Լուիս Վելես դե Գևարա (իսպ.՝ Luis Vélez de Guevara, օգոստոսի 1, 1579, Էսիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա - նոյեմբերի 10, 1644(1644-11-10)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ և վիպասան։ Նա դրամատուրգ Խուան Վելես դե Գևարայի հայրն է։ Նրա նախնիները քրիստոնյա հրեաներ են եղել։ Սովորել է Օսունայի համալսարանում։ Այնուհետև ծառայել է Սևիլյայի կարդինալ Ռոդրիգո դե Կաստրոյի մոտ։ Հավանաբար Լուիսը եղել է զինվոր՝ կռվելով Իտալիայում և Ալժիրում։ Գրել է ավելի քան 400 պիես, որոնցից միայն 80-ն են հասել մինչ մեր օրերը։ Ամենահայտնի ստեղծագործությունը «Կաղ սատանան» է։ Եղել է Լոպե դե Վեգայի հետևորդներից մեկը։