Լուկո Պալետակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկո Պալետակ
Luko Paljetak
Ծնվել էօգոստոսի 19, 1943(1943-08-19) (80 տարեկան)
ԾննդավայրԴուբրովնիկ, Խորվաթիայի անկախ պետություն
Մասնագիտությունմանկագիր, բանաստեղծ, գրող, թատերական քննադատ, արվեստի քննադատ և թարգմանիչ
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարան
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱմուսինAna Marija Kobal?

Լուկո Պալետակ (խորվ.՝ Luko Paljetak, օգոստոսի 19, 1943(1943-08-19), Դուբրովնիկ, Խորվաթիայի անկախ պետություն), խորվաթ գրող, թարգմանիչ, Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի ակադեմիկոս, հեղինակ է բազմաթիվ գրքերի, որոնցում ներառված են բանաստեղծություններ, մանկական ստեղծագործություններ, գիտական հետազոտություններ, հոդվածներ, էսսեներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Դուբրովնիկում, որտեղ էլ ներկայումս ապրում և ստեղծագործում է։ Զադարի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսումնասիրել է խորվաթերեն և անգլերեն լեզուներ, այնուհետև աշխատել որպես ասիստենտ։ Եղել է Զադարի տիկնիկային թատրոնի ռեժիսոր և թատերագիր։ 1992 թվականին պաշտպանելով «Književno djelo Ante Cettinea» գիտական թեզը՝ ստացել է Զագրեբի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դոկտորի աստիճան։

Պալետակը «Դուբրովնիկ» (խորվ.՝ Dubrovnik) ամսագրի խմբագիրն է։

Թարգմանություններ է կատարում անգլերենից, ֆրանսերենից, սլովեներենից։ Մասնավորապես, թարգմանել է Ջեֆրի Չոսերի, Վիլյամ Շեքսպիրի, Ջորջ Բայրոնի, Օսկար Ուայլդի, Ջեյմս Ջոյսի, Ֆրանցե Պրեշերնի ստեղծագործությունները։ Թարգմանել է (Զլատկո Տոմիչիչեի հետ միասին) մակեդոնացի բանաստեղծ Կոնստանտին Միլադինովի բանաստեղծությունների ժողովածուն։

Լուկո Պալետակը Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (HAZU) մշտական անդամ է և Սլովենիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի (SAZU) թղթակից-անդամ։ Նա նաև ինչպես Խորվաթիայի, այնպես էլ արտասահմանյան գրական բազմաթիվ միությունների անդամ է, ստացել է բազմաթիվ մրցանակներ ու կոչումներ, որոնցից են՝ Իվան Մաժուրանիչի (1972), Վլադիմիր Նազորի (1985 և 2005 թվականներին Skroviti vrt վեպի համար), Քսավեր Շանդոր Ջալսկիովոյի (2005 թվականին Skroviti vrt վեպի համար), «Ցիկլոպ» (2005 թվականին Skroviti vrt վեպի համար), Թինա Ուևիչի (1990), HAZU (1996) մրցանակները, Դուբրովնիկ քաղաքի մրցանակը կյանքի ձեռքբերումների համար (2005)։

Պալետակի բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգերի և դարձել դուբրովինյան և խորվաթական փոփ-մշակույթի անբաժանելի մասը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nečastivi iz ruže, 1968
  • Tri farse, 1981
  • Jutarnja kocka, 1983
  • Na rubu tijela, 1987
  • Slike s izložbe, 1992
  • Nevenka Arbanas, 1997
  • Pjesni na dubrovačku, 1997
  • Hrvatske teme, 1999
  • Pojmovnik Malog čovjeka, 2001
  • Lapadski Soneti Iva Vojnovića 2002
  • Sastavljanje Orfeja: Studije, drame, pjesme, ogledi, 2005
  • Skroviti vrt, 2004
  • Crna kronika, 2006
  • Grenlandski leptiri, 2006
  • Nevidljiva zastava, 2008

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]