Զարմայր Մսերյան
Զարմայր Մսերյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16 (28), 1836 |
Ծննդավայր | Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 12 (24), 1899 (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1855) |
Մասնագիտություն | խմբագիր և թարգմանիչ |
Աշխատավայր | Ճռաքաղ |
Ծնողներ | հայր՝ Մսեր Մսերյան |
Երեխաներ | Լևոն Մսերյան |
Զարմայր Մսերի Մսերյան (հոկտեմբերի 16 (28), 1836, Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12 (24), 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հրապարակախոս, խմբագիր։
Մսեր Մսերյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարմայր Մսերյանը ծնվել է 1836 թվականին Մոլդովայի Հնչեշտ քաղաքում։ 1855 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, նշանակվել վերակացու և թուրքերենի ուսուցիչ։ 1860-ական թթ․ վարել է պետական պաշտոններ։ 1858-1862 թվականներին հոր հետ խմբագրել է «Ճռաքաղ»-ը, 1861-1864 թվականներին՝ «Համբավաբեր Ռուսիո» հանդեսը։ 1872-1876 թվականներին հրատարակել է «Փարոս»-ը (վերջինիս Կոստանդնուպոլիսի թղթակիցն է եղել Հակոբ Պարոնյանը)[1][2]։ Առանձին գրքով լույս է ընծայել «Նոր այբբենարան հայերեն լեզվի ռուս, թարգմանությամբ» (1856)։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից ու ֆրանսերենից[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՓԱՐՈՍ»։ Վերցված է 2023-01-19
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՄԲԱՒԱԲԵՐ ՌՈՒՍԻՈՅ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 61)։ ![]() |