Լևոն Մինասյան (պատմագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1920 կամ 1920 |
Ծննդավայր | Փերիա, Սպահանի նահանգ, Իրան կամ Խոյգան, Barf Anbar Rural District, Central District, Fereydunshahr County, Սպահանի նահանգ, Իրան |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 2012 |
Վախճանի վայր | Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան |
Մասնագիտություն | բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, մատենագետ, երաժիշտ, նկարիչ և երաժիշտ դերասան |
Քաղաքացիություն | Իրան |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ | |
Լևոն Մինասյան Վիքիդարանում |
Լևոն Գալուստի Մինասյան (հունիսի 8, 1920 կամ 1920, Փերիա, Սպահանի նահանգ, Իրան և Խոյգան, Barf Anbar Rural District, Central District, Fereydunshahr County, Սպահանի նահանգ, Իրան - դեկտեմբերի 31, 2012, Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան), իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, պատմագիր, հասարակական գործիչ, մտավորական, գիտաշխատող, և Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարան-տպարանի տնօրենն է եղել և ծառայել նրա մատենադարանին։ Նա հեղինակել է ավելի քան 80 գիրք հայերեն և պարսկերեն լեզուներով, որից 35-ը նվիրված է Նոր Ջուղային[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Մինասյանը ծնվել է 1920 թվականի հունիսի 8-ին, Իրանի Փերիա գավառի Վերին Խոյգան գյուղում, որը գավառի ամենամեծ գյուղերից էր, և բնակիչները գաղթել էին Խոյից և մեծացել համեստ ընտանիքում։ Հայրը՝ Գալուստը, հողագործ էր և եկեղեցասեր։ Մինչ 13 տարեկան, Լևոնը սովորում է Ս․ Հովհաննես եկեղեցու թաղական դպրոցում, որից հետո մեկնում է Նոր Ջուղա՝ սովորելու այնտեղի հայոց ազգային երկսեռ դպրոցում և ապա կրթությունը շարունակում Սպահանի անգլիական դպրոցում[2]։
Դեռահաս տարիքից սկսում է բանաստեղծություններ գրել, հետազոտել և գրել։ Առաջին բանաստեղծությունն լույս է տեսել 1938 թվականին՝ դեռահասների համար նախատեսված ամսագրում։ 1940 թվականից իր անվամբ և «Նժդեհ» ու «Մասիս» կեղծանուններով սկսել է հոդվածներ հրատարակել հայալեզու թերթերում՝ բանաստեղծություններ, և գրաքննադատական, հետազոտական ու լրատվական հոդվածներ։ Ալիք օրաթերթում հրատարակել է ավելի քան 900 հոդված[2]։
21 տարեկանից միանում է [[ՀՅԴ]Հայ հեղափոխական դաշնակցության]], որին և անդամակցում է մինչ կյանքի վերջ։ Մեկ տարի հետո վերադառնում է Վերին Խոյգան, ամուսնանում[3], և մինչ 10 տարի որպես ուսուցիչ աշխատում Փերիայի տարբեր շրջաններում՝ դասավանդելով հայոց լեզու և պատմություն։ Ապա որպես ուսուցիչ և վերահսկիչ աշխատում Ջուղայի ազգային դպրոցներում[2]։ Մի քանի համախոհ երիտասարդի հետ գյուղում հիմնում են գրադարան Խաչատուր Աբովյանի անվամբ, որը 22 տարի աշխատում է գյուղում նրա տանը։ Նա նաև քաջալերում է նմանատիպ գրադարանների կառուցումը Փերիայի մյուս գյուղերում[3]։
1957 թվականին Նոր Ջուղայի Ս․ Ամենափրիչ վանքն է վարել։ 1960 թվականին, երբ Սպահանի համալսարանում սկիզբ է առնում Հայոց լեզվի և գրականության մասնագիտությունը, որոշում է 3 տարի որպես ազատ ունկընդիր մասնակցել բոլոր դասընթացներին[2]։
1967 թվականից ստանձնում է Ս․ Ամենափրկիչ վանքի թանգարանի տնօրինությունը, իսկ դրանից հինգ տարի հետո վանքի տպարանի վերահսկողության աշխատանքների տնօրեն է նշանակվում, իսկ 1972 թվականից՝ վանքի տպարանի վերահսկողության աշխատանքների տնօրեն։
30 տարի որպես ուսուցիչ ծառայելուց հետո, 1981 թվականին հանգստի է կոչվում և ապա ստանձնում Նոր Ջուղայի գրադարան-մատենադարանի պատասխանատվությունը[2]։
