Հնչեշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոտովսկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Հնչեշտ
Hînceşti
Դրոշ Զինանշան
Flag of Hîncești.gif CoA of Hîncești.gif

AIRM - Restoration of mansion of Manuc Bei - feb 2015 - 05.jpg
Կոորդինատներ: 46°49′33″ հս․ լ. 28°35′37″ ավ. ե. / 46.82583° հս․. լ. 28.59361° ավ. ե. / 46.82583; 28.59361
Երկիր Մոլդովա Մոլդովա
Մարզ Հնչեշտ
Քաղաքապետ Ալեքսանդր Բոտնար
Բնակչություն 16,8 հազար մարդ (2010)
Ազգային կազմ Մոլդովացիներ, ռուսներ, ռումինացիներ
Կրոնական կազմ Ուղղափառություն
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +373 269 (միջազգային), 269 (ազգային)
Փոստային ինդեքսներ MD-3401
Պաշտոնական կայք hincesti.md (մոլդովերեն)
##Հնչեշտ (Մոլդովա)
Red pog.png

Հնչեշտ (մոլդ.՝ Hîncești, նախկինում` Կոտովսկ (1940-1990)), քաղաք Մոլդովայում, Քիշնևից 36 կմ հեռավորության վրա, Կոգիլնիկ գետի ափին։ Բնակչությունը 16, 8 հզ։

1790-ից Հնչեշտում եղել է հայկական գաղութ (մինչև 1930-ական թթ.)։ 1787-91-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքիայից, Բուլղարիայից ու Ռումինիայից բազմաթիվ հայեր գաղթել են (1790-ին) Մոլդովա և հաստատվել Հնչեշտում, Լահովիշտեա, Ստելնիչ և այլ գյուղաղական կալվածքներում, որոնք 1816-ին գնել էր Մանուկ Բեյ Միրզայանը։ Ծրագրելով Հնչեշտում կառուցել Ալեքսանդրապոլ քաղաքը, Մանուկ Բեյն աջակցել է գաղթականներին, խրախուսել գյուղատնտեսությունը, առևտուրն ու արհեստները, կառուցել զանազան շենքեր, հայերի և մոլդովացիների համար առանձին եկեղեցիներ (1816, փայտաշեն) ևն։ 1817-ին, Մանուկ Բեյի մահից հետո, գործը դանդաղել է, սակայն արդեն XIX դարի կեսին Հնչեշը դարձել է քաղաք և Բեսարաբիայի հայկական նշանակալի կենտրոն։ Հրավիրվել են հայ գործիչներ, որոնք խթանել են մշակութային կյանքը. բացվել է հայկական տարրական դպրոց (Մսեր Մսերյանի տանը), գրվել են գրական, պատմական երկեր, հավաքվել հայկական ձեռագրեր ևն։ Հայկական համայնքի գործերը վարել է հայկական թաղական խորհուրդը։ Աճել է հայ բնակչության թիվը։ Մանուկ Բեյի գործունեությունը շարունակել է որդին՝ Հովհաննես-Մուրադ Մանուկ Բեյ Միրզայանը (1816-93)։ Նրա կառույցներից ուշագրավ են որսորդական պալատը, Միրզայանների եռահարկ պալատը (1861, այժմ՝ շինարարական տեխնիկում), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1870-72, չի պահպանվել), որը, ըստ 1982-ի պեղումների, կառուցված է եղել նախկին փայտե միանավ եկեղեցու հիմքի վրա (ճարտարապետ իտալացի Ալեքսանդր Բեռնարդացի), հայկական միջնադարյան ճարտարապետության ոճով։ Ներքնահարկում գտնվել է Միրզայանների ընտանեկան դամբարանը։ Ենթադրվում է, որ եկեղեցու որմնանկարները կատարել է Հովհաննես Այվազովսկին իր աշակերտների հետ, իսկ դաստիարակի նկարը՝ Ս.Դ. Աբամելիքը։ Եկեղեցուց ոչ հեռու, դեպի հյուսիս-արևելքում դեռ 1960-ական թթ. վերջին կային հայկական գերեզմանոցի հետքեր՝ երկու սև մարմարե գերեզմանաքարեր (XIX-XX դդ.)։ XIX դարի վերջից Հնչեշտի հայերի թիվը նվազել է (այդ ժամանակ վերելք է ապրել Քիշնևի հայկական գաղութը)։ 1867-ին Հ-ում կար մոտ 430 հայ (4300 բնակչից), 1880-ին՝ 206, 1925-ին՝ 150, 1932-ին՝ 50։ Տարբեր ժամանակներում Հնչեշտում գործել են Բեսարաբիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդներ Գ. Զաքարյանը, Ներսես Աշտարակեցին, Գ. Այվազովսկին, մշակույթի գործիչներ Մ. Բժշկյանը, Հ. Ալամդարյանը և ուրիշներ։ Հնչեշտի հայկական գաղութի դիվանը, որը երկար ժամանակ եղել է Միրզայանների պալատում, այժմ պահվում է Բուխարեստ քաղաքի պատմության թանգարանում, իսկ Մանուկ Բեյի անձնական գրադարանի մի մասը 1902-ին ուղարկվել է Էջմիածին, մյուսը գնել է Բուխարեստի առևտրի և արդյունաբերության ակադեմիան։