Լուչե Ֆաբրի
| Լուչե Ֆաբրի իտալ.՝ Luce Fabbri | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 2, 1908 կամ հուլիսի 25, 1908[1] |
| Ծննդավայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն կամ Իտալիա[1] |
| Մահացել է | օգոստոսի 19, 2000[2][1] (92 տարեկան) |
| Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
| Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, պատմաբան, հրատարակիչ և անարխիստ |
| Ծնողներ | հայր՝ Լուիջի Ֆաբրի |
| Զբաղեցրած պաշտոններ | emeritus? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լուչե Ֆաբրի (իտալ.՝ Luce Fabbri, հուլիսի 2, 1908 կամ հուլիսի 25, 1908[1], Հռոմ, Իտալիայի թագավորություն և Իտալիա[1] - օգոստոսի 19, 2000[2][1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), իտալացի անարխիստուհի, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է անարխիզմի տեսաբան, ֆաշիզմի դեմ պայքարի մարտիկ Լուիջի Ֆաբրիի (1877-1935) ընտանիքում։ Վաղ տարիքից սկսել է տպագրվել «Pensiero e Volonta» ամսագրում։ Իտալիայում Բենիտո Մուսոլինիի` իշխանության գալուց հետո նրա հայրը 1926 թվականին ստիպված է եղել Իտալիայից գաղթել Հարավային Ամերիկա։ 1928 թվականին Լուչե Ֆաբրին ստացել է հասունության վկայական, սկսել է գրականություն ուսումնասիրել Բոլոնիայում, այնուհետև անարխիստների օգնությամբ անօրինական ճանապարհով դուրս է եկել Իտալիայից` տեղափոխվելով Շվեյցարիա։ 1929 թվականին հոր հետ հանդիպել է Փարիզում։ Այնտեղից տեղափոխվել է Բելգիա, հետո` Ուրուգվայ։ Ուղեկցել է Արգենտինայի նախագահ Խոսե Ուրիբուրուի վրա հարձակումից հետո այնտեղից փախչող անարխիստների խմբին։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ զբաղվել է անարխիստներին հատկացվող օգնության կազմակերպմամբ։ Միջնակարգ դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցչուհի, այնուհետև աշխատել է Մոնտեվիդեոյի հանրապետական համալսարանում։ Դասախոսություններ է կարդացել իտալական գրականության թեմայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել է «Socialismo y Libertad» («Սոցիալիզմ և ազատություն») ամսագրի իտալերեն տարբերակը։ Եղել է 1970-1980-ական թվականներին Ուրուգվայում ռազմական բռնապետության դեմ պայքարողների շարքերում։ Մահացել է Մոնտեվիդեոյում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
- Il Risorgimento (գրվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ)
- I Canti dell’Attesa (1932),
- Camisas Negras (1935),
- 19 de Julio Antología de la Revolucíon Española (Luz de Alba կեղծանվամբ) (1937),
- La Poesía de Leopardi (1971),
- Luigi Fabbri-Storia d’un nomo libero (չհրատարակված).
Մի շարք բրոշյուրների, ֆելիետոնների և հոդվածներրի հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Autores.uy (իսպ.) — 2014.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչե Ֆաբրի» հոդվածին։ |
| ||||||||
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հուլիսի 25 ծնունդներ
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Իտալիայում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 2000 մահեր
- Ուրուգվայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- Իտալացի անարխիստներ
- Իտալացի բանաստեղծուհիներ
- Իտալացի կին գրողներ
- Կին ակտիվիստներ
- Ուրուգվայցի անարխիստներ
- Ուրուգվայցի բանաստեղծուհիներ