Jump to content

Լորեն Բյուկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորեն Բյուկես
անգլ.՝ Lauren Beukes
Ծնվել էհունիսի 5, 1976(1976-06-05)[1][2][3][…] (48 տարեկան)
ԾննդավայրՅոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[4][5]
Մասնագիտությունգրող, լրագրող, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՔեյփթաունի համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Գրական ուղղություններաֆրոֆուտուրիզմ
Պարգևներ
Изображение автографа
Կայքlaurenbeukes.com
 Lauren Beukes Վիքիպահեստում

Լորեն Բյուկես (անգլ.՝ Lauren Beukes, հունիսի 5, 1976(1976-06-05)[1][2][3][…], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[4][5]), հարավաֆրիկացի լրագրող, գրող, կարճ պատմությունների և հեռուստատեսային սցենարների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Բյուկեսը ծնվել է Յոհանեսբուրգում։ Սովորել է Քեյփթաունի համալսարանի գրական վարպետության ֆակուլտետում։ 10 տարվա ընթացքում աշխատել է որպես ֆրիլանսեր-լրագրող, որոնցից 2 տարին՝ Նյու Յորքում և Չիկագոյում։ Ապրում է Քեյփթաունում ամուսնու և դստեր հետ[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Բյուկեսի առաջին աշխատանքը «Maverick: Extraordinary Women From South Africa’s Past»-ը վավերագրական գիրքն է՝ նվիրված Հարավաֆրիկյան ընտրյալ կանանց կենսագրություններին։ Գիրքը 2006 թվականին Ալան Փեյթոնի անվան գիտական գրականության բնագավառում առաջադրվել է մրցանակի։

Գրողի առաջին հրատարակած վեպը Moxyland կիբերփանկն է, որի գործողությունները ծավալվում են ապագայի Քեյփթաունում։ Երկու տարի անց դրան հաջորդել է «Զոոսիտի» գիտաֆանտաստիկ թրիլերը։ Գիրքն արժանացել է Արթուր Քլարկի մրցանակին[7] և «Կիտչիս» մրցանակին «Կարմիր շոշափուկ» (անգլ.՝ Red Tentacle) անվանակարգում[8] և տարվա լավագույն վեպի համար հայտնվել է գիտաֆանտաստիկայի բրիտանական ասոցիացիայի մրցանակի շորթ-լիսթի լավագույն վեպ անվանակարգում[9][10][11][12]։ Առաջին հրատարակության շապիկը ստացել է գիտաֆանտաստիկայի բրիտանական ասոցիացիայի 2010 թվականի մրցանակը[13][14]։ «Զոոսիթի»-ն, ինչպես և Moxyland-ը, ՀԱՀ-ում հրատարակվել է «Jacana Publishing» հրատարակչության կողմից։ Համաշխարհային շուկայում երկու գրքերը թողարկել են «Angry Robot» հրատարակչության կողմից։

Հաջորդը «The Shining Girls» վեպն է, որը պատմում է ժամանակի միջով ճամփորդող սերիական մարդասպանի և վերապրածի մասին, որն ինքն է սկսում հետապնդողի որսը։ Այն հրատարակվել է 2013 թվականի ապրիլի 15-ին «Random House Struik» հրատարակչության իմպրինտով[15][16] ՀԱՀ-ում, 2013 թվականի ապրիլի 25-ին՝ «HarperCollins» ընկերության կողմից[17], և 2013 թվականի հունիսի 4-ին՝ «Mulholland Books»-ի կողմից ԱՄՆ-ում[18]։ Գիրքը «Strand Magazine» ամսագրի կողմից արժանացել է մրցանակի «Լավագույն վեպը քննադատների կարծիքով» անվանակարգում[19], RT ինտերնետ-ռեսուրսի կողմից «Տարվա թրիլլեր» մրցանակին[20], Exclusive Books' Readers Choice Award մրցանակին[21] և Հարավաֆրիկյան ամենահեղինակավոր «The University of Johannesburg Prize» գրական մրցանակին[22]։ Հեռուստատեսային ադապտացիայի իրավունքները ձեռք են բերվել «Media Rights Capital» (MRC) ստուդիայի և Լեոնարդո ԴիԿապրիոն «Appian Way Productions» կինոընկերության կողմից[23]։