Նրա ամենակարևոր գործերից է «Պատմութիւն Նոր Ջուղայի եւ Փերիա գաւառի» գիրքը, որը Մինասյանի 10 տարի հետազոտական ջանքի արդյունքն է կազմում։ Այս գրքի շնորհիվ է վաստակել Լիբանանի «Գևորգ Մելիտինեցի» գրական մրցանակը, և նույն կազմակերպության կողմից լույս տեսավ գիրքը։ Նաև մեծ կարևորություն ունի «Սպահանի Ջուղայի պատմութիւնը» գրքի պարսկերեն թարգմանությունը Մոհամմադ Ալի Մուսաւի-Ֆերէյդանիի հետ միասին, որն առաջին անգամ լույս էր տեսել հեղինակ Հարություն Տեր-Հովհանյանի մահից 9 տարի հետո, և Սպահանի հայերի պատմության հեղինակավոր աղբյուրներից է համարվում և Սաֆավի ու Ղաջար ժամանակների պատմությունից արժեքավոր նյութեր է կրում[3]։
Առաջին անգամ ՀՍԽՀ է այցելել 1972 թվականին, իսկ ապա Հայաստան այցելել ևս հինգ անգամ։ ԱՄՆ այցելելուց հետո «Ալիք» օրաթերթին զրույցում հայտնել է․
Ճիգ է գործ դրւում սերունդների մէջ հայկականութիւնը վառ պահելու համար, սակայն շատ դժւար է, որով եւ այդպիսի մի երկրում հայութեան հայօրէն ապրելու ապագան յուսադրիչ չէ։ |
Նույն զրույցում Նյու Յորքի հայկական դպրոցների մասին նաև ասել է․
Արդիական միջոցներով ու հնարաւորութիւններով հայկական դպրոցներ կան, սակայն զուրկ՝ հայկականութիւնից ու ազգային ոգուց։ |
Նամակագրվել է ու մտերիմ է եղել Շիրազի հետ առանց հանդիպելու, և օգնել է, որ արտասահմանում տպագրվի երբ Խորհրդային Հայաստանում չէր թույլատրվում տպագրվել։
Ունեցել է 8 երեխա[1]։
Պատվոգրեր և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին Քէմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից արժանացել է 1996-1997 թվականների «Տարւայ մարդ» կոչումին[2]։
2000 թվականին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Կիլիկյան ասպետ շքանշանով։ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը 2001 թվականի սեպտեմբերին նրանց շնորհել է Հակոբ Մեղապարտի անվան շքանշան։ Ապա 2012 թվականին ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից շնորհվել է Վիլիամ Սարոյանի անվան մեդալ[2]։
Նա նաև պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և Նոր Ջուղայի բարեգործական ընկերակցության մեդալով, ինչպես նաև տասնյակ պատվոգրերով[1]։
Հետմահու[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մայիսին Իրան-Հայաստան բարեկամության պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել է Լևոն Մինասյանի մեծարանքի երեկո Թեհրանի գրքի միջազգային 27-րդ ցուցահանդեսի շրջագծում[4]։
Մահից հետո, ըստ պատմագրի ցանկության, դուստրը նրա ողջ արխիվը, ներառյալ ավելի քան 3000 գիրք պարունակող անձնական գրադարանը նվիրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Նվիրատվության մաս են կազմել նաև թանկարժեք գեղանկարներ, բնանկարներ, արժեքավոր իրեր, և լուսանկարներ[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատմություն Նոր Ջուղայի և Փերիա գավառի
- Պատմագիր Ստեփաննոս Երէց․ Սեղմ տողեր նրա կեանքի ու գրականութեան մասին (1956)
- Փերիայի հայ աշուղները․ Իրենց համառօտ կենսագրական եւ ստեղծագործական նմոյշներով (1964)
- Նոր-Ջուղա․ Ուղեցոյց գրքոյկ (1965)
- Երգասաց Տէր Կարապետ․ Կեանքն ու հայերէն երգերը (1967)
- Նոր-Ջուղայի Ս. Ամեինափրկիչ վանքի թանգարանը․ (Համառօտ ակնարկ) (1968)
- Սպահանի համալսարանի գրական բաժանմունքի հայերէնի ճիւղը․ Հաստատման 10-ամեակի առթիւ 1961-1971 (1971)
- Պատմութիւն Փերիայի հայերի - 1606-1956 (1971)
- Իրանի հայկական վանքերը․ Ս. Թադէոս, Ս. Ստեփանոս եւ Ս. Ամենափրկիչ (1971)
- Ցուցակ ձեռագրաց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանաց թանգարանի (գերմաներէն՝ Katalog der armenischen Handschriften in der Bibliothek des Klosters in Neu-Djoulfa) (1972)
- Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց (գերմաներէն՝ Majr c̣ouc̣ak hajerēn dzeṙagrac̣ = Haupt-Catalog der armenischen Handschriften)
- Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը - 1636-1972 (1972)* Աշուղ Մարգար (Օհան Օղլի)․ Կեանքն ու գուսանական երգերը (1972)
- Երգերի մի նոր փունջ․ Փերիայի երգասացներից (1973)
- Հայերէն երկու գրչագիր Նիւ Եորքի «Հանրային գրադարան»-ում (1973)
- Նամակագրութեան կանոններ․ Դպրոցականների եւ մեծերի համար (1973)
- Համառօտ ակնարկ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի շրջափակում գտնուող տապանաքարերի վրայ (1974)
- Պատմութիւն Փերիոյ հայոց հիւանդանոցի 30-ամեայ գոյութեան - 1942-1972 (1975)
- Գրաբարի գործնական դասընթաց (1976)
- Նոր Ջուղայի ուղեցոյց (1976)
- Անմեղ զոհ (1976)
- Ինչպէս տեսայ Ամերիկան (1976)
- Դիւան Ն. Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի 1600-1900․ Ուղեցոյց գրքոյկ (1976)
- Մտորումներ․ Յոյզեր․ Ապրումներ ։ [Բանաստեղծություն] (1977)
- Յուշամատեան Փերիոյ կրթասիրաց միութեան 50-ամեակի հանդիսի (1978)
- Համառօտ պատմութիւն Փերիոյ Կրթասիրաց Միութեան յիսնամեայ գործունէութեան - 1928-1978 (1978)
- Պայքարի ոգին (1980)
- Ծանօթագրութիւններ Նոր Ջուղայի պատմութեան (1980)
- Երազ երկիրը՝ Հայաստան (1980)
- «Ալիք»-ն ու իր տպագրած գրքերը․ (Հիմնման 50-ամեակի առթիւ) 1931-1981 (1981)
- Մի քանի նոր գրչագրեր (1981)
- Պատմութիւն Նոր Ջուղայի հայ մշակութային միութեան 20-ամեայ գոյութեան - 1962-1982 (1982)
- Հայերէն ինքնուսույց (1982)
- Մի քանի գրաւոր փաստաթղթեր ԺԷ. դարի նկարիչ Մինասից (1982)
- Ոսկերչութիւնը Նոր Ջուղայում (1983)
- Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960․ Արխիւի ուղեցոյց գրքոյկ (1983)
- Իրանի հայկական եկեղեցիները․ Ընդհանուր ակնարկ (1983)
- Հայկական անուններ (1979, 1983)
- «Մոդերն» տպարանը եւ իր տպագրած գրքերը 1922-1982 (Հիմնման 60-ամեակի առթիւ) (1984)
- Պատմութիւն Նոր Ջուղայի հայոց ազգային երկսեռ դպրոցների 1880-1985 (Հիմնման 105 ամեայ յոբելեանի առթիւ) (1985)
- Նոր Ջուղայի գերեզմանատունը (1985)
- Նամակագրութեան կանոններ (1979, 1985)
- Մի պտոյտ Եւրոպայում․ Ճամբորդական տպաւորութիւններ (1986)
- Օրացոյց 1987 ։ [Յաւելւած] (1986)
- Նոր-Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը (1988)
- Նոր-Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքը (1988)
- Հայկական անուններ (1988)
- Հայ ազգային տօները (1988)
- Յուշամատեան Ն. Ջուղայում հիմնւած տպարանի և առաջին գրքի տպագրութեան 350-ամեակի յոբելենական հանդէսի (1989)
- Մէկ շաբաթ Հնդկաստանում (1990)
- Գրչութեան արւեստը Նոր Ջուղայում (1991)
- Հայերը Իրանում (անգլերեն՝ Armenian in Iran) (1991)
- Նոր-Ջուղայի հայուհեաց բարեգործական ընկերութիւնը․ Պատմական համառօտ ակնարկ՝ 100-ամեակի առթիւ 1892-1992 (1992)
- Նոր Ջուղայի եկեղեցիները (1992)
- Ցուցակ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի նոր ստացուած գրչագրերի (1994)
- Իրանահայ պարբերական մամուլը․ Հայ առաջին մամուլի «Ազդարար»-ի 200 (1794-1994) և Իրանահայ առաջին մամուլի «Շավիղ»-ի 100 ամեակի (1894-1994) առթիւ (1994)
- Նոր Ջուղայի Վանքի օրացոյցի տպագրութեան 120-ամեակը
- Նոր Ջուղայի թատրոնը (Հարյուրամյակի առթիւ) 1886-1986 (1995)
- Սպահանի հայոց թեմի առաջնորդները 1606-1996 (1996)
- Բարեգործ ու մեկենաս Ջուղայեցիներ (1997)
- Մատենագիտական ցանկ․ Հայ գրականութիինից պարսկերէն լեզւով կատարւած թարգմաննութիւնների եւ ինքնուրոյն գրւածքների (1997)
- Հայաստանեայց եկեղեցին եւ հայ հաւատացեալը (1997)
- Գիւղական բառ ու բան (Փերիա գաւառ) (1998)
- Նոր Ջուղան ավելի քան մէկ և քառորդ դարում 1856-1996 ։ (Նոր Ջուղայի պատմութիւն Գ. հատոր) (1999)
- Իրանի առաջին տպարանը և Սպահանի տպարանների ցանկը (պարսկերեն) (2000)
- Պատմութիւն Փերիայի հայերի - 1606-1956 (2001)
- Հայ տպագիր գիրքը Իրանում 1638-2000 (2001)
- Նոր աշխարհ կերտենք (2002)
- Յոյզեր-ապրումներ․ Բանաստեղծութիւնների ժողովածու (2002)
- Թատերգների ժողովածու (2002)
- Ժողովածու ճամբորդական տպաւորութիւնների (2003)
- Իրանի հայկական վանքերը (2003)
- Ազգային եւ մշակութային գործիչներ (2004)
- Բանաստեղծութիւնների ժողովածու նւիրւած Լեւոն Մինասեանին (2006)
- Թոռնիկ ու պապիկ․ Չնաշխարհիկ թոռնիկս Քաջայր Մինասեան (2006)
- Նոր Ջուղայի խօջաները, վաճառականների հաշւեմատեանները եւ անւանացանկ ազգային ու մշակութային գործիչների (2006)
- Նոր Ջուղայի նկարիչները (2006)
- Հայերն Իրանի Խուզստան եւ Ֆարս նահանգներում․ Սպահանի թեմի մասնակցությիւնը Իրան-Իրաք պատերազմին (2006)
- Հայոց մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազ (2007)
- Մատենագիտական ցանկ Սպահանի հայոց թեմին վերաբերող հայերէն, պարսկերէն եւ անգլերէն գրքերի ու յօդւածների (2007)
- Յուշեր և պատմվածքներ (2007)
- Նոր Ջուղան եւ իր հիմնման 400-ամեակը - 1606-2006 (2008)
- Նոր Ջուղան իր ամբողջութեան մեջ․ Եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատութիւններ եւ մշակութային ու բարեսիրական միութիւններ (2008)
- Անւանացանկ Փերիա գաւառում պաշտոնաւարած հայ ուսուցիչ-ուհիների (2008)
- Հայաստանի Հանրապետութեան ոսկու ֆոնդը Նոր Ջուղայում եւ հայերի գորգագործութիւնը Իրանում (2008)
- Հայ տպագիր գիրքը 1512-1920․ Գրախոսականներ (2010)
- Յոբելեան նւիրւած Նոր Ջուղայի հայ կանանց գթութեան միութեան 85-ամեակին -1915-2000 (2010)
وصف بناهاى مشهور اصفهان* تاريخ جلفاى اصفهان * اولين چاپخانه ايران و فهرست چاپخانههاى اصفهان*
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սպահանի Ջուղայի պատմութիւնը (հեղինակ՝ Յարութիւն Տէր-Յովհանեան, թարգ․ Մուսաւի-Ֆերէյդանիի հետ միասին) (հայերէնից պարսկերէն՝ تاریخ جلفای اصفهان)
Իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յոբելեան նւիրւած վաստակաւոր ուսուցիչ եւ ազգային գործիչ Լեւոն Մինասեանի ծննդեան 70 եւ գրական գործունէութեան 50-ամեակին (1990)
- Յուշամատեան Լեւոն Մինասեանի ծննդեան 70 եւ գրական գործունեութեան 50-ամեայ յոբելեանի (1990)
- Մարքիզի «Ով ով է աշխարհում» (1997)
- Ժողուածու Լեւոն Մինասեանին նւիրւած կենսագրական յօդւածների (2005)
- Ընդհանուր ցանկ Լեւոն Մինասեանի տպագրած գրքերի (2006)
- Նկարչական ալբոմ Լեւոն Մինասեանի (2006)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ռուզան Մինասյան (20150806). «Լեւոն Մինասյանի դուստրն իր հոր արխիվը նվիրեց թանգարանին». Առավոտ օրաթերթ. Վերցված է 20170718-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Համո Պետրոսյան (20140116). «ՅԻՇԱՏԱԿ - Տիպար մարդը եւ տիպար հայը - Լեւոն Գալուստ Մինասեան». Ալիք օրաթերթ. Վերցված է 20170718-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 Էդվարդ Հարությունյան (2012). «Լևոն Մինասյան․ հայոց մշակույթի և գրականության հետազոտող (պարսկերեն)». Պայման եռամսյակաթերթ (համար 62). Վերցված է 20170718-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Մեծարանքի օր ի յիշատակ հանգուցեալ Լեւոն Մինասեանի». Ալիք օրաթերթ. 20140505. Վերցված է 20170718-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մինասյան (պատմագիր)» հոդվածին։ |
|