան, Վարշավայի համալսարան, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Գրական հանրագիտարան, Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերԼազարյան ճեմարան և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
ՀայրԶարմայր Մսերյան

Լևոն Զարմայրի Մսերյան (ապրիլի 21 (մայիսի 3), 1867, Մոսկվա - հունվարի 3, 1933, Մոսկվա), հայ լեզվաբան, հնագետ, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1901 թ.), պրոֆեսոր (1905 թ.)։

Զարմայր Մսերյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Մոսկվայի հնագիտական ընկերության անդամ։ Ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1890 թ.)։ Մինչև 1893 թ. համեմատական լեզվաբանություն և իրանական լեզուներ է դասավանդել Լազարյան ճեմարանում, 1893-1905 թվականներին և 1915 թվականից հետո՝ հին պարսկական, և հին հունական Մոսկվայի համալսարանում։ 1905-1915 թվականներին եղել է Վարշավայի համալսարանի համեմատական քերականության ամբիոնի վարիչը, վարել լեզվաբանության և Հին Արևելքի պատմության դասընթացները։ Մսերյսնը հայագիտական և բարբառագիտական զեկուցումներով հանդես է եկել Փարիզի (1897 թ.), Հռոմի (1898 թ.), Համբուրգի, Աթենքի և արևելագիտական այլ կոնգրեսներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդային գիտական-հասարակական կյանքին։ Եղել է Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնադիրներից (գիտական քարտուղար)։

Զբաղվել է հայերենի այբուբենի, Մովսես Խորենացու, Վանի արձանագրությունների և հայերենում դրանց բառային ու ածանցային տարրերի, հնդեվրոպական լեզուների համեմատական հնչյունաբանության, բայական թեքման, եգիպտա-արամեական պապիրուսների և հին պարսկերենի, գոթերենի համեմատական քերականության հարցերով։ «Հայ բարբառագիտության ուսումնասիրություններ» աշխատության մեջ Մսերյանը քննության հիմքում դրել է բարբառների համեմատական հնչյունաբանությունը, այս տեսանկյունով էլ ուսումնասիրել է Մշո բարբառի հնչյունները, ձևաբանությունը, բառագիտությունն ու շարահյուսությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61 CC-BY-SA-icon-80x15.png