2014 թվականի հուլիսին տեղի է ունեցել «Broken Monsters» անվանումով վեպի թողարկումը[24][25]։

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Բյուկեսը Քեյփթաունի համալսարանում ստացել է գրական արվեստի մագիստրոսի աստիճան, որից հետո տասներկու տարի աշխատել է որպես անկախ լրագրող։ Նրա հոդվածները տպագրվել են բազմաթիվ տեղական և միջազգային ամսագրերում, ինչպիսիք են «The Hollywood Reporter»-ը, «Nature Medicine»-ը, «Colors»-ը, «Times LIVE»-ը, «Մերի Քլեր»-ը, «Elle»-ը, «Cosmopolitan»-ը և «SL Magazine»-ը։ 2011 թվականին Բյուքեսը սկսել է աշխատել որպես Chew the Magazine էլեկտրոնային ամսագրի գրական խմբագիր[26]։

2007[27] և 2008 թվականներին նա ճանաչվել է «Vodacom Journalist of the Year Awards» մրցանակաբաշխության Արևմտյան Կապի լավագույն տեսաբանը։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես «Clockwork Zoo» ստուդիայի առաջատար սցենարիստ՝ Լորեն Բյուկեսը մասնակցել է Հարավաֆրիկյան «URBO: The Adventures of Pax Afrika» առաջին կեսժամանոց մուլտսերիալի ստեղծմանը։ Գրել է նաև ֆրանսիական «Millimages» ընկերության «Mouk» մուլտսերիալի մի քանի դրվագ։

Որպես ռեժիսոր՝ Բյուկեսը մասնակցել է «Glitterboys & Ganglands» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծմանը, որը նվիրված էր «Միսս գեյ Վեսթերն Քեյփ» գեղեցկության մրցույթին։ Աշխատանքը ներկայացվել է տարբեր կինոփառատոններում, այդ թվում՝ Ատլանտայի և «Encounters» կինոփառատոններում[28], և արժանացել է Սան Դիեգոյի «Սև կինո» փառատոնի մրցանակին՝ որպես լավագույն ԼԳԲՏ-ֆիլմ[29]։

Սցենարիստներ Բեն Տրովատոյի և Թումիսո Ցուկուդու Բյուկեսի հետ գրել է «ZA News» հակասական երգիծական շոուի պիլոտային դրվագի սցենարը[30]։ Նրա հերոսները տիկնիկներ էին, որոնց պատկերները հիմնված էին Հարավաֆրիկյան ծաղրանկարիչ Ջոնաթան Շապիրոյի ստեղծագործության վրա, որը հայտնի է Զապիրո կեղծանվամբ։ Օդաչուն պատվիրվել է «SABC» ալիքի կողմից, սակայն եթեր այդպես էլ դուրս չի եկել[31]։

Բյուքեսի «The Shining Girls» վեպի ադապտացմամբ հեռուստասերիալի տեսքով զբաղվում են «MRC» և «Appian Way Productions» ընկերությունները[32]։

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Բյուկեսի նորամուտը՝ որպես կոմիքսների սցենարիստ, կայացել է «All the Pretty Ponies»-ի աշխատանքի հետ, որը մտել է «Vertigo» հրատարակչության «Strange Adventures» անթոլոգիայի մեջ[33]։ Նա նաև գրել է «The Hidden Kingdom»-ը՝ «Fairest» կոմիքսի սյուժեային կամարը, որը Բիլ Ուիլինգհեմի «Fables» շարքի սփին-օֆֆն է[34]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական՝ «Maverick: Extraordinary Women From South Africa's Past»
  • 2008 թվական՝ «Moxyland»
  • 2011 թվական՝ «Զոոսիտի»

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Urban '03 (2003)
  • African Road: New Writing from South Africa (2005)
  • 180 Degrees: New Fiction By South African Women Writers (2006)
  • FAB (2007)
  • Open: Erotic Stories from South African Women Writers (2008)
  • Touch: Stories of Contact (2009)
  • Home Away: 24 Hours, 24 Cities, 24 Authors (2010)
  • Pandemonium: Stories of the Apocalypse (2011)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեֆ Նունի «Վիրթ» վեպի 20-րդ հոբելյանական հրատարակության նախաբանը[35]
  • Ալան Մուրի կոմիքսների ժողովածուի նախաբանը ԳԱԼՈ Ջոնսի մասին (2013)[36]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.dazeddigital.com/artsandculture/article/16606/1/mandela-memories-south-african-creatives
  5. 5,0 5,1 5,2 http://www.timeslive.co.za/lifestyle/books/2011/05/08/top-sa-author-s-no-sloth...
  6. «Lauren Beukes the writer who is inspired by the world | FirstStep.me- The Fun Side of Being Serious – Careers, Education, Finance, Travel & Business» (անգլերեն). FirstStep.me. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  7. «Arthur C. Clarke Award Winners & Nominees». Worlds Without End (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  8. Jared (2011 թ․ փետրվարի 2). «The Kitschies: 2010 Red Tentacle Winner» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  9. Donna Scott (2011 թ․ հունվարի 17). «BSFA 2010 Awards - Shortlist Announced» (անգլերեն). BSFA. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  10. «Locus Online News - World Fantasy Nominees and Lifetime Achievement Winners» (անգլերեն). LocusMag.com. 2011 թ․ հուլիսի 28.
  11. «The 2010/2011 University of Johannesburg Creative Writing Prize Shortlists» (անգլերեն). BooksLive.co.za. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
  12. «M-Net Literary Awards Shortlist 2011» (անգլերեն). MNetCorporate.co.za. 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «BSFA Awards» (անգլերեն). BSFA. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  14. «Longlist: The Fiction Prize» (անգլերեն). TimesLive.co.za. 2011 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  15. «The Shining Girls – Fiction – Lauren Beukes, – 9781415202012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  16. «The Shining Girls». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  17. «The Shining Girls : Lauren Beukes – HarperCollins». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  18. «Mulholland Books | The Shining Girls». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  19. «Lauren Beukes Wins the Strand Critics Award for Best Novel, R.L. Stine and Peter Lovesey Honored». Street Insider. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  20. «RT Award nominees and winners». RT Book Reviews (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Lauren Beukes' The Shining Girls Receives Exclusive Books Book of the Year: Reader's Choice Award». BooksLive (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  22. «Sparkle and flair from UJ Prize winners» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  23. «Hot Book Shining Girls Acquired». Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Lauren Beukes: At the forefront of the global invasion» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  25. «Broken Monsters» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  26. «Новинки фантастики в Нижнем Новгороде. Новости от 03.09.2011» (ռուսերեն). booknews.rusf.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  27. «Who will be Vodacom Journalist of the Year 2007?» (անգլերեն). BizCommunity. 2007 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  28. Brodie, Nechama (2011 թ․ հունիսի 10). «What's behind sashaying for the sash» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  29. Carpenter, Avery (2012 թ․ փետրվարի 17). «City documentary glitters at film festival – Cape Times» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  30. «Z-News» (անգլերեն). IMDB. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  31. «The show SABC wouldn't let you see» (անգլերեն). 2009 թ․ մայիսի 27. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  32. «Lauren Beukes novel coming to TV». Channel24 (անգլերեն). 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  33. Johnston, Rich (2011 թ․ մայիսի 24). «Lauren Beukes Joins Vertigo's Strange Adventures» (անգլերեն). Bleedingcool.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  34. Campbell, Josie (2012 թ․ հունվարի 20). «Willingham Picks the "Fairest" for "Fables" Spinoff» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  35. «Giveaway : Jeff Noon – Vurt (20th anniversary edition)» (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  36. «Alan Moore's 'The Ballad of Halo Jones' gets new edition» (անգլերեն). 2013 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեն Բյուկես» հոդվածին։