Զադարի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զադարի համալսարան
Sveučilište u Zadru
University of Zadar Logo.png
Zadar Sveuciliste.jpg
Զադարի համալսարանի շենքը
Տեսակպետական համալսարան
Միջազգային անվանումUniversity of Zadar
Հիմնադրված է1396
Անվանված է1396 թվական
Տիպհասարակական
Ուսանողներ5500 ուսանող
ԴոկտորներԱնտե Ուգլաշիչ (խորվ.՝ Ante Uglešić)
ԵրկիրԽորվաթիա
ՏեղագրությունԽորվաթիա Խորվաթիա, Զադարի ժուպանություն, Զադար
ԿայքՊաշտոնական կայք
Կոորդինատներ: 44°6′40.662000099994″ հս․ լ. 15°13′34.086000099998″ ավ. ե. / 44.11129500002777348° հս․. լ. 15.22613500002777798° ավ. ե. / 44.11129500002777348; 15.22613500002777798
Zadar University Վիքիպահեստում

Զադարի պետական համալսարան (խորվ.՝ Sveučilište u Zadru), բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համալսարան, որը գտնվում է Խորվաթիայի Զադարի ժուպանության վարչական կենտրոն հանդիսացող համանուն քաղաքում[1]:

Համալսարանը հիմնադրվել է վաղ միջնադարում՝ 1396 թվականին, սակայն որոշ ժամանակ անց փակվել է: Ժամանակակից համալսարանը վերաբացվել է 2003 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ այս ուսումնական հաստատությունը հիմնադրվել է դեռևս 14-րդ դարում՝ 1396 թվականին, կաթոլիկ վանական Դոմինիկյան միաբանության անդամների կողմից: Այն ի սկզբանե հիմնադրվել է, որպես աստվածաբանական և իմաստասիրական դպրոց, որն ուներ գիմնազիայի կարգավիճակ:

1553 թվականին այն կոչվել է Զադարի համալսարան՝ ստանալով բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Այս ժամանակաշրջանում Զադարի համալսարանի դեկանատն իրավունք ստացավ շրջանավարտներին պարգևատրել ակադեմիական աստիճանով: Նապոլեոն Բոնապարտի կառավարման տարիներին նա կորցրել է իր դերն ու նշանակությունը և շուտով փակվել է:

1995 թվականին այն վերստին բացվել է, որպես փիլիսոփայական դպրոց: Այդ ժամանակաշրջանում Զադարի համալսարանը միակ ինստիտուտն էր Խորվաթիայում՝ մայրաքաղաք Զագրեբի սահմաններից դուրս:

2002 թվականին անկախ Խորվաթիայի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, ընդունել է բանաձև, համաձայն որի հաստատությանը տրվել է պետական համալսարանի կարգավիճակ: 2003 թվականի մարտի 25-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի առաջին հանդիպումը, որի ընթացքում հաստատվել է համալսարաի կանոնադրությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]