Լուիջի Սքուարցինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիջի Սքուարցինա
LuigiSquarzina64.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2]
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էհոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1][2] (88 տարեկանում)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Մասնագիտությունդրամատուրգ, թատերական ռեժիսոր, գրող, սցենարիստ և դերասան
Լեզուիտալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունAccademia Nazionale d'Arte Drammatica Silvio D'Amico
ՊարգևներՖելտրինելի մրցանակ
Luigi Squarzina Վիքիպահեստում

Լուիջի Սքուարցինա (Squarzina, փետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ռեժիսոր և դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Հռոմի դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ 1952 թվականին Հռոմում կազմակերպել և ղեկավարել է (Վ․ Դասմանի հետ) «Իտալական արվեստի թատրոնը», ուր բեմադրած Շեքսպիրի «Համլետ»-ը Լուիջի Սքուարցինային Իտալիայի անվանի ռեժիսորի ճանաչում է բերել։ Բեմադրություններ է տալիս դրամատիկական և օպերային թատրոններում, այդ թվում՝ Զենովայի «Տեատրո ստաբիլե»-ում, որը ղեկավարում է 1962 թվականից (Ի․ Կյեզայի հետ), ինչպես և «Լա Սկալայում» (Միլան) ու Հռոմի օպերայում։ Դոլդոնիի, Շեքսպիրի, Դոստոեսկու, Պիրանդելլոյի երկերի շարքում Սքուարցինան բեմադրում է նաև արտասահմանյան և իտալական ժամանակակից առաջադեմ դրամատուրգների պիեսները։ 1948 թվականից հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Դիմադրության շարժման մասնակից Սքուարցինայի պիեսները («Լուսնի երեք քառորդը», 1953, «Նրա դերը պատմության մեջ», 1955, «Ռոմանիոլա», 1957, «Սեպտեմբերի 8», 1972, վերջինն է․ Դե Բեռնարտի և Ռ․ Զանգրանդիի հետ են) ուղղված են ֆաշիզմի դեմ և աչքի են ընկնում սուր քաղաքական պաթոսով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